Հունվարի 28- ի՝ Բանակի օրվան նվիրված միջոցառման սցենար



I. Հանդիսավոր տողան: Մասնակցում են 8, 9, 10 և 11 դասարանները / կանգնում են երկուական շարքերով/:
 ա. Դասարանները շարքերով գալիս և կանգնում են դասարանի համար նախատեսված  տեղում:
 բ. Ներս են բերում դրոշները: Պատանի երկարապահներ ակումբի երկու աշակերտներ հանդիսավոր ձևով բերում են ակումբի դրոշները:
 գ. Դպրոցի լավագույն աշակերտներից երկուսը բարձրացնում են ՀՀ դրոշը: Հնչում է ՀՀ օրհներգը:
II <<Արիության  դասեր >>: 
Տողանից հետո աշակերտները հավաքվում են երեք դասասենյակներում: Դասարանների պատասխանատուները  դասղեկներն են: Ամեն սենյակում ելույթ է ունենում մեկ երկրապահ, ով պատմելու է իր ռազմական կենսագրությունը, ցույց է տալու նկարներ և ֆիլմեր, աշակերտների հետ անցկացնելու է  օրվա խորհրդին նվիրված դաս և պատասխանելու է աշակերտներին հետաքրքրող հարցերին:  
III <<Հրաձգության մրցույթ>>
Դպրոցի էլեկտրոնային հրաձգարանում կազմակերպվում է հրաձգության մրցույթ: Մրցույթին մասնակցում են դպրոցի տարբեր դասարանների աշակերտներ: Մրցույթի հաղթողները պարգևատրվելու են պատվոգրերով:
IV Աշակերտների ելույթը՝  նվիրված բանակի օրվան:
/Երկրապահների նիստի տեսարանը/
Հնչում է երկրապահների հիմնը:Աշակերտները կատարում են հիմնը:
Մասնակից  1.
Սիրելի՛ պատանի երկրապահներ, այսօր պատանի երկրապահների ակումբի հերթական նիստն է, որը նվիրված է ազգային բանակի ստեղծմանը:
Մասնակից  2.
Հայ ժողովուրդն իր գոյության ողջ ընթացքում տոգորված է  եղել հայրենիքի պաշտպանության վսեմ գաղափարով: Հիշենք Հայկ Նահապետին , հիշենք հայկյան աղեղը և կհամոզվենքոր հենց հայրենիքի պաշտպանության դրվագով էլ սկսվում է հայոց պատմությունը:
Մասնակից 3 .
Իսկ ո՞րն է յուրաքանչյուր պետության գոյության երաշխիքը:
Մասնակից  2 .
Յուրաքանչյուր պետության  գոյության երաշխիքը զինված ուժերի առկայությունն է: Զինված ուժերն  ի զորու են  հակահարված տալ ամեն մի ոտնձգության` ուղղված պետության ու ժողովրդի անվտանգության և անկախության դեմ:
Մասնակից  4 .
Իրոք, չէ՞  որ Հայաստանը գտնվում է բարդ, պայթյունավտանգ ռազմաքաղաքական
տարածաշրջանում, ուր որոշ հարևաններ մեր հանդեպ ունեն թշնամական նկրտումներ, և  մեր անկախությունն ու անվտանգությունը կարող է ապահովել միայն հզոր և մարտունակ բանակը:
Մասնակից  1.
  Դուք ճիշտ եք : Հույսը դնել մեկ այլ `արտաքին ուժի վրա, մոռանալ պատմության դառը
դասերը, կործանարար կլինի մեր հայրենիքի համար:
Մասնակից 6 .
Միայն հզոր բանակի առկայության դեպքում կարող է լինել  արդյունավետ արտաքին
քաղաքականություն և անվտանգ և ապահով հայրենիք:
Մասնակից  5 .
Հայկական բանակն հերթական անգամ ստեղծվեց հայ ազգի համար ճակատագրական  օր հանդիսացող արցախյան ազատամարտի թոհոբոհի պայմաններում: Սեփական հայրենիքի պաշտպանությանը լծված աշխարհազորայինները կռվում էին առանց հստակ կանոնակարգման և միասնական հրամանատարական շտաբի :
Մասնակից 6.
Իսկ ո՞րն էր մեր ազատամարտիկների հաջողության գրավականը
Մասնակից  7.
 Հայ ազատամարտիկների  հաջողության գրավականը անսահման սերն ու նվիրումն էր
հայրենիքի հանդեպ: Նման օրհասական պահին ազատամարտին լծված հրամանատարները փորձեցին և իրականացրին հայ ազգի ամենանվիրական ցանկությունը: Ստեղծեցին հայկական բանակը:
Մասնակից 8.
Իսկ ովքե՞ր էին այդ նվիրյալները:
Մասնակից 9.
Բանակաշինության գործին իրենց անմնացորդ նվիրումը բերեցին Վազգեն Սարգսյանը, Միքայել Հարությունյանը, Լեոնիդ Ազգալդյանը,Մոնթե Մելքոնյանը , Արկադի ՏերԹադևոսյանը , Դուշման Վարդանը, Սերժ Սարգսյանը, Ռոբերտ Քոչորյանը, Արթուր Մկրտչյանը, Սիմոն Աչիգյոզյանը,Մանվել Գրիգորյանը:
Իսկ գիտե՞ք՝  երբ է կազմավորվել հայկական բանակը:
 Մասնակից 10.
1992թվականի հունվարի 28-ին կառավարությունն ընդունեց <<ՀՀ պաշտպանույթան նախարարության մասին >>պատմական որոշումը: Ազդարարեց ազգային բանակի ստեղծման սկիզբը:
 Երգ << Հայաստան>>

Մասնակից-
Դեռևս 1991թ-ի դեկտեմբերի 5-ին ՀՀ պաշտպանության առաջին նախարար էր նշանակվել Վազգեն Սարգսյանը:

Ներկայացվում է ՀՀ պաշտպանության նախարարների մասին  պատմող շնորհանդես:
Երգ ՝ <<Երազ իմ երկիր հայրենի:>>
Ասմունք՝  <<Հայոց բանակին>>

ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻՆ

Հաղթանակած, հերոսացած
Հայոց երկրի հզոր բանակ,
Քո մարտական ջահը վառած
Պահիր, որպես փառքի պսակ։

Դու դեռ ջահել, դեռ պատանի,
Քսան տարիդ նոր բոլորած
Դարձել ես քաջ, անհաղթելի,
Անպարտելի կորյուն դարձած։

Շնորհավո՛ր քո տարեդարձը,
Մաղթում եմ քեզ լիարժեք կյանք,
Մնա այդպես փառքով, պատվով,
Հոգով արի՝ անկոտրում կամք։

Հզորացի՛ր, դեռ ավելի
Հզորացրու քո ապագան,
Չունենաս դու էլ թշնամի,
Ապրես կայուն ու անսասան։

Մարտիկներիդ համախմբի՛ր,
Սատա՛ր կանգնիր քո վեհ ազգին,
Ամուր պահի՛ր սահմաններդ,-
Աստված ուժ տա քո կուռ բազկին։

Բեմականացում ՝<< Մայրը որդուն ճանապարհում է ազգային բանակ>> թեմայով
   Մայր Ձմեռ է:  Զորակոչ։ Որդի՛ս ,դու արդեն տասնութամյա պատանի ես և  բանակ ես գնում։
   Որդի__Գիտես՝  իմ  աչքի առաջ հայտնվեցին բոլոր հայ զինվորները` Հայկ Նահապետը, Վարդան Մամիկոնյանը, Անդրանիկ Օզանյանը, Հովհաննես Բաղրամյանը, Վազգեն Սարգսյանը
Որքան շա՜տ էին նրանք…   Մայրիկ, ուզում եմ, որ ես էլ դառնամ  ազգի պաշտպաններից մեկը...  Իսկ դու շատ ես մտածում և վախենում ինձ համար :
  Մայր / խոսքերից սթափված հպարտությամբ/
 -Ո՛չ,  որդի՛ս,ես չեմ վախենում:Երբ դու դեռ չէիր ծնվել, մի տատիկ ինձ ասաց,որ հայրենիքի զինվոր եմ լույս աշխարհ բերելու: Այդժամ իմ սերտը բերկրանքից թպրտաց: Երբ առաջին անգամ՝ սեպտեմբերի 1-ին,  քեզ տարա դպրոց, հարևանը քեզ մաղթեց, որ լավ մարդ դառնաս: Հիշու՞մ ես՝   ինչ պատասխանեցիր:
   Որդի __   Ո՛չ:
   Մայր  -Դու ասացիր, որ լավ զինվոր ես դառնալու: Այդ ժամանակ ես նորից բերկրանք զգացի:Ես վստահ եմ , որ դառնալու ես հայրենիքի իսկական  զինվոր, և ես հպարտանալու եմ քեզանով: Գնա՛, որդի՛ս, պաշտպանի՛ր քո հայրենիքի սահմանները: Գնա՛, որ հայ փոքրիկը հանգիստ քնի: Գնա՛, որ հայ մայրը միայն ուրախությունից լաց լինի: Գնա՛, որ հայոց երկնքում միայն հրավառության թնդանոթի ձայնը լսվի: Գնա՛, որ հայոց առավոտները խաղաղ բացվեն:
Աստված քեզ պահապան, հա՛յ զինվոր, թող Աստծո աջը ու մորդ սիրտը միշտ պաշտպանեն քեզ ու քեզ հետ լինեն:
   Մասնակից-
 Ու գնաց որդին և դարձավ ազգային հերոս:

Շնորհանդես ՀՀ ազգային հերոսների մասին
Երգ՝ << Մենք պետք է կռվենք>>
Ասմունք <<  ԶԻՆՎՈՐԻՆ>>

Զինվո՛ր, հիմա իմ տաք կոպին
Խրամատիդ սառը գիշերն է,
Ու ալեկոծ հոգուս ափին,
Հարազատ տան քո հուշերն են:

Իմ անհանգիստ, խռով ունկին
Ծառայության քո հոգսերն են,
Ու քեզ ձոնած տողիս կրկին
Մորդ սրտի ակոսներն են:

Որքան էլ որ դու հեռվում ես,
Ես թռչում եմ մտքով քեզ մոտ,
Ու մայրաբար համբուրում եմ
Ձեռքերը քո վառոդահոտ:

Քեզ հետ վազում, նստում` հոգնած,
Փայլեցնում եմ ինքնաձիգդ,
Նամակ գրում աղջկադ սիրած,
Քեզ հետ կարում եմ օձիքդ:

Զինվո՛ր, քեզնով ցնծում եմ ես,
Դու ուժեղ ես, արի` կամքով,
Ու պարտքն այս սուրբ` վստահված քեզ,
Գիտցի՛ր, պետք է կրես պատվով:
Երգ ՝ <<Զինվորին>>
Ասմունք ՝<<Մա՛յր իմ թանկագին, դու հանգի՛ստ  քնիր>>

Մա՛յր իմ թանկագին,
Դու հանգի՛ստ քնիր, ես կռիվ կերթամ,
Թշնամին եկել, սուրբ հողս տիրել,
Կռիվ է ուզում. կռվի՛ ես կելնեմ։

Արծի՛վ որդիներ, կռիվ եմ գնում,
Ոտներդ ամուր դուք հողին դրե՛ք,
Եվ հպա՛րտ եղեք, կռիվ եմ գնում։

Իմ չքնա՛ղ Գոհար, գլուխդ բարձր,
Քո թանկագինը կռիվ է գնում։
Գող հարևանս հողս անարգել,
Տունս է մտնում՝ կռիվ եմ գնում։

Էլ չեմ սպասում ոսոխի գալուն.
Հիմա էլ ես եմ կռիվ որոնում։
Իմ նախնիների արյան վրեժից՝
Հիմա էլ ես եմ պատերազմ փնտրում,

Հիմա էլ նրանց մայրերը թող լան
Ու նրանց մանկտիք թող որբ մեծանան։
Ու նրանց կանայք սև շորեր հագնեն։

Ժամս է եկել, էլ չեմ սպասում,
Վրեժից արբած՝ կռիվ եմ ուզում։

Շնորհանդես  Արցախի հերոսների մաին:
Երգ՝ << Հայե՛ր, միացեք>>

I .Լինելով աշխարհի հնագույն ազգերից մեկը` հայ ժողովուրդը դարերի ընթացքում ստեղծել է հարուստ մշակույթ, այդ թվում ռազմական, որի բաղկացուցիչներից են ռազմական արվեստը, ռազմական գիտությունը, տեխնիկան, ռազմական ու ռազմահայրենասիրական դաստիարակությունը և բարոյականությունը: Ճիշտ է, հայերը ռազմաշունչ ռազմատենչ ազգ չեն, սակայն իրենց մարտունակությամբ, քաջությամբ, պատերազմելու արվեստով, ռազմական տաղանդով ոչ միայն չեն զիջել, այլև հաճախ գերազանցել են շատերին: Պատմությունը դա ապացուցել է

I I.  Յուրաքանչյուր երկրի զինված ուժերի գերագույն խնդիրը սեփական ժողովրդի անվտանգության ապահովումն է, իսկ այդ զինված ուժերի գաղափարախոսության հիմնական բովանդակությունը պետք է ուղղված լինի մեկ խնդրի լուծման` պաշտպանել հայրենիքի ամբողջականությունը և ազգային պետական շահերըՅուրաքանչյուր հայ զինվոր պարտավոր է աչքի լույսի պես պահել և փայփայել իր հայրենիքը , օր ու գիշեր հսկել նրա սահմաններն  ու  պաշտպանել այնԻ վերջո , հայոց բանակի հզորությունը հայ  զինվորի արժանապատվությունն է :


I.  Իսկ դուք՝ հայո՛ց  մայրեր  ու հարգարժա՛ն ուսուցիչներ,  շարունակե՛ք   դաստիարակել ձեր զավակներին և սերմանել նրանց մեջ անհամար սեր  ու հարգանք դեպի հայրենիքը, դեպի հայոց բանակը և բարձր պահել   նրանց մեջ հերոսական ոգին ու հայրենասիրությունը:



Comments