Դպրոցի կառավարման խորհրդի արձանագրություններ

Երևանի թիվ 198 ավագ դպրոցի կառավարման խորհրդի 
նիստ N 31
17.01.2020թ. 

Խորհրդի նիստին ներկա են 

  1. Պապոյան Արկադի               ______ներկա
  2. Նավոյան Արայիկ           ______ներկա
  3. Սահակյան Ռուբեն               ______ներկա
  4. Դանիելյան Սուսաննա         ______ներկա
  5. Դավթյան Կարինե                 ______ներկա
  6. Թորոսյան Լյուսյա                 ______ներկա
  7. Սարգսյան Վահագն              ______ներկա
  8. Ղազարյան Տաթևիկ              ______ներկա
Խորհրդի նիստին մասնակցում է

  1. Դպրոցի տնօրեն Ա.Թորոսյանը
Լսեցին դպրոցի կառավարման խորհրդի նախագահ Ա.Պապոյանին։ Նա տեղեկացրեց, որ նիստը հրավիրվել է դպրոցի տնօրեն Ա.Թորոսյանի նախաձեռնությամբ և առաջարկեց Ա.Թորոսյանին ներկայացնել նոր նիստի օրակարգը։
Լսեցին դպրոցի տնօրեն Ա.Թորոսյանին
Ա.Թորոսյանը ներկայացրեց նիստի օրակարգը 
Օրակարգ

  1. Դպրոցի կառավարման խորհրդում կատարված փոփոխությունների հարցը։
  2. Դպրոցի 2020թ. նախահաշվին հավանություն տալու հարցը։
Դպրոցի խորհրդի նախագահը առաջարկեց հաստատել նիստի օրակարգը։
Նիստի օրակարգի վերաբերյալ առաջարկություններ չեղան։
Օրակարգը միաձայն հաստատվեց։
Լսեցին դպրոցի տնօրեն Ա.Թորոսյանին։ 
Նա նշաեց, որ լրացել էին կառավարման խորհրդի 8 անդամներից 7-ի անդամության ժամկետները (3 տարի), որի պատճառով անդամներին առաջադրող մարմինները ԿԳՄՍ նախարարին ներկայացրեցին նոր ընտրված անդամներին և փոփոխությունները հասատատվեցին ԿԳՄՍ նախարարի հրամանով.
Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2016 թվականի հուլիսի 26-ի «Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության ենթակայության հանրակրթական հիմնական ծրագրեր իրականացնող ուսում­նական հաստատությունների  կառավարման խորհուրդների կազմերը հաստատելու մասին N767-Ա/2 հրամանով հաստատված հավելվածի՝ 
16.33-րդ՝ «N198 ավագ դպրոց» կետում՝
1) «Սիմոնյան Արման» բառերը փոխարինել «Նավոյան Արայիկ» բառերով,
2) «Էլբակյան Հակոբ» բառերը փոխարինել «Սահակյան Ռուբեն» բառերով,
3) «Սողոմոնյան Մարինե» բառերը փոխարինել «Դանիելյան Սուսաննա» բառերով,
4) «Հովսեփյան Նվարդ» բառերը փոխարինել «Դավթյան Կարինե» բառերով,
5) «Խաչատրյան Սարգիս» բառերը փոխարինել «Թորոսյան Լյուսյա» բառերով,
6) «Պողոսյան Դավիթ» բառերը փոխարինել «Սարգսյան Վահագ» բառերով,
7) «Բադալյան Սյուզաննա » բառերը փոխարինել «Ղազարյան Տաթևիկ» բառերով,
Ա.Թորոսյանը առաջարկեց հաշվի առնելով այն հանգամանքը, որ խորհրդի 8 անդամից 7-ը նոր անդամներ են որոշում կայացնել խորհրդի նախագահ ընտրելու մասին։
Ա.Թորոսյանը ներկայացրեց 2020 թվականի նախահշիվը։ Նա նշեց, որ դեռևս չի հաստատվել դպրոցի 2020 թվականի բյուջեն։ Բայց դպրոցը 2019 թվականից ունի խնայված միջոցներ 4,583,520 ՀՀ դրամ չափով։ Այդ գումարի մի մասը իրականում հանդիսանում է դպրոցի 2019 թ. դեկտեմբեր ամսվա կոմունալ ծախսը՝ Գազ 750.000, Էլեկտրաէներգիա 240.000, Ջուր 40000, Հեռախոս 15000, Աղբահանություն 67300։ Ընդամենը 1.112.300 ՀՀ դրամ։ Իսկ մյուս մասը խնայվել է տաք եղանակային պայմանների պատճառով ջոռուցման ավելի քիչ ծախսերի պատճառով։
Նոր նախահաշվում, որը բյուջեյի հաստատումից հետո կփոփոխվի, ընդգրված են նշված կոմունալ ծախսերը, գույքագրման համար պայմանագրով նախատեսված գումարը և կաթսայատան աշխատակցի վերապատրաստման ծախսը, իսկ մնացած գումարը ավելացվել է 4212 հոդվածին (գազ և էլեկտրաէնեգիա)՝ մինչև բյուջեյի հաստատումից հետո նախահշվի հաստատումը։
Խորհրդի նախագահ Ա.Պապոյանը առաջարկեց կազմակերպել խորհրդի նախագահի և քարտուղարի ընտրություն։
Խորհդրի անդամ Ա.Նավոյանը առաջարկեց Ա.Պապոյանի թեկնածությունը։
Քվեարկության արդյունքում Ա.Պապոյանը միաձայն ընտրվեց խորհդրի նախագահ։
Խորհրդի նախագահ Ա.Պապոյանը առաջարկեց խորհրդի քարտուղար ընտրել խորհրդի անդամ Լ.Թորոսյանին։ Խորհուրդը միաձայն որոշեց Լ.Թորոսյանին ընտրել խորհրդի քարտուղար։
Ա.Պապոյանը առաջարկեց լսել դպրոցի տնօրեն Ա.Թորոսյանի զեկույցը դպրոցի 2020թ. Նախահաշվի վերաբերյալ համարել բավարար և որոշում կայացնել նախագծին հավանություն տալու վերաբերյալ։
Քվերակության արդյունքում խորհուրդը միաձայն հավանություն տվեց ներկայացված նախահաշվին և որոշեց այն ներկայացնել ԿԳՄՍՆ՝ հաստատման։

Որոշեցին

  1. Խորհրդի նախագահ ընտրել Արկադի Պապոյանին։
  2. Խորհրդի քարտուղար ընտրել Լյուսյան Թորոսյանին
  3. Հավանություն տալ նախահաշվին։

Խորհրդի նախագահ                Ա.Պապոյան
Խորհրդի քարտուղար               Լ. Թորոսյան

Comments