Հոկտեմբերի 16-ին Խ. Աբովյանի անվան Պետական Մանկավարժական համալսարանում տեղի
ունեցավ ավագ դպրոցների քիմիայի ուսուցիչների հանրապետական 1-ին գիտաժողովը,որին ներկա
էին կրթության և գիտության նախարարի տեղակալ
Ն.Ա.Հովհաննիսյանը, ՀՀ գնահատման և թեստավորման
կենտրոնի տնօրեն Գ. Մելիքյանը,Հայկական քիմիական
ընկերության նախագահ,ակադեմիկոս Ա. Մանթաշյանը,
Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ ռեկտոր Ռ. Միրզախանյանը, մանկավարժական համալսարանի կենսաբանության, քիմիայի և աշխարհագրության ֆակուլտետի
դեկան Հովակիմյանը , քիմիայի և նրա դասավանդման
մեթոդիկայի դոցենտ, ք.գ.թ. Ն. Հոբոսյանը,
Հերացու անվան բժշկական համալսարանի քիմիայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր, քիմիայի դասագրքերի
և շտեմարանների հեղինակ Լ. Սահակյանը և ՀՀ ավագ դպրոցների քիմիայի ուսուցիչներ:
Ես հրավիրված էի գիտաժողովին որպես այդ ԲՈՒՀ-ի շրջանավարտ և թիվ 198 ավագ դպրոցի
քիմիայի ուսուցչուհի:
Նիստը անցավ շատ հետաքրքիր: Տարբեր
մարզերից և քաղաքի դպրոցներց ժամանած ուսուցիչներ ներկայացնում էին իրենց հոդվածները
տարբեր թեմաներով, բայց բոլորի նպատակը մեկն էր՝ ի՞նչ մեթդներ կիրառել քիմիայի դասերին
դասապրոցեսը ավելի արդյունավետ և հետաքրքիր դարձնելու համար: Քննարկվեց նաև փորձերի
դերը քիմիայի դասերին:Այս հարցը բուռն քննարկում առաջացրեց մասնակիցների միջև: Այդ հարցի
շուրջ ես նույնպես հայտնեցի իմ կարծիքը: Կարևորելով փորձը քիմիայի դասերին ՝ ես առաջ
քաշեցի ուսուցչի դերը այդ հարցում, որ փորձերը չլինեն ինքնանպատակ, այլ առավել բարձրացնեն
աշակերտների գիտելիքները: Նշեցի ,որ թիվ 198 ավագ դպրոցը լինելով քաղաքի լավագույն
դպրոցներից մեկը, ունի նյութական բազայի հետ կապված խնդիրներ: Օրինակով ներկայացրեցի, որ
կան դպրոցներ, որոնք ունեն նյութերով հագեցած լավ լաբորատորիա: Այդ դեպքում ո՞րն է պատճառը, որ
աշակերտներից շատերը նույնիսկ տարրի կարգաթիվը չեն կարող ցույց տալ պարբերական համակարգի
վրա,որը գոյություն ունի բոլոր քիմիայի կաբինետներում: Իհարկե, փորձը կարևոր է քիմիայի դասերի համար, բայց ես կարևորում
եմ նաև ուսուցչի դերը:
Ելույթը լավ արձագանք ունեցավ
և կենսաբանաքիմիական ֆակուլտետի դեկանը հրավիրեց մեր աշակերտներին մանկավարժական համալսարան
փորձեր կատարելու և դիտելու համար:
Ես կարծում եմ, որ այս գիտաժողովը
մեծ նշանակություն կունենա քիմիա առարկայի ուսուցման որակի բարձրացման գործում:
Քիմիայի
ուսուցչուհի ՝ Լ. Բալայան :
Comments
Post a Comment