Ստուգարքի հարցաշար ֆիզիկայից
10-րդ դասարանի
- Ի՞նչն են անվանում մեխանիկական շարժում:
- Ձևակերպեք մեխանիկայի հիմնական խնդիրը:
- Ի՞նչն են անվանում հաշվարկման մարմին:
- Ինչի՞ց է կազմված հաշվարկման համակարգը:
- Ի՞նչն են անվանում շառավիղ-վեկտոր:
- Ի՞նչն են անվանում մարմնի շարժման հետագիծ:
- Ի՞նչն են անվանում մարմնի անցած ճանապարհ:
- Ի՞նչն են անվանում մարմնի կատարած տեղափոխություն:
- Ինչպիսի՞ շարժման դեպքում են հավասար մարմնի անցած
ճանապարհը և տեղափոխության մոդուլը:
- Ի՞նչ է նյութական կետը:
- Ո՞ր շարժումն են անվանում համընթաց:
- Ո՞ր շարժումն են անվանում պտտական:
- Ո՞ր շարժունմ են անվանում ուղղագիծ հավասարաչափ:
- Ի՞նչն են անվանում ուղղագիծ հավասարաչափ շարժման արագություն:
- Ի՞նչ միավորով է արտահայտվում արագությունը ՄՀ-ում:
- Գրեք ուղղագիծ հավասարաչափ շարժում կատարող
նյութական կետի տեղափոխության պրոյեկցիայի` ժամանակից կախումն արտահայտող
բանաձևը:
- Գրեք ուղղագիծ հավասարաչափ շարժում կատարող
նյութական կետի x կոորդինատի` ժամանակից
կախումն արտահայտող բանաձևը:
- Ո՞ր մեծությունը չի փոխվում ուղղագիծ հավասարաչափ շարժման ժամանակ:
- Ո՞ր շարժումն է կոչվում անհավասարաչափ:
- Ի՞նչ բանափևով եվ հաշվում անհավասարաչափ շարժման միջին արագությունը:
- Ի՞նչ ուղղություն ունի ակնթարթային արագությունը հետագծի տվյալ կետում:
- Ո՞ր շարժումն է կոչվում հավասարաչափ փոփոխական:
- Ո՞ր մեծությունն է կոչվում հավասարաչափ փոփոխական շարժման արագացում:
- Ի՞նչ միավորով է արտահայտվում արագացումը ՄՀ-ում:
- Գրեք մարմնի հավասարաչափ փոփոխական շարժման
արագության` ժամանակից կախումն արտահայտող բանաձևը:
- Գրեք հավասարաչափ փոփոխական շարժում
կատարող մարմնի կոորդինատի` ժամանակից կախումն արտահայտող բանաձևը:
- Գրեք հավասարաչափ փոփոխական շարժում
կատարող մարմնի տեղափոխության պրոյելցիայի` ժամանակից կախումն արտահայտող
բանաձևը:
- Ո՞ր մեծությունը չի փոխվում
հավասարաչափ փոփոխական շարժման ժամանակ:
- Ե՞րբ է արագության մոդուլը ժամանակի ընթացքում աճում:
- Ե՞րբ է արագության մոդուլը ժամանակի ընթացքում նվազում:
- Ո՞ր շարժումն են անվանում ազատ անկում:
- Ինչպե՞ս է ուղղված ազատ անկման արագացումը:
- Ո՞ր շարժումն են անվանում կորագիծ:
- Ի՞նչն են անվանում ակնթարթային արագություն:
- Սահմանեք հավասարաչափ շրջանագծային շարժման
պարբերությունը:
- Սահմանեք հավասարաչափ շրջանագծային շարժման
հաճախությունը:
- Ինչպե՞ս են ուղղված հետագծի տվյալ կետում
արագությունը հավասարաչափ
շրջանագծային շարժման դեպքում:
- Ինչպե՞ս են ուղղված հետագծի տվյալ կետում
արագացումը հավասարաչափ շրջանագծային
շարժման դեպքում:
- Ի՞նչ բանաձևով է որոշվում
գծային արագության մոդուլը
հավասարաչափ շրջանագծային շարժման դեպքում:
- Ի՞նչ բանաձևերով են
որոշվում կենտրոնաձիգ արագացնամ
մոդուլը հավասարաչափ շրջանագծային շարժման դեպքում:
Ստուգարքի հարցաշար ֆիզիկայից
11-րդ դասարանի
- Ձևակերպել մոլեկուլային-կինետիկ տեսության
հիմնադրույթները:
- Ի՞նչ կարգի մեծություններ են մոլեկուլների չափերը և զանգվածները:
- Ի՞նչ է ջերմային շարժումը:
- Ի՞նչ է զանգվածի ատոմային միավորը:
- Ի՞նչ է հարաբերական մոլեկուլային զանգվածը:
- Ի՞նչ մոլային զանգվածը:
- Որքա՞ն է Ավոգադրոյի հաստատունը:
- Ի՞նչ է նյութի քանակը:
- Ո՞ր շարժումն են անվանում բրոունյան շարժում:
- Սահմանեք բրոունյան մասնիկը:
- Ո՞ր երևույթն են անվանում դիֆուզիա:
- Ինչպե՞ս է դիֆուզիայի արագությունը կախված
ջերմաստիճանից:
- Թվարկեք գազի վիճակը բնութագրող հիմնական
մակրոսկոպական պարամետրերը:
- Սահմանեք իզոթերմ պրոցեսը:
- Ձևակերպեք Բոյլ-Մարիոտի օրենքը:
- Գծե`ք իզոթերմ պրոցեսում գազի ճնշման`
ծավալից կախումն արտահայտող գրաֆիկը:
- Գծե`ք
իզոթերմ պրոցեսում գազի խտության` ճնշումից կախումն արտահայտող գրաֆիկը:
- Սահմանեք իզոբար պրոցեսը:
- Ձևակերպեք Գեյ-Լյուսակի օրենքը:
- Գծե`ք
իզոբար պրոցեսում գազի ծավալի` ջերմաստիճանից կախումն արտահայտող գրաֆիկը:
- Սահմանեք իզոխոր պրոցեսը:
- Ձրակերպեք Շարլի օրենքը:
- Գծե`ք
իզոխոր պրոցեսում գազի ճնշման` ջերմաստիճանից կախումն արտահայտող գրաֆիկը:
- Սահմանեք իդեալական գազը:
- Ե՞րբ կարելի է իրական գազը համարել իդեալական:
- Որքա՞ն է բացարձակ զրո ջերմաստիճանը Ցելսիուսի
սանդղակով:
- Գրեք բացարձակ Կելվինի և Ցելսիուսի
սանդղակների կապն արտահայտող բանաձևը:
- Գրեք իդեալական գազի վիճակի հավասարումը:
- Գրեք Կլապեյրոնի հավասարումը:
- Որքա՞ն է ունիվերսալ գազային հաստատունը:
- Գրեք մոլեկուլային-կինետիկ տեսության
հիմնական հավասարումը:
- Բոլցմանի հաստատունը արտահայտեք մյուս
ունիվերսալ հաստատունների միջոցով:
- Սահմանեք ներքին էներգիան:
- Ի՞նչ բանաձևով են հաշվում միատոմ իդեալական գազի ներքին էներգիան:
Comments
Post a Comment