Սեմինար «21-րդ դարի կարողությունները» թեմայով:

      2014թ-ի հոկտեմբեբրի 20-ից 24-ը Երևանի N 198ավագ դպրոցի  բոլոր մեթոդմիավորումների  ուսուցիչների համար տեղի ունեցավ սեմինար «21-րդ դարի կարողությունները» թեմայով:Սեմինարը վարում էր տնօրենի ուսումնական գծով տեղակալ Ս. Խաչատրյանը:
        Սեմնիարի ընթացքում փուլ առ փուլ ներկայացվեց և քննարկվեց ժամանակակից կրթության մեջ կարողությունների հիմնական  պահանջները, որին շատ դեպքերում մենք բավարար ուշադրություն չենք դարձնում,մինչ դեռ դրանք նույնքան կարևոր են , որքան գիտելիքի ուսուցումը աշակերտներին: Առաջարկված կարողությունների փունջը հետևյալն էին՝ քննադատական մտածողություն, ստեղծագործական և նորարարական կարողություններ , սոցիալական, քաղաքացիական և բնապահպանական պատասխանատվություն,հաղորդակցություն,թվային և տեխնոլոգիական հմտություններ,կրթություն ամբողջ կյանքի ընթացքում,համագործակցություն և առաջնորդություն:

        Քննարկաման ընթաքում պարզ դարձավ, որ այդ կարողությունների մի մասը մենք գիտակցաբար կամ ենթագիտակցաբար ուսուցման ընթացքում կիրառում ենք, սակայն կան որոշ բաներ, որոնց մենքկամ ուշադրություն չենք դարձնում, կամ բավարար չափով չենք դարձնում,՝օրինակ՝  առաջնորդություն, կրթություն ամբողջ կյանքի ընթացքում, սոցիալական և քաղաքացիական պատասխանատվության ձևավորում, հաղորդակցում և այլն:
       Սեմինարի արդյունքում բոլորը եկան այն եզրակացության, որ այդ ամենը միասին անհրաժեշտ է աշակերտի որպես լիարժեք քաղաքացու ձևավորման համար, որը կկարողանա դիմագրավել 21-րդ դարի մարտահրավերներին:






                                     



Comments