Ինտերակտիվ կրթական ծրագրեր

ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ / Ինտերակտիվ ծրագրեր


Ինտերակտիվ կրթական ծրագրեր

  

Այցելուներին արվեստին մոտեցնելու, նրանց մոտ թանգարան այցելելու մշակույթ ձևավորելու նպատակով Հայաստանի ազգային պատկերասրահում կազմակերպվում են ինտերակտիվ էքսկուսիաներ: Էքսկուրսիաները ստեղծվում, իրականացվում և գնահատվում են ՀԱՊ-ում հատուկ մասնագիտական խմբի կողմից, որը ներառում է հոգեբան, արվեստաբան, թանգարանային մանկավարժ։ Մասնագիտական թիմը հաշվի է առնում յուրաքանչյուր թիրախային խմբի տարիքային առանձնահատկությունները, հետաքրքրությունները, ինտելեկտուալ մակարդակը և այլն:
2008թ. ՀԱՊ-ում մշտական ցուցադրության կամ ժամանակավոր ցուցահանդեսների շուրջ ստեղծվել են 20 ինտերակտիվ էքսկուրսիաներ։
Մշտական ցուցադրության տարբեր հավաքածուների և ստեղծագործությունների համար ստեղծված էքսկուրսիաներն առաջարկում ենք վարել նախակրթարանների և դպրոցների սաների համար։


 

Խաղողի տոն

Ովքե՞ր - 4-6 տարեկան երեխաներ, մանկավարժի ուղեկցությամբ
Որտե՞ղ - Իտալական արվեստի ցուցասրահ, 8 - րդ հարկ
Խումբը - 10 -15 մասնակից
Երեք մասից կազմված 40-50 րոպե տևողությամբ այս էքսկուրսիայի նպատակն է իտալացի քանդակագործ Լուիջի Բիենամեի (1795-1878) «Պարող բաքոսուհին» քանդակի դիտարկման միջոցով երեխաներին սովորեցնել դիտել քանդակ, ծանոթացնել քանդակի նյութի տեսակներին, առասպելական պատմությանը, զարգացնել ընդհանուր և դետալային ընկալումը քանդակի դիտման ժամանակ։

 Օլիմպոսի բարձունքում      

Ովքե՞ր - 7-8 տարեկան երեխաներ, մանկավարժի ուղեկցությամբ
Որտե՞ղ - Եվրոպական արվեստի ցուցասրահ, 8 - րդ հարկ
Խումբը - 10 -15 մասնակից
Էքսկուրսիայի նպատակն է մասնակիցներին ծանոթացնել Անտիկ մշակույթին, հունահռոմեական դիցաբանությանը, ինչպես նաև զարգացնել էսթետիկական ընկալումը, ստեղծագործականությունը, սոցիալական հմտությունները։ Խաղին մասնակցելիս երեխաները սովորում են նոր տերմիններ, զարգանում է նրանց խմբային աշխատանքը, նախաձեռնողականությունը և այլն։
Մասնակիցների խումբը բաժանվում է  2/3 հոգուց բաղկացած խմբերի։ Նրանց տրամադրվում է եվրոպական հավաքածուից 8 արվեստի գործերի աղավաղկված լուսանկարներ և հանձնարարվում է գտնել բնօրինակները ցուցադրությունում։
Յուրաքանչյուր ստեղծագործության բացահայտումից հետո Էքսկուրսավարը նրանց ներկայացնում է որոշ մանրամասներ տվյալ ստեղծագործության վերաբերյալ։
  

Օլիմպոսի նվաճումը 


Ովքե՞ր - 8-12 տարեկան երեխաներ, մանկավարժի ուղեկցությամբ
Որտե՞ղ - Եվրոպական արվեստի ցուցասրահ, 8-րդ հարկ
Խումբը - 10-15 մասնակից

Էքսկուրսիայի նպատակն է մասնակիցներին ծանոթացնել Անտիկ մշակույթին, հունահռոմեական դիցաբանությանը, ինչպես նաև զարգացնել էսթետիկական ընկալումը, ստեղծագործականությունը, սոցիալական հմտությունները։ Խաղին մասնակցելիս երեխաները սովորում են նոր տերմիններ, զարգանում է նրանց խմբային աշխատանքը, նախաձեռնողականությունը և այլն։
Մասնակիցները, բաժանվելով խմբերի, ստանում են առաջադրանքներ իտալական և ֆրանսիական արվեստի ցուցասրահներում մի քանի ստեղծագործությունների շուրջ։ Դրանք լուծելով ուղեկցող համակարգողների կողմից ստանում են տեղեկություն տվյալ ստեղծագործության վերաբերյալ։ Այնուհետև նրանց տրվում է Էտյեն Մորիս Ֆալկոնեի «Ամուր» քանդակի կրկնօրինակի մեկական դետալ: Մասնակիցների խումբը, համադրելով դետալները, կերտում է «Ամուր» արձանի կրկնօրինակը և ստեղծագործաբար լրացնում է պակասող ատրիբուտները: Օլիմպոսի գագաթը նվաճելու համար մասնակիցները պարգևատրվում են դափնե պսակներով:

 

 Ժամ և ժամանակ


Ովքե՞ր - 8-10 տարեկան երեխաներ, մանկավարժի ուղեկցությամբ
Որտե՞ղ - 18-20-րդ դդ. արևմտաեվրոպական ժամացույցների ցուցասրահ 2-րդ հարկ
Խումբը - 10-15 մասնակից
Ժամ և ժամանակ ծրագիրը բաղկացած է երեք մասից՝ դաս-զրույցի ընթացքում ՀԱՊ-ի արևմտաեվրոպական ժամացույների հավաքածուի միջոցով մասնակիցները ծանոթանում են ժամացույցների տեսակներին, դիտարկելով դրանք որպես դեկորատիվ-կիրառական արվեստի նմուշներ, որոնք սինթեզում են արվեստն ու գիտությունը: Հարց և պատասխանի ժամանակ մանկավարժը մասնակիցներին ուղղում է հարցեր՝ էքսկուրսիայի ընթացքում սովորած նոր տերմիններն ու ստացած տեղեկությունը ամրապնդելու նպատակով: Խաղի ընթացքում մասնակիցներին հանձնարարվում է լուծել ցուցասրահում ներկայացված ժամացույցների լուսանկարներով պատրաստված գլուխկոտրուկներ և սրահում գտնել պատկերված ցուցանմուշը:
  


  Ստեղծելով գիրքը

Ովքե՞ր  - 8-10/10-12 տարեկան երեխաներ, մանկավարժի ուղեկցությամբ
Որտե՞ղ - 
Հակոբ Գյուրջյանի ստեղծագործությունների ցուցասրահ, 0 հարկ
Խումբ    - 
10-15 մասնակից
 
Քանդակագործ Հակոբ Գյուրջյանի ստեղծագործությունների ցուցասրահում մասնակիցները ծանոթանում են քանդակի տեսակների, նյութի, Գյուրջյանի հերոսների հետ, ինչպես նաև գրքի կառուցվածքին և ստեղծման ընթացքին։  Առաջադրանքի արդյունքում մասնակիցները պատկերում են արդեն իրենց ծանոթ որոշ կերպարներ, հորինում են պատմություն նրանց մասնակցությամբ, որոնք էջեր դարձնելով կազմում են գիրքը։  

Պատմական ժանրը հայ գեղանկարում

Ովքե՞ր  - 10-12/12-14 տարեկան երեխաներ, մանկավարժի ուղեկցությամբ
Որտե՞ղ - 
Հակոբ Գյուրջյանի ստեղծագործությունների ցուցասրահ, 0 հարկ
Խումբ    - 
10-15 մասնակից
Պատմական ժանրի հիմանդիր Վարդգես Սուրենյանցի ցուցասրահում մասնակիցները դիտում են որոշ կտավներ։ Քննարկելով կերպարների բարոյահոգեբանական առանձնահատկությունները՝  պատկերացում են կազմում պատմական տարբեր ժամանակաշրջաններում նրանց ունեցած դերակատարման վերաբերյալ։  Ստացված գիտելիքները ամրապնդելու համար լրացնում են իրենց տրամադրված հանձնարարությունների թերթիկները։ Ինտերակտիվ քննարկում ծավալելու նպատակով մասնակիցները բաժանվում են երկու խմբի և յուրաքանչյուր խումբը մյուսին ներկայացնում է որևէ ստեղծագործություն։

 Վարպետի գույների աշխարհում (նատյուրմորտ) 

Ովքե՞ր  - 10-12/12-14 տարեկան երեխաներ, մանկավարժի ուղեկցությամբ
Որտե՞ղ - 
Հակոբ Գյուրջյանի ստեղծագործությունների ցուցասրահ, 0 հարկ
Խումբ    - 
10-15 մասնակից
Վարպետ Մարտիրոս Սարյանի մի քանի ստեղծագործությունների մեկնաբանման և վերլուծության արդյունքում մասնակիցները ծանոթանում են նատյուրմորտի ժանրին: Յուրաքանրյուր տարիքային խմբի համար մշակվել է համապատասխան առաջադրանք՝ ելնելով նրանց տարիքային առանձնահատկություններից։ Փոքրերին հանձնարարվում է տրամադրված մրգերը, բանջարեղերնը, ծաղիկները կամ նատյուրմորտներում պատկերված այլ առարկաները գտնել կտավներում, իսկ մեծերը բաժանվում են 2 խմբի, նրանց հանձնարարվում է սեղանին դրված տարբեր առարկաներն (մրգաման, մրգեր, գործվածք, մոմակալ, ափսե, կարպետ և այլն) իրենց երևակայությամբ դասավորել այնպես, որ նմանվի իրենց ուսումնասիրած նատյուրմորտ ժանրի ստեղծագործություններին: Այսպիսով էքսկուրսիայի արդյունքում մասնակիցները տեղեկանում են նատյուրմորտի ստեղծման նախապատմությանը, հնարավորություն են ունենում զգալ նկարչի արվեստանոցի մթնոլորտը:


Ամուր


Ովքե՞ր - 12-14 տարեկան երեխաներ, մանկավարժի ուղեկցությամբ
Որտե՞ղ - Ֆրանսիական արվեստի ցուցասրահ, 7-րդ հարկ
Խումբը - 10-15 մասնակից

Էքսկուրսիայի ընթացքում մասնակիցները ծանոթանում են կերպարվեստի տեսակներին՝ գեղանկար, քանդակ, Ամուրի դիցաբանական կերպարին։ Դիտարկվում են Ֆրանսիացի նկարիչներ Ֆրանսուա Հյուբեր Դրուե կրտսեր «Օրլեանի դքսի զավակները», Ժան Օնորե Ֆրագոնարի «Ռինալդո և Արմիդա», Կարլ  Վանլոյի «Նվիրաբերում Ամուրին»  կտավները և Էտյեն Մորիս Ֆալկոնեի «Ամուր» քանդակը։ Մասնակիցները քննարկում են սիրո տարբեր դրսևորումները։ Ամփոփիչ առաջադրանքի ընթացքում մասնակիցները ստեղծագործում են սիրո թեմայով։ 


 Հովնաթանյանական կոլորիտ 

Ովքե՞ր - 10-12/12-14 տարեկան երեխաներ, մանկավարժի ուղեկցությամբ
Որտե՞ղ - Հայ դասական արվեստի ցուցասրահ, 5-րդ հարկ
Խումբը - 10-15 մասնակից
Էքսկուրսիայի նպատակն է մասնակիցներին ծանոթացնել Հակոբ Հովնաթանյանի արվեստին,19-րդ դարի Թիֆլիսի մշակութային կյանքին և հայերի մասնակցությանը դրանում, ինչպես նաև ծանոթացնել տարազի պատմությանն ու տեսակներին:
Էքսկուրսիայի վերջում մասնակիցները բաժանվում են 2 խմբի:Նրանց տրվում են տարբեր նյութեր ( կտոր, ուլունք, քարեր, ժապավեն և այլն ) :Մասնակիցները հնարավորություն են ստանում դրանք օգտագործելով ստեղծել տարազ - կոլաժ:


 ԱՅՑԵԼՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ


էքսկուրսիայի տոմսի արժեք  
հայերեն                                              2000դր.
մշտական ցուցադրության տոմսի արժեք  

աշակերտներ, ուսանողներ             300դր.
մինչև 7 տարեկան երեխաներ         անվճար 

Ինտերակտիվ էքսկուրսիաները անհրաժեշտ է պատվիրել նախապես։


Հեռ.՝ (+37410) 567472
Էլ. հասցե՝ nga_education@yahoo.com

Comments