Հոկտեմբերի 20-ին 198 ավագ
դպրոցում կազմակերպվեց սեմինար դպրոցի ԾԽ անդամների մասնակցությամբ:Սեմինարի նպատակն
էր`
ա. ծանոթացնել ԾԽ անդամներին
իրար ավելի մոտիկից,
բ. հայտնաբերել խորհրդի նախաձեռնող
մարդկանց,
գ. սովորեցնել լսել իրար և
վստահորեն կարծիք հայտնել:
Սեմինարը վարում էին դպրոցի
ՄԿԱ գծով փոխտնօրեն Ն. Հովսեփյանը և ԾԽ նափագահ Մ. Ապրեսյանը: Ներկա էին 8-12-րդ դասարանների ԾԽ նախագահները և
ԾԽ անդամներ:
Սեմինարի սկզբում սեմինարավարները ներկայացրեցին աշխատանքի
նպատակը, որը միտված էր ավելի արդյունավետ դարձնելու հետագա համագործակցությունը, որից հետո կազմակերպվեցին միմյանց
ավելի լավ ճանաչելու և նախաձեռնող անդամներին հյատնաբերող խաղային վարժություններ:
Վարժության ընթացքում մասնակիցների մի մասը աչքի ընկան կազմակերպելու և նախաձեռնելու ունակությամբ: Այդ
մասնակիցներին վարժության վերջում կատարված մեկնաբանությունների և քննարկումների արդյունքում առանձնացրեցին հենց իրենք` մասնակիցները :
Աշխատանքի հաջորդ փուլում կազմակերպվեց մտագրոհ <<Ինչ
է լսել կարողանալը>> թեմայով, որին ակտիվորեն մասնակցեցին խորհրդի բոլոր անդամները:
Թեմայի շուրջ քննարկումներն ամփոփելուց հետո մասնակիցները բաժանվեցին երեք հոգանոց
խմբերի: Տրված ժամանակահատվածում / 5ր / խմբի անդամներից մեկը պետք է խոսեր <<Այսօրվա դպրոցը >> թեմայով, երկրորդ
անդամը պետք է լսեր, իսկ երրորդը` պետք է հետևեր նրանց : Ժամանակի ավարտից հետո մասնակիցները
պետք է փոխվեին դերերով: Խմբային աշխատանքի վերջում մասնակիցներից յուրաքանչյուրը գրեց
լավ լսողի երեք հատկություն, որից հետո խմբի
մասնակիցները միացնելով իրենց ցուցակները ձևավորեցին
միասնական ամբողջական կարծիք թեմայի վերաբերյալ:
Սեմինարավարը գրատախտակին
գրեց և ռեյտինգավորեց մասնակիցների կարծիքները
և դրանց հիման վրա ամփոփեց թեման:
Սեմինարի վերջում մասնակիցներն
իրենց բաժանված թղթերի վրա գրեցին
·
երեք լավ
բան,որ այսօր սովորեցին
·
երկու հարց
·
երկու առաջարկություն
Սեմինարի վերաբերյալ իրենց տպավորություններով կիսվեցին խորհրդի անդամները:
Նրանք կարևորեցին նմանատիպ միջոցառումները ,որոնք հնարավորություն կտան`
·
իրար ավելի լավ
ճանաչել
·
իրականացնել
ավելի արդյունավետ ու շահագրգռված համագործակցություն դպրոցի աշխատանքների կազմակերպման ու առկա
խնդիրների լուծման գործում:
Comments
Post a Comment