11-րդ դասարանի հայոց պատմության ստուգարքի հարցաշար
երկրորդ կիսամյակ
1. Թվարկեք 19-րդ դարի ռուս-պարսկական պատերազմները և
դրանց արդյունքում կնքված պայմանագրերը:
2. Թվարկեք 19-րդ դարի ռուս-թուրքական պատերազմները և
դրանց արդյունքում կնքված պայմանագրերը:
3. Հայկական ի՞նչ տառածքներ են անցել Ռուսաստանին 19-րդ
դարի ռուս-պարսկական պատերազմների արդյունքում:
4. Հայկական ի՞նչ տառածքներ են անցել Ռուսաստանին 19-րդ
դարի ռուս-թուրքկական պատերազմների արդյունքում:
5. Ե՞րբ է գոյություն ունեցել Հայկական մարզը, ովքե՞ր են
եղել կառավարչապետեր:
6. Վարչական ի՞նչ շրջանների են բաժանվել Արևելյան և
Արևմտյան Հայաստանները 19-րդ դարի սկզբին:
7. Ո՞ր թվականներին են ռուսական զորքերն արշավել դեպիԵրևան
և ու՞մ հրամանատարությամբ:
8. Ե՞րբ ենտ եղի
ունեցել հետևյալ
ճակատամարտերը. Գանձակի, Շամքորի, ՓոքրՂարաքիլիսայի:
9. Ե՞րբ են տեղի ունեցել հետևյալ ճակատամարտերը. Օշականի, Քյուրուկդարայի, Բաշքադկլարի:
10. Բացատրել բառերի նշանակությունը. պանթյուրքիզմ, մուհաջիր, չելոներ:
11. Բացատրել բառերի նշանակությունը. պանիսլամիզմ, չերքեզ, չետնիկ:
12. Բացատրել բառերի նշանակությունը. ֆիդայի, համիդիե գնդեր, աշար:
13. Իշխանական ի՞նչ տներ էին պահպանել իրենց գոյությունը Զեյթունում 19-րդդարում:
14. Վարչական ի˚նչ բաժանումների են ենթարկվել Ռուսաստանին
անցած հայկական տարածքներն ու Այսրկովկասը:
15. Ներկայացրեք «Պոլոժենին»:
16. 19-20-րդ դարերում Թուրքիայում ընդունված
բարենորոգման ի˚նչ հրովարտակներ գիտեք:
17. Ո˚ր մարմիններ էին զբաղվում արևմտահայ համայնքի
գործերի կազմակերպմամբ19-րդ դարում:
18. Ի˚նչ խնդրի շուրջ ձևավորվեց Արևելյան հարցը:
19. Ե˚րբ է հանդես եկել Հայկական հարցը միջազգային
դիվանագիտության մեջ և ի˚նչ բովանդակությամբ:
20. 1877-1878թթ ռուս-թուրքական պատերազմին մասնակցած
ի˚նչ նշանավոր հայ ռազմական գործիչներ գիտեք:
21. Ներկայացրեք Սան-Ստեֆանոյի պայմանագրի 16-րդ և 25-րդ
հոդվածներըը:
22. Ի˚նչ կազմ ուներ Բեռլինի վեհաժողով մեկնած հայկական
պատվիրակությունը:
23. Ներկայացրեք Բեռլինի վեհաժողովում ընդունված 61-րդ
հոդվածի բովանդակությունը և Սան-Ստեֆանոյի 16-րդ հոդվածի հետ նրա տարբերությունը:
24. Ժամանակագրորեն ներկայացրեք Արևմտահայ
սահմանադրության ընդունման պատմությունը:
25. Շնորհիվ ինչի˚ էր Զեյթունը պահպանում իր կիսաանկախ
ինքնավար վիճակը մինչև 19-րդ դարի կեսերը:
26. Թվարկեք 19-րդ դարում արևելյահայերի ստեղծած
ազատագրական խմբակները և կազմակերպությունները:
27. Թվարկեք 19-րդ դարում արևմտահայերի ստեղծած
ազատագրական խմբակները և կազմակերպությունները:
28. Թվարկեք հայ ազգային կուսակցությունների ստեղծման
տարեթվերը, վայրերը, տպագիր օրգանները:
29. Ո˚րն էր հայ ազգային կուսակցությունների ծրագրի
առաջնահերթ լուծման խնդիրը:
30. Նշվածներից ո˚վ ՀՅԴ-ի անդամ չէ. Քրիստափոր
Միքայելյան, Արաբո, Մկրտիչ Ավետիսյան, Սիմոն Զավարյան:
31. Նշվածներից ովքե˚ր են Հնչակյան կուսակցության
հիմնադիր անդամներից. Միհրան Տամատյան, Մեծն Մուրադ, Արփիար Արփիարյան, Ավետիս
Նազարբեկյան, Խանազադ, Մարո Վարդանյան:
32. Ե˚րբ է տեղի ունեցել Խանասորի արշավանքը, ու˚մ կողմից
է կազմակերպվել և ի˚նչ նպատակով:
33. Նկարագրեք Օտոմանյան բանկի գրավման դրվագը:
34. Թվարկեք մի քանի /5/ ամենանշանավոր ֆիդայիների, իրենց
գոնե մեկ գործողությամբ:
35. Ի˚նչ է «Մարտական հրահանգնեը»:
36. Ե˚րբ են տեղի ունեցել համիդյան ջարդերը և ի˚նչ
կորուստներ ունեցավ արևմտահայությունը դրա հետևանքով:
37. Ե˚րբ է կնքվել Հալեպի պայմանագիրը, ում միջև և ինչ
պայմաններով:
38. Ի˚նչ էր նախատեսվում Մայիսյան բարեփոխումների
ծրագրով:
39. Ներկայացրեք Ա. Մանդելշտամի նախագիծը:
40. Ե˚րբ են տեղի ունեցել հայ-թաթարական բախումները և
ի˚նչ նպատակ էր հետապնդում ցարական կառավարությունը դրանք սադրելով:
41. Ե˚րբ են տեղի ունեցել հետևյալ իրադարձությունները.
Սասունի հերոսամարտը, Սասունի ապստամբությունը, Զեյթունի ապստամբությունը, Վանի
հերոսամարտը, Առաքելոց վանքի կռիվը:
42. Ե˚րբ է ընդունվել «հայ առաքելական եկեղեցու գույքի
բռնագրավման մասին օրենքը», ու˚մ կողմից և ի˚նչ նպատակով:
43. Ովքե˚ր են երիտթուրքերը, ե˚րբ են իշխանության եկել,
ի˚նչ դիրքորոշում են դրսևորել Հայկական հարցի նկատմամբ:
49. Ե˚րբ է ընդունվել Արևմտյան Հայաստանում
բարենորոգումների ռուս-թուրքական համաձայնագիրը և ի˚նչ էր այն նախատեսում:
44. Ի˚նչպես են վերաբերվել երիտթուրքերին հայ ազգային
կուսակցությունները:
Comments
Post a Comment