ՅՈՒՆԵՍԿՕ-ն փետրվարի 13-ը հռչակելէ ռադիոյի միջազգային օր: Տոնի
խորհուրդը ռադիոյի աշխաըակիցների,
ռադիոլսողների համախմբումն ու համագործակցությունն է: ՅՈՒՆԵՍԿՕ-ն կոչ է անում
բոլոր երկրներին ակտիվ մասնակցել Ռադիոյի միջազգային օրվան՝ ռադիոն
համարելով խոսքի
ազատության և հասարակական քննարկումների լայն հարթակ:
ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ համագործակցության շրջանակներում 198 ավագ դպրոցի բնագիտական հոսքի աշակերտները
կազմակերպեցին ռադիոյի օրվան նվիրված միջոցառում:Միջոցառման սկզբում դպրոցի տնօրեն`պ.
Ա. Թորոսյանը խոսեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ սերտ համագործակցության
և նրան անդամագրված դպրոցների շարքն անցնելու մասին: Միջոցառման ընթացքում դպրոցի սաները
շնորհանդեսի ձևով ներկայացրեցին ռադիոյի ստեղծման պատմությունը, նրա աշխատանքի մեխանիզմն
ու կիրառությունը:
Մեր միջոցառման մասին տեղեկատվությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կայքում:
https://worldradioday2015.crowdmap.com/reports/view/272
Մեր միջոցառման մասին տեղեկատվությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կայքում:
https://worldradioday2015.crowdmap.com/reports/view/272
Մասնակիցները պատրաստել էին
ռադիոռեպորտաժներ : Հարցման ընթացքում պատանի ռադիոլրագրողները փորձել էին պարզել լսում
են արդյոք մեր համաքաղաքացիները ռադիո, թե ոչ :
Միջոցառման հաջորդ մասում մասնակիցները բաժանվեցին
խմբերի: Ձևավորված երկու խմբերը տրված ժամանակի ընթացքում աշխատեցին և ներկայացրեցին ռադիոյի դրական կողմերը:
Կարծիքների ռեյտինգավորման արդյունքում նրանք պարզեցին,որ ռադիոն`
1. հանգստացնում է նյարդերը,
2. տեղեկատվության աղբյուր
է,
3. հնարավորություն է տալիս
ռադիոն համատեղել աշխատանքի հետ:
Հանրային ռադիո այցելության
մասին պատմեցին և աշխատամքը շնորհանդեսի ձևով ներկայացրեցին 11 րդդասարանի բնագիտական հոսքի աշակերտներտները:
Միջոցառման վերջում ռադիոսիրահար պատանի բնագետները հյուրերին բաժանեցին իրենց պատրաստած
տոնական բացիկները հույս ունենալով ,որ դրանք ամեն անգամ կհիշեցնեն այս նշանավոր օրը
և նրա խորհուրդը:
Comments
Post a Comment