Ակնարկ-շարադրության մրցույթ նվիրված Մայրենի լեզվի միջազգային օրվան
https://docs.google.com/forms/d/1CC_TPWuGBPQkh-GSazpZoLOi-k2O250Vhx6l3b08lO4/viewform
Թեմա. ՄԱՅՐԵՆԻ ԼԵԶՎԻ ԴԵՐԸ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԱՇԽԱՐՀՈՒՄՄԱԿ-ի հանրային տեղեկատվության վարչության երևանյան գրասենյակը ողջունում է Մայրենի լեզվի միջազգային օրվան նվիրված այս մրցույթի մասնակիցներին։
Մրցույթին մասնակցության նախապայմաններն են՝
1. լինել «ՄԱԿ-ի բարեկամներ - Հայաստան» ֆեյսբուքյան խմբի անդամ
(տե՛ս https://www.facebook.com/groups/FriendsOfUN/?ref=bookmarks),
2. լինել 8-11-րդ դասարանների աշակերտ։
Ներկայացված ակնարկը պետք է լինի 450 բառի սահմաններում։ Վերջնաժամկետը՝ փետրվարի 16, ժամը 16։00։
Հաջողված կհամարվեն այն աշխատանքները, որոնք գրված կլինեն ազատ ու ժամանակակից՝ լրագրողական ու գրական ոճերի համադրությամբ, ծավալով՝ սեղմ, բովանդակությամբ՝ քննադատական, պրպտող ու ստեղծագործ մտքի արդյունք։
Հետևյալ հարցադրումները կարող են օգնել ձեզ՝ կոնկրետացնելու ակնարկի թեման։ Դուք ազատ եք ակնարկի հիմքում դնել այս հարցերից մեկը, մի քանիսը, կարող եք անդրադառնալ բոլորին կամ էլ կառուցել ձեր ակնարկը մեկ այլ հարցի շուրջը, որը, սակայն, կլինի թեմայի շրջանակներում, այն է՝ «Մայրենի լեզվի դերը ժամանակակից աշխարհում»։
• Ինչո՞ւ է կարևոր մայրենի լեզվի պահպանումը արդի գլոբալացող աշխարհում։
• Մայրենին (հայերենը) անաղարտ պահելը ինքնանպատակ կո՞չ է, թե՞ լեզվի գոյատևման ու պահպանման կարևոր նախապայման, և ի՞նչ է նշանակում «պահպանել» (օրինակ՝ պահպանման անհրաժեշտ պայմա՞ն է, արդյոք, ցանկացած օտարալեզու բառի կամ արտահայտության հայացումը, թե՞ կարելի է նաև կիրառել փոխառություններ)։
• Սոցիալական ցանցերում հայերեն խոսքը փոխատառ (տրանսլիտով) գրելը ընդունելի՞ երևույթ է, թե՞ անցանկալի։ Ինչո՞ւ։
• Կարևո՞ր է մշակութային միջավայրը լեզվի զարգացման և պահպանման համար։
• Ինչպե՞ս ես պահպանում մայրենին հենց դո՛ւ։
• Նպաստո՞ւմ է բազմալեզվությունն աշխարհն ապրելու ավելի լավ վայր դարձնելուն։ Եթե այո, ապա ի՞նչ կերպ։
• Արդյո՞ք հարգանքը բազմալեզվության, մշակութային բազմազանության նկատմամբ կնպաստի աշխարհն ավելի խաղաղ դարձնելու նպատակի իրագործմանը։
• Կտուժի՞ աշխարհը, եթե բոլոր մարդիկ խոսեն մեկ կամ ընդամենը մի քանի լեզվով, իսկ փոքր ժողովուրդների լեզուները վերանան:
Ձեզ հաջողությո՛ւն: (^-^) /^:^\ (*.*)
5 փետրվարի, 2015թ.

Comments
Post a Comment