Վանա ծովուն արշալույսը

      Հայոց ցեղասպանությանը նվիրված միջոցառումների շրջանակում 10-4 դասարանը դիտեց  <Վանա ծովուն արշալույսը> ֆիլմը:
    Ֆիլմը պատմում է   1915-ի ջարդերից հրաշքով փրկված մի ընտանիքի  մասին:   Գլխավոր հերոսը՝  ութսունամյա Կարապետ պապը,  փորձում է օտարության մեջ՝ հեռավոր Ամերիկայում, պահպանել կորուսյալ հայրենիքի հիշողությունը իր ընտանիքի անդամների  գիտակցության մեջ։ Կարապետ պապը  իր պարտքն է համարում ամեն տարի՝ ապրիլի 24-ին , Թուրքիայի դեսպանատան դիմաց այրել այդ երկրի ազգային դրոշը՝ այդ համարելով բողոքի միակ ձև։ Ֆիլմի հերոսները երեք տարբեր սերունդների ներկայացուցիչներ են, ում համար տեղի ունեցած  սարսափելի ոճրագործությունը ընկալվում է  տարբեր տեսանկյունից. մի բան միայն  անժխտելի է բոլորի համար. յուրաքանչյուր հայի արյան մեջ առկա է   գենետիկ հիշողությունը, որը հնարավոր չէ սպանել կամ ջնջել` անկախ նրանից, թե որտեղ է ապրում հայը:

 Կինոդիտումից հետո աշակերտների հետ կազմակերպվեց  քննարկում, քննարկմանը հրավիրվել էին նաև ազատամարտիկներ   Արամայիս Եղիազարյանը և Կարեն   Կոստանյանը,  ներկա էին նաև դպրոցի  ռազմագիտության,  պատմության ուսուցիչները: Աշակերտների տպավորությունները այնքան խորն էին , որ միանգամից խոսել  դժվարանում էին.   զգացմունքները խառնվել էին  իրար. ցավի հետ մեկտեղ  և՛ կսկիծ կար, և՛ մորմոք, և՛ ատելություն, և՛ վրեժ, և՛ հավիտյան պայքարելու ու հաղթանակի հասնելու բուռն ցանկություն:  Սակայն բանականությունը հաղթեց զգացմունքին, ու երեխաների խոսքը  հնչեց  որպես մրմունջ ու  աղոթք, հավերժության միջից հնչող հաղթանակի պատգամ. պատմությունը չի մոռացվում, անցյալը  հուշում  է, ներկան՝ պարտադրում, ապագան՝ թելադրում…






Комментарии

Популярные сообщения из этого блога

Հունվարի 28- ի՝ Բանակի օրվան նվիրված միջոցառման սցենար

Աշակերտական խորհրդի նախագահի թեկնածուների նախընտրական ծրագրեր

Գրքի տոնը