10-րդ դասարանի
2-րդ կիսամյակի հայոց լեզվի ստուգարքի հարցաշար
1.Որո՞նք են մենիմաստ բառերը:
2.Որոնք են բազմիմաստ բառերը:
3.Ո՞ր բառերն են մտնում գործուն բառաշերտի մեջ:
4. Ո՞ր բառերն են մտնում ոչ գործուն
բառաշերտի մեջ:
5.Ի՞նչ է հնաբանությունը:
6. Ի՞նչ տեսակների են բաժանվում
հնաբանությունները:
7. Ո՞ր հնաբանություններն
են կոչվում պատմաբառեր:
8.Ո՞ր հնաբանություններն են կոչվում
հնաբառեր:
9. Հիմնականում ի՞նչ նպատակով
են գործածվում հնաբանությունները:
10.Ի՞նչ է նորաբանությունը:
11. Ի՞նչ եղանակներով են առաջանում
նորաբանությունները:
12. Ի՞նչ է հեղինակային նորաբանությունը:
13. Զարգացման ո՞ր փուլերից
են բառեր անցել ժամանակակից հայերենի բառապաշարին:
14. Որո՞նք են համարվում նոր հայերեն բառեր:
15.Ի՞նչ է ածանցումը:
16. Ի՞նչ խոսքի մասեր են կազմվում
ածանցներով:
17. Քանի՞ տեսակ են լինում
ածանցներն ըստ դիրքի:
18. Ի՞նչ է բառաբարդումը:
19. Ինչպե՞ս կարող են գրվել բարդության բաղադրիչները:
20. Ինչպիսի՞ն են լինում բարդությունները:
21. Ինչպե՞ս են կապակցվում համադրական
բարդության բաղադրիչները:
22. Ո՞ր բարդություններն են
կոչվում կրկնավոր:
23. Հիմնականում ի՞նչ խոսքի մասեր են կազմվում կրկնավորների միջոցով:
24. Ի՞նչ է հարադրումը:
25. Ի՞ նչ տեսակների են լինում հարադրությունները:
26. Ի՞նչ տեսակների են լինում
բարդ բառերը:
27. Ի՞նչ է հապավումը:
28. Ի ՞նչ տեսակներ ունի հապավումը:
29. Ինչպե՞ս են գրվում տառային հապավումները:
30. Ի՞նչ է ուսումնասիրում բառարանագրությունը:
31. Լեզվի ո՞ր բաժիններին է առնչվում
բառարանագրությունը:
32.Ի՞նչ տեսակների
են բաժանվում բառարանները:
33.Ստուգաբանական բառարաններում ի՞նչ տեսանկյունով
է ներկայանում բառը:
34. Որո՞նք են հայերենի նորագույն
բացատրական բառարանները:
35.Ո՞ր բառարանում է
տրվում բառերի ճիշտ գրությունը:
36. Ի՞նչ հիմնական մասեր ունի տեքստը:
37. Ի՞նչ է ներկայացվում սկզբնամասում:
38.Ի՞նչ է ներկայացվում հիմնամասում:
39. Ի՞նչ է ներկայացվում
ավարտամասում:
40. Ի՞նչ է վերնագիրը:
41. Ինչպիսի՞ն են լինում վերնագրերը:
42.Ի՞նչ է ենթավերնագիրը:
43. Ի՞նչ է բնաբանը և ի՞նչ դեր ունի:
44.Ի՞նչ է առաջաբանը և ի՞նչ
դեր ունի:
45. Ինչո՞վ է տարբերվում
ներածությունն առաջաբանից:
46. Ինչո՞վ են տարբերվում գիտական և գեղարվեստական տեքստերի առաջաբանները:
47.Ի՞նչ է վերջաբանը:
48. Ո՞րն է տեքստի հիմնական բաղադրիչ միավորը:
49.Ի՞նչ է պարբերությունը:
50. Ինրպե՞ս են առանձնացվում
պարբերությունները:
51.Ի՞նչ է ծանոթագրությունը:
52. Ինչպե՞ս են ներկայացվում ծանոթագրությունները:
53. Ի՞նչ է ցանկը և ի՞նչ
տեսակներ ունի:
54. Ի՞նչ է հավելվածը:
55. Ի՞նչ է ամփոփումը
56. Ի՞նչ է տեղեկատվությունը:
57. Ի՞նչ միջոցներով է հաղորդվում տեղեկատվությունը:
58. Ի՞նչ խմբերի
են բաժանվում տեղեկատվական ժանրերը:
59. Ի՞նչ է ակնարկը:
60. Ե՞րբ է ձևավորվել ակնարկի ժանրը:
61. Ի՞նչ է նշանակում ակնարկ բառը :
62. Ի՞նչ հիմնական
տեսակներ ունի ակնարկը:
Comments
Post a Comment