11-րդ դասարանի 2-րդ կիսամյակի հայոց լեզվի ստուգարքի հարցաշար
1.Ի՞նչ է խոնարհումը:
2. Որո՞նք են բայի եղանակները:
3. Որո՞նք են բայի հիմնական ժամանակները:
4. Ի՞նչ է ցույց տալիս բայի դեմքը:
5.Ի՞նչ է ցույց տալիս բայի թիվը:
6. Ինչպե՞ս են արտահայտում գործողությունը դրական խոնարհման բայերը:
7. Ինչպե՞ս են արտահայտում գործողությունը ժխտական
խոնարհման բայերը:
8. Ո՞րն է օժանդակ բայը , քանի՞ ժամանակ ,
դեմք և թիվ ունի :
9. Ի՞նչ է հարացույցը:
10. Ի՞նչ է ցույց տալիս սահմանական եղանակը:
11. Քանի՞ ժամանակաձև ունի սահմանական եղանակը ,և որոնք են դրանք:
12. Որո՞նք են սահմանական եղանակի բաղադրյալ ժամանակաձևերը:
13.Ո՞րն է սահմանական եղանակի միակ
պարզ ժամանակաձևը:
14. Ինչպե՞ս են կազմվում սահմանական եղանակի բաղադրյալ
ժամանակաձևերը:
15. Ի՞նչ վերջավորություններով է կազմվում անցյալ կատարյալը:
16. Ի՞նչ է ցույց տալիս հրամայական
եղանակը:
17. Քանի ՞ ժամանակաձև ունի հրամայական
եղանակը:
18.Որո՞նք են հրամայական եղանակի բայաձևերի
վերջավորությունները:
19. Ի՞նչ է ցույց տալիս ըղձական եղանակը:
20. Որո՞նք են ըղձական եղանակի կամանակաձևերը:
21. Ի՞նչ վերջավորություններով են կազմվում
ըղձական եղանակի ժամանակաձևերը:
22. Ի՞նչ է ցույց տալիս ենթադրական եղանակը:
23. Քանի՞ ժամանակաձև ունի ենթադրական եղանակը:
24. Ինչպե՞ս են կազմվում ենթադրական եղանակի
ժամանակաձևերը:
25. Ի՞նչ է ցույց տալիս հարկադրական եղանակը:
26. Ի՞նչ ժամանակաձևեր ունի հարկադրական եղանակը:
27. Ինչպե՞ս է կազմվում հարկադրական եղանակի ժամանակաձևերը:
28. Ի՞նչ են արտահայտում ժխտական խոնարհման
բայերը:
29. Ինչպե՞ս են կազմվում ժխտական ժամանակաձևերը:
30. Որո՞նք են լեզվզբանության բաժինները:
31. Ի՞նչ է ուսումնասիրվում հնչյունաբանության մեջ:
32. Ի՞նչ է ուսումնասիրվում բառագիտության
մեջ :
33. Ի՞նչ ենթաբաժիններից է կազմված
քերականությունը:
34. Ի՞նչ է ուսումնասիրվում ձևաբանության մեջ:
35. Ի՞նչ է ուսումնասիրվում շարահյուսության մեջ:
36. Ի՞նչ է հոմանշությունը:
37. Ի՞նչ է շարահյուսական հոմանշությունը:
38. Ե՞րբ են բարդ բառն ու բառակապակցությունը հոմանիշներ դառնում :
39. Բացի հոլովելուց՝ ուրիշ ի՞նչ միջոցով
կարող ենք կապակցել բառերը:
40. Ո՞րն է դերբայական դարձվածը:
42. Ի՞նչ միավորի է հոմանիշ դառնում
դերբայական դարձվածը:
43. Ըստ կետադրման ՝ ի՞նչ տեսակների
են լինում դերբայական դարձվածները:
44. Ինչպես են կետադրվում նախադաս, միջադաս
և հետադաս դերբայական դարձվածները:
45.Դերբայական ո՞ր դարձվածներն
են կետադրվում:
46. Ո՞ր դեպքերում դերբայական դարձվածները չեն տրոհվում:
Comments
Post a Comment