Քիմիայի հարցաշար
11-րդ դաս.
1.
Ի՞նչ է ֆունկցիոնալ խումբը:
2.
Գրե´լ կարբոնիլային և կարբօքսիլային խմբերը:
3.
Հագեցած միտատոմ սպիրտների ընդհանուր բանաձևը:
4.
Ներկայացնել սահմանային միատոմ սպիրտների հոմոլոգիական շարքը:
5.
Ո՞ր սպիրտներն են կոչվում բազմատոմ:Գրե´լ էթիլենգլիկոլի և
գլիցերինի բանաձևերը:
6.
Ո՞ր նյութերն են կոչվում ֆենոլներ:
7.
Ո՞ր նյութերն են կոչվում ալդեհիդներ:
8.
Թվարկե´ք ալդեհիդների հոմոլոգիական շարքի առաջին 5 ներկայացուցիչներին:
9.
Ո՞ր օրգանական նյութերն են կոչվում կարբոնաթթուներ:
10.
Գրե´լ կարբոնաթթուների ընդհանուր բանաձը:
11.
Թվարկե´ք կարբոնաթթուների ֆիզիկական հատկությունները:
12.
Թվարկե´ք կարբոնաթթուների քիմիական հատկությունները:
13.
Ո՞ր նյութերն են կոչվում էսթերներ:
14.
Գրե´լ էսթերների
ֆիզիկական հատկությունները:
15.
Ո՞ր օրգանական նյութերն են կոչվում ճարպեր:
16.
Ինչո՞վ են տարբերվում պինդ ճարպերը հեղուկ ճարպերից:
17.
Ո՞ր պրոցեսն է կոչվում օճառացում:
18.
Ի՞նչ պրոցես է հիդրումը:
19.
Ի՞նչ է հիդրատացումը:
20.
Էսթերների ստացման պրոցեսում ո՞ր փոխազդող նյութերից է պոկվում
H-ը:
21.
Ինչպե՞ս է գրվում բենզիլ ռադիկալը:
22.
Ինչո՞վ են տարբերվում հագեցած սպիրտները չհագեցած սպիրտներից:
23.
Ինչո՞վ է պայմանավորված սպիրտների լավ լուծելիությունը:
24.
Ի՞նչ տեսակի իզոմերիաներ են տալիս սպիրտները:
25.
Եռնիտրոգլիցերինի կիրառությունը:
26.
Ֆենոլի կիրառությունը:
27.
Նշել այն ռեակցիաները,որոնցով հայտաբերում են ալդեհիդներին:
28.
Ո՞ր ռեակցիաներն են կոչվում պոլիկոնդենացման:
29.
Ալդեհիդների կիրառությունը:
30.
Նշել հոմոլոգիական շարքի առաջին 5 կարբոնաթթուների անվանումները:
31.
Գրել միջնաթթվի բանաձևը:
32.
Գրել քացախաթթվի բանաձևը:
33.
Գրել պալմիտինաթթվի և ստեարինաթթվի բանաձևը:
34.
Գրել օլեինաթթվի կառուցվածքային բանաձևը:
35.
Գրել էսթերների ստացման ընդհանուր ռեակցիան:
36.
Ցույց տալ էսթերի ստացման ժ/կ որ նյութերից է պոկվում OH
խումբը
37.
Գրել ճարպերի ագրեգատային վիճակի մասին:
38.
Գրել հեղուկ օճառի բաղադրության մեջ մտնող տարրը:
39.
Պինդ օճառի բաղադրության մտնող տարրը:
40.
Ինչո՞վ է պայմանավորված որոշ ճարպերի կծվելը,տհաճ հոտը ու
համը:
41.
Ինչպիսի՞ ածխաջրեր գիտեք:
42.
Ի՞նչ ֆունկցիոնալ խմբեր կան գլյուկոզի մոլեկուլում:
43.
Գրել միաշաքարների օրինակներ:
44.
Գրել բազմաշաքարների օրինակներ:
45.
Գրել օսլայի բանաձևը:
Քիմիայի հարցաշար
10-րդ դաս.
1.
Ո՞ր նյութերն են կոչվում էլեկտրոլիտներ:Բերել օրինակներ:
2.
Ո՞ր նյութերն են կոչվում ոչէլեկտրոլիտներ:
3.
Ի՞նչ է իոնը:
4.
Գրե´լ էլեկտրոլիտի դիսացման աստիճանի որոշման բանաձևը:
5.
Ըստ էլեկտրոլիտիկ դիսացման տեսության ո´ր նյութերն են թթուները,հիմքերը
և աղերը:
6.
Ո՞ր ռեակցիաներն են կոչվում իոնափոխանակման:Նշել նրանց ընթանալու
պայմանները:
7.
Ի՞նչ է հիդրոիլզը:Նշե´լ հիդրոլիզի ընթանալու պայմանները:
8.
Ո՞ր ռեակցիաներն են կոչվում օքսիդավերականգնման ռեակցիաներ:
9.
Ո՞ր նյութերն են կոչվում օքսիդիչներ,որոնք վերականգնիչներ:
10.
Ո՞ր պրոցեսն է կոչվում օքսիդացման,որը վերականգնման:
11.
Ո՞ր պրոցեսն է կոչվում էլեկտրոլիզ:
12.
Ի՞նչ գործընթաց է կատարվում կաթոդի վրա:
13.
Նշե´լ կաթոդային օրինաչափությունները:
14.
Նշե´լ անոդային օրինաչափությունները:
15.
Ի՞նչ գործընթաց է կատարվում անոդի վրա:
16.
Ինչպե՞ս է կոչվում մետաղի և ջրածնի փոխազդեցության արգասիքը:
17.
Ի՞նչ է նշանակում հալոգեն բառը:
18.
Նշե´լ շղթայական ռեակցիաների փուլերը:
19.
ՊՀ-ի ո՞ր խմբի և ո՞ր ենթախմբի մեջ են գտնվում հալոգենները:
20.
Քանի՞ էլեկտրոն կա թթվածնի արտաքին էներգետիկ մակարդակում:
21.
Ո՞ր էլեկտրոդն է կոչվում անոդ:
22.
Ո՞ր էլեկտրոդն է կոչվում կատոդ:
23.
Ո՞ր մասնիկներն են կոչվում կատիոններ:
24.
Ո՞ր մասնիկներն են կոչվում անիոններ:
25.
Թվարկել իոնափոխանակման ռեակցիաների փուլերի անունները:
26.
Պարզ նյութերի օքսիդացման աստիճանը:
27.
Ի՞նչ իզոտոպներ ունի ջրածինը:
28.
Ո՞ր իզոտոպն է մտնում ծանր ջրի բաղադրության մեջ:
29.
Գրել հալոգենների ագրեգատային վիճակի մասին:
30.
Ինչպե՞ս է կոչվում մետաղի և հալոգենի փոխազդեցության արգասիքը:
31.
Հալոգենների արտաքին էներգետիկ մակարդակում քանի էլեկտրոն
կա:
32.
Գրել քլորի ատոմի էլեկտրոնային կառուցվածքի բանաձևը:
33.
Ֆտորի կիրառությունը:
34.
Քլորի կիրառությունը:
35.
Բրոմի կիրառությունը:
36.
Յոդի կիրառությունը:
37.
ՊՀ-ի որ խմբում է գտնվում թթվածինը:
38.
ՊՀ-ի որ ենթախմբում է գտնվում թթվածինը:
39.
Ո՞ր պարբերությունում է գտնվում թթվածինը:
40.
Թվարկեք թթվածնի ենթախմբի տարրերը:
41.
Նշել թթվածին տարրի օքսիդացման աստիճանները:
42.
Ո՞ր նյութերն են կոչվում նիտրիդներ:
43.
Ներկայացրեք ամոնիակի բանաձևը:
44.
Ի՞նչ դիրք է զբաղեցնում ֆոսֆորը ՊՀ-ում:
45.
Ինչպե՞ս են կոչվում ֆոսֆորական թթվի աղերը:
Comments
Post a Comment