27.02.2015թ. 198 ավագ դպրոցի 9 -1 դասարանի աշակերտները դասղեկի հետ գնացին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:Դասղեկը պատմեց
հուշահամալիրի կառուցման և նշանակության պատմությունը , պատասխանեց աշակերտներիn հուզող հարցերին, որից հետո մատուցեցին իրենց հարգանքի
տուրքը: Բոլորը գլխիկոր կանգնել էին անմար կրակի շուրջբոլորը և մտովի տեղափոխվել Արևրմտյան
Հայաստան: Իրենց դեմքի արտահայտությունից երևում էր, որ զգում են ցավն ամբողջությամբ
և յուրաքանչյուրի պարտքն է լինել պահանջատեր այն հողերի, որը պատկանել է իրենց հայ
քույր-եղբայրներին:
Այնուհետև գնացին ցեղասպանության թանգարան, որտեղ ներկայացված էր
ցեղասպանությունից մազապուրծ փրկված հայուհիներից մեկի` Արշալույս Մարտիկյանի տխուր
կյանքի պատմությունից դրվագներ: էքսկուրսավարը մանրամասն ներկայացրեց ցուցադրվող նյութերի
ու դրանց հետ կապված պատմությունների մասին : Էքսկուրսավարի խոսքը շատ տպավորիչ և անչափ հուզիչ էր. Բոլորի աչքերն արցունքոտված
էին: Ամենահուզիչ պահն այն էր , երբ նա սկսեց պատմել թուրքերի կողմից հայ աղջիկների
մարմնի վրա արվող դաջվածքների մասին և ցույց տվեց ցուցանմուշները: Էքսկուրսիան շատ
ուսուցանող էր , քանի որ աշակերտները ավելի շատ բան իմացան թուրքերի կողմից կատարված
Հայոց ցեղասպանության մասին և աշակերտներց
ոմանք էլ առաջին անգամ էին այցելում Ծիծեռնակաբերդ:
Այնուհետև մոտեցան
Սումգայիթյան ջարդերին նվիրված հուշակոթողին, հիշեցինք այդ դեպքերի մասին, քանի որ համընկել էր օրը:
Վերջում Հելենը խոսեց
իր տպավորությունների և մտքերի մասին, որ պետք է ոչ թե լացելով հասնել ցեղասպանության
ճանաչմանը, այլև պահանջելով, իսկ դրա համար պետք է շատ լավ իմանալ հայոց պատմությունը,
որ կարողանաս ճիշտ փաստարկներ բերելով հասնել ճիշտ եզրահանգմանը, այն է ողջ աշխարհի կողմից այդ ոճիրը կատարելու ճանաչմանը
Comments
Post a Comment