Լավագույն
բաց դասի մրցույթ
Փետրվարի 11-ին 2015թ. <<Ինտերնետ հանրություն>> և
<<Մեդիակրթության կենտրոն>> հասարակական կազմակերպությունները
<<Ապահով համացանց 2015>> ծրագրի շրջանակներում հայտարարել էին լավագույն
բաց դասի և ծնողական ժողովի մրցույթ: Այն իրականացնում էին Orange Արմենիա ընկերությունը, Մեդիակրթության
կենտրոնը, Ինտերնետ հանրություն կազմակերպությունները՝ համագործակցելով Երևանի քաղաքապետարանի
և Կրթության ու գիտության նախարարության Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի հետ:
Թիվ 198 ավագ դպրոցի կողմից ես մասնակցեցի ինտեգրված դասով , որի
թեման էր <<Թթվածինը>>:
Դասի կարգախոսն էր ՝ <<Օգտագործել Ապահով համացացը այնպես,ինչպես
թթվածինը կյանքում>>:
Թեման արժանացավ մեծ ուշադրության և պարգևատրվեց պատվոգրով ու մրցանակով:
Ինտեգրված բաց դաս <<Քիմիա-ինֆորմատիկա>> 9-րդ դասարանում
Դասի կարգախոսն է`<<Համացանցը 21-րդ դարում անհրաժեշտ
է այնպես,ինչպես թթվածինը մարդու համար>>:
Դասի թեման`<<Թթվածին>>:
Դասի նպատակը` Ուսուցանել
<<Թթվածին>>թեման` կապ ստեղծելով Ապահով Համացանցի հետ:Զարգացնել տրամաբանական
մտածողությունը,հիշողությունը,համեմատելու և անալիզի ենթարկելու կարողությունը:Դաստիարակել
Ապահով Համացանցի և քիմիայի գիտելիքների անվտանգ կիրառությունը:
Դասի մեթոդը`ԳՈՒՍ/գիտեմ, ուզում եմ իմանալ,սովորեցի/:
Դասի խնդիրները` ակտիվացնելով
աշակերտներին ամփոփել <<Թթվածին>>թեման`կապ ստեղծելով Համացանցի հետ:Զուգահեռներ
անցկացնել քիմիայի և ապահով համացանցի միջև/պրեզենտացիայի ներկայացում ըստ դերերի/:Կատարել
եզրահանգումներ:
Սարքավորումներ` անհատական համակարգիչներ,վիրտուալ լաբորատորիա,էլեկտրոնային
գրատախտակ:
Դասի ընթացքը`
I-փուլ-Նախապատրաստական փուլ:Դասի նպատակի ներկայացում: 3 րոպե
II-փուլ-Ակտիվացնելով աշակերտներին հարցում կատարել թթվածնի,նրա ալոտրոպ
ձևափոխության`օզոնի,թթվածնի ստացման, ֆիզիկական և քիմիական հատկությունների մասին:Քննարկել
թթվանի և օզոնի կիրառությունը/դիտել տեսանյութ էկրանի վրա թթվածնի ստացման մասին/:
7 րոպե
III-փուլ-Պրեզենտացիայի ներկայացնելը/նախապես բաժանված
նյութը ըստ դերերի յուրաքանչյուր աշակերտ ներկայացնում է պրազենտացիայի 1 սլայդ: 20 րոպե
Արամ
·
Սեպտեմբերի
16-ը <<Օզոնի շերտի պահպանության >>միջազգային օրն է:
·
Փետրվարի
11-ը <<Ապահով Համացանցի>>միջազգային օրն է:
Լիդա
·
Թթվածինը
մթնոլորտի բաղադրիչ տարրերից է և շրջապատում է ողջ աշխարհը:
·
Համացանցը
մեծ դեր ունի մեր կյանքում,քանի որ այն պատել է վիրտուալ աշխարհը:
Անժելիկա
·
Օզոնը
կարևոր տարր է , որը մեզ պաշտպանում է Տիեզերքից եկող վնասակար նյութերից , այսպես կոչված` <<աստղային փոշուց>>:
·
Օզոնային
շերտը գտնվում է երկրագնդի մակերևույթից 10-16կմ բարձրության վրա:
·
Օզոնը
համարում են երկրագնդի պաշտպանիչ վահանը,այն վնասազերծում է Արեգակի ուլտրամանուշակագույն
ճառագայթումը`պաշտպանելով կյանքը Երկրի վրա:
·
Օզոնային
անցքերի միջոցով Արեգակի վրա տեղի ունեցող պայթյունների ուլտրամանուշակագույն ճառագայթները
անարգել ներթափանցում են Երկիր , առաջ բերելով բազմաթիվ հիվանդություններ կամ վատթարացնելով հիվանդներին:
Հասմիկ
·
Համացանցից
օգտվելիս լիակատար անվտանգության ապահովման համար անհրաժեշտ են հակավիրուսային ծրագրեր:
·
Համակարգչային
վիրուսը փոփոխվում է ինքն իրեն ,կամ իր պատճենները կարող են փոփոխել իրենց,դրանք այսպես
կոչված մետամորֆիկ վիրուսներ են:
·
Դասական
վիրուսները կարող են վարակել այլ համակարգիչ միայն այն դեպքում , երբ վարակված ծրագիրը
տեղափոխվում է այլ համակարգի վրա և աշխատեցվում է :
Լիլիթ
·
Թթվածինը
օքսիդացնում է մետաղները . 2Zn + O2 = 2ZnO , 2Mg + O2 =
2MgO
·
Համացանցից
ոչ ճիշտ օգտվելը օքսիդացնում է մարդկանց ուղեղները:
Լիդա
·
Թթվածնի
ստացման եղանակներից կիրառվում է օքսիդների
, աղերի , օրգանական նյութերի քայքայման եղանակները.
1. 2HgO=2Hg + O2
2. 2H2O2= 2H2O
+ O2
3. 2KClO3= 2KCl + 3O2
4. 2KNO3=2KNO2+O2
Ռոբերտ
·
Այս ռեակցիայի
իրագործումից անջատվում է թունավոր նյութ , նույնպես մարդիկ ենթարկվում են ճառագայթման
. 2KMnO4 =K2MnO4 + MnO2 + O2
Ռուբեն
·
Օդը
, որը պարունակում է թթվածին , անհրաժեշտ պայման է համակարգչի աշխատանքի համար:
Անիտա
·
Առանց թթվածնի չեն կարող ապրել կենդանի օրգանիզմները:
·
21-րդ դարը դժվար է պատկերացնել առանց համացանցի:
Դավիթ
·
Ինչպես
սոց. կայքերն են գրավում մարդկանց , այնպես էլ թթվածնի մասին ավելին բացահայտելը:
·
Օգտագործում
են ծածկագրեր:
Արամ
·
Ամենուրեք.
Տանը , դպրոցում և ընկերներիս շրջապատում երբեք չեմ աղտոտում շրջապատս:
·
Չեմ վնասում
բնության ոչ մի մասնիկ:
·
Աշխատում
եմ հնարավորինս շատ մասնակցել ծառատունկերի:
·
Օգտագործեք
համացանցը , ինչպես օգտագործում եք թթվածինը:
IV – փուլ ___ ձեռքսեղման րոպե
_____________________________________________1+1 րոպե
V – փուլ___դասի ամփոփում ֆրոնտալ հարցերի միջոցով
______________________5 րոպե
VI – փուլ___վերջին սլայդի վերաբերյալ կատարել եզրահանգումներ____________3
րոպե
VI I – փուլ___ուսուցչի կողմից նախապես պատրաստված հարցերին
պատասխանել գրավոր___________________________________________________________________5
րոպե
Comments
Post a Comment