2015
թ ապրիլի 8-ին Երևանի N 198 ավագ դպրոցում կազմակերպվեց
նախազորակոչային սոցիալ-հոգեբանական պատրաստության դասընթաց 10-12-րդ դասարանների աշակերտների մասնակցությամբ: Դասընթացը վարում էր << Օգնություն և իրավունք>> ՀԿ նախագահ, փաստաբան Սերգեյ Հարությունյանը: Դասընթացի հիմնական նպատակը նախազորակոչային տարիքի աշակերտներին բանակային ծառայության հնարավոր դժվարությունների և դրանք հաղթահարելու մասին գիտելիք տալն էր: Դասընթացի սկզբում երեխաները հստակ տարբերակում դրեցին իրավունք- պարտականություն հասկացությունների միջև, այնուհետև խոսելով մինչզորակոչային , զորակոչային կարգավիճակների տարբերությունների մասին՝ նշեցին, թե ինչ հոգեբանական, ֆիզիկական դժվարություններ կարող է ունենալ զորակոչիկը, որոնք են դրանց առաջացման պատճառները, ապա նաև հաղթահարման եղանակները: Սեմինարավարը խոսեց սթրեսի դրսևորումների մասին, սթրեսի ժամանակ պահանջմունքների և դիրքորոշումների դերի մասին, զինվորական ծառայության ընթացքում սթրեսի առանձնահատկությունների և հաղթահարման մասին: Աշակերտները լսում էին մեծ հետաքրքրասիրությամբ, ունեին բազմատեսակ հարցեր, որոնց տրվեցին սպառիչ պատասխան: Այս նախաձեռնությունը բավականին կարևոր և անհրաժեշտ է՝ այսօրվա երիտասարդի մարտական ոգին բարձրացնելու համար:

Comments
Post a Comment