ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐ (Մեթոդական նամակ ԿԱԻ)



Հանրակրթական դպրոցներում դաստիարակչական աշխատանքների արդյու-նավետությունը բարձրացնելու, անհրաժեշտության դեպքում՝ մասնագիտացված կրթական աջակցությունների գծով փոխտնօրեններին, դասղեկներին, սովորողնե-րի դաստիարակչական աշխատանքների կազմակերպիչներին, ուսուցիչներին անհրաժեշտ մեթոդական աջակցություն ցուցաբերելու նպատակով 2015 թ. Գար-նանը Կրթության ազգային ինստիտուտի դաստիարակության և լրացուցիչ կրթու-թյան բաժնի մասնագետները Երևանի մի քանի դպրոցներում իրականացրել են մշտադիտարկում: Արդյունքների վերլուծությունը բացահայտել է մի շարք խնդիր-ներ, որոնց հաղթահարման ուղղությամբ առաջարկում ենք.
 Դասղեկական աշխատանքների բարելավում
- Դասղեկական ժամերի թեմատիկայի նպատակային ընտրություն՝ ելնելով սովորողների տարիքային առանձնահատկություններից (համագործակցու-թյան, հանդուրժողականության, ստեղծագործականութան, քննադատական մտածողության խթանում, տարբեր կարողություններով երեխաների ներուժի վերհանում և խրախուսում, արժեհամակարգի ձևավորում)
- Մանկավարժական այլ աշխատողների հետ սերտ համագործակցությամբ` դասարանում տարբեր կարողություններով և կրթական տարբեր կարիքներ ունե-ցող երեխաների արդյունավետ և զարգացնող ներգրավվածության ապահովում
- Առարկայական ուսուցիչների հետ համագործակցությամբ` դաստիարակ-չական բաղադրիչի արդյունավետ ինտեգրում ծրագրային նյութի մեջ
 Ծնողների հետ համագործակցության զարգացում
 Սովորողների նախաձեռնողականության և աշակերտական ինքնավարու-թյան մարմինների կարողությունների զարգացում
Նշված խնդիրների լուծման նպատակով Դաստիարակության և լրացուցիչ կրթության բաժինը հանրակրթական դպրոցների մասնագիտացված կրթական աջակցությունների գծով փոխտնօրեններին, դասղեկներին, սովորողների դաս-տիարակչական աշխատանքների կազմակերպիչներին առաջարկում է իրա-կանացնել մի շարք միջոցառումներ.
1. Հայտարարել դասղեկական ժամերի թեմատիկ շաբաթներ, այդ թվում՝ «Մասնագիտական կողմնորոշում», «Բնապահպանություն և կայուն զարգա-ցում», «Մեդիա գրագիտություն», «Ինքնագնահատում», «Հաղորդակցական հմտությունների զարգացում», «Հանդուրժողականություն» և այլ թեմաներով:
2. Աշակերտական ինքնավարություն մարմինների կարողությունների զար-գացման համար կազմակերպել սովորողների, հատկապես աշակերտական խոր-հուրդների անդամների և դպրոցական ակտիվի համար ուսուցում հետևյալ թեմա-ներով՝ «Աշակերտական խորհրդի ձևավորում», «Աշակերտական խորհրդի հանձ-նախմբերի և աշակերտական բազմաբնույթ ակումբների ձևավորում, դրանց աշխա-տանքների պլանավորում և իրականացում», «Միջոցառումների պլանավորում, գնահատում, հաշվետվության պատրաստում», «Կամավորական, հանրօգուտ աշ-խատանք», «Համայնքային նախագծերի ստեղծում և իրականացում» և այլն:
Մասնագիտացված կրթական աջակցությունների գծով փոխտնօրեններին, դասղեկներին, սովորողների դաստիարակչական աշխատանքների կազմա-կերպիչներին խորհուրդ ենք տալիս իրենց աշխատանքներում ավելի հաճախ ներգրավել առարկայական մասնագետներին, ծնողներին, համայնքների ղեկա-
վարներին և այլ մարդկանց. նրանց գիտելիքները և փորձը օգտակար կլինեն սովորողների դաստիարակության համար:
Դասղեկների հիմնական գործառութներից մեկը աշակերտների մեջ համագոր-ծակցության, հաղորդակցման, ոչ կոնֆլիկտային փոխհարաբերությունների հաս-տատման, կոնֆլիկտների կառավարման հմտությունների դաստիարակությունն է: Հանրակրթական դպրոցների սովորողների դաստիարակչական աշխատանք-ների բոլոր մասնակիցներին խորհուրդ ենք տալիս օգտվել իրենց համար նախա-տեսված «Կոնֆլիկտների կառավարման կրթություն դպրոցում» մեթոդական ձեռ-նարկից: Այն գալիս է լրացնելու՝ «Դաստիարակչական աշխատանքը դպրոցում. Ձեռնարկ դաստիարակության գծով փոխտնօրենների և դասղեկների համար» ձեռնարկի՝ «Կոնֆլիկտներ», «Կոնֆլիկտների առաջացման պատճառները և հաղ-թահարման ուղիները» բաժինները: Ձեռնարկը տեղադրված է Կրթության ազգա-յին ինստիտուտի պաշտոնական կայքում:
Աշխատանքների իրականացման համար անհրաժեշտ նյութեր կարելի է գտնել համացանցում, հետևյալ հասցեներով.
1. Դաստիարակչական աշխատանքը դպրոցում. Խաղային վարժություններ՝ սովորողների ժամանցի կազմակերպման համար, Երևան 2012, http://www.aniedu.am/librery.html 2. Կյանքի հմտությունների ինտեգրված ձեռնարկ միջին դպրոցի ուսուցիչ-ների համար (քաղաքացիական դաստիարակություն), http://www.aniedu.am/librery.html 3. Դաստիարակչական աշխատանքը դպրոցում (մասնագիտական կողմնո-րոշման խնդիրներ), http://www.aniedu.am/librery.html
4 . Բազմազանություն և հանդուրժողականություն, Ձեռնարկ 5-9-րդ դասա-րանների դասղեկների համար», «Ասողիկ», 2010թ.
5. Մեդիագրագիտություն, ուսուցչի ձեռնարկ, Ինտերնյուս, Երևան 2013, http://lib.armedu.am/resource/2432
6. Ուսուցում վավերագրական ֆիլմերի միջոցով, Ուսուցչի ձեռնարկ, Մարդը կարիքի մեջ, Երևան 2014, http://lib.armedu.am/resource/3014 7. Կոնֆլիկտների կառավարման կրթություն դպրոցում, Մեթոդական ձեռ-նարկ. http://www.aniedu.am/librery.html:
Գրականություն
1. Դաստիարակությունը դպրոցում. Ծրագիր և ուսումնական ձեռնարկ. ԿԱԻ, Երևան , 2003թ.
2. Դաստիարակության ծրագիր. Աշխատանքների կազմակերպումը ճամ-բարներում և հանգստյան վայրերում. ԿԱԻ, Երևան, 2005թ.
3. Դաստիարակչական աշխատանքը դպրոցում. Ձեռնարկ դաստիարակու-թյան գծով փոխտնօրենների և դասղեկների համար.ԿԱԻ, Երևան , 2007թ. http://www.aniedu.am/librery.html
4. Դաստիարակչական աշխատանքը դպրոցում. Մասնագիտական կողմն-որոշման խնդիրներ. ԿԱԻ, Երևան , 2010թ.
5. Դաստիարակչական աշխատանքը դպրոցում. Խաղային վարժություններ սովորողների ժամանցի կազմակերպման համար.ԿԱԻ, Երևան, 2012թ.
Մելանյա Դավթյան

Comments