Սեպտեմբերի 7-8-ը գրագիտության միջազգային օր

Սեպտեմբերի 9-ին Երևանի 198 ավագ դպրոցում տեղի ունեցավ գիտելիքի միջազգային օրվան նվիրված քննարկում: Քննարկումը կազմակերպվեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի ասոցացված դպրոցների տարեկան պլանին համապատասխան: Քննարկմանը մասնակցում էին դպրոցի 11-12-րդ դասարանի աշակերտները: Քննարկումը վարում էին դպրոցի պատմության և հասարակագիտության ուսուցիչներ Լ.Գրիգորյանը և Լ.Փափազյանը: Նրանք մտագրոհի միջոցով պարզեցին, թե ինչ չափանիշներով են երեխաները բնութագրում գրագետ մարդուն: Պատկերված շրջանի եզրերին երեխաները փակցրեցի նթերթիկներ, որտեղ նշվում էր, որ գրագետ մարդու համար կարևորում են պահվածքը, կապակցված խոսքը, քաղաքավարության կանոնների իմացությունը, վարվելակերպը, մտածելակերպը, վարքի մասին տարրական գիտելիքները, էթիկայի կանոնների իմացությունը, իրենց իրավունքների իմացությունը: Նրանք համարում են, որ գրագետ մարդը  խաբեության զոհ չի դառնա և կարողանա շփվել այլ մարդկանց հետ:
Այնուհետև երեխաները դիտեցին գիտելիքի օրվան նվիրված ՅՈՒՆԵՍԿՕ-ի կայքում տեղադրված հոլովակը, որը մեծ տպավորություն թողեց իրենց վրա: Մասնակից երեխաները չգիտեին,  որ կան երկրներ, որտեղ նման թվով անգրագետ մարդիկ են ապրում: Ֆիլմը պատմում էր Սլովակիայի հեռավոր շրջաններում ապրող գնչուների կենսակերպը, կենսամակարդակը և կառավարության վերաբերմունքը նրանց կրթության նկատմամբ: Հոլովակի դիտումից հետո կազմակերպվեց քննարկում հետևյալ հարցերի շուրջ՝
  • Ի՞նչով է տարբերվում գրագետ և ոչ գրագետ մարդու առօրյան: Երեխաները պատասխանեցին, որ գրագետ մարդու առօրյան ավելի կազմակերպված է, բովանդակային առումով հագեցած և նրանք պատրաստ են մասնակցելու քաղաքացիական հասարակության կայացման գործընթացին:
  • Ինչպիսի՞ն էր ներկայացված հոլովակում հասարակության ունեցած վերաբերմունքը կրթության, գրագիտության վերաբերյալ և ինչպիսին է այն Հայաստանում: Երեխաների համար ակնհայտ էր, որ ֆիլմում տեղի իշխանությունները քիչ ուշադրություն են դարձնում կրթությանը, ջանքեր չեն գործադրում կրթության բարելավմանն ուղղված, որից հետևում է դպրոցահասակ երեխաների անկազմակերպ առօրյան, որոնց մեծ մասը հետագայում զբաղվում էր գյուղատնտեսությամբ, բուսաբուծությամբ և որ դա նրանց դուր էր գալիս: Հայաստանում ևս հասարակության մի զանգված կա, որը դժվարանում է հաղթահարել տարրական գրագիտության շեմը, սակայն մեծապես այստեղ այլ է պատկերը, տեղի իշխանությունները հետևողական են կրթության հանդեպ, անհրաժեշտության դեպքում մշակում են բարեփոխումների ծրագիր, որը բարձրացնում է կրթության մակարդակը:
  • Ի՞նչ քայլեր կձեռնարկեք դուք հասարակության գրագիտության մակարդակը բարձրացնելու համար:
Վերոհիշյալ հարցերից վերջինը ակտիվ քննարկման թեմա դարձավ, քանի որ մասնակիցներից յուրաքանչյուրը պատրաստ էր գործնական քայլեր՝ այցելել հեռավոր գյուղեր՝ տրամադրել նրանց գրքեր, գրենական պիտույքներ սոցիալապես անապահով ընտանիքներին:










Comments