Սեմինարի անցկացման օրը և ժամը
25.09.2015թ. ժամը 14:30
Սեմինարի մասնակիցները
դասղեկներ, ծնողական խորհրդի անդամներ
Սեմինարի հեղինակ
դպրոցի տնօրեն Ա.Թորոսյան
Սեմինարը կվարի
դպրոցի պատմության ուսուցիչ Լ.Գրիգորյանը
Սեմինարի սալիկաշարը
Սեմինարի տեսաֆիլմը
Սեմինարի նկարագրությունը ուսուցչի կողմից:
25.09.2015թ. ժամը 14:30
Սեմինարի մասնակիցները
դասղեկներ, ծնողական խորհրդի անդամներ
Սեմինարի հեղինակ
դպրոցի տնօրեն Ա.Թորոսյան
Սեմինարը կվարի
դպրոցի պատմության ուսուցիչ Լ.Գրիգորյանը
Սեմինարի սալիկաշարը
Սեմինարի տեսաֆիլմը
Սեմինարի նկարագրությունը ուսուցչի կողմից:
25.09.15 թ. դպրոցում անցկացվեց սեմինար <<Ժողովրդավարությունը դպրոցում>> թեմայով: Սեմինարին մասնկացում էին դպրոցի ԾԽ անդամներ, դասղեկներ ԾԽ նախագահ Մ.Ապրեսյանը, փոխտնօրեն ՝Ն. Հովսեփյանը:Սեմինարը վարում էր պատմության ուսուցիչ Լ.Գրիգորյանը:
Բաշխիչ նյութ 1. Մասնակիցներին բաժանվեց բաշխիչ նյութ,որտեղից նրանք պետք է առանձնացնեին ժողովրդավարությանը բնորոշող բառերը: Մասնակիցները առանձնակի ուշադրության արժանացրին բազմազանություն, հանդուրժողականություն, երկխոսություն, հավասարություն բառերին և յուրաքանչյուրն իր տեսանկյունից արժևորեց բառի ընտրությունը:
Այնուհետև ներկայացվեց <<Ժողովրդավարություն>>թեմայով սալիկաշար,տեսաֆիլմ առանձնացվեց ժողովրդավարության բաղկացուցիչ մասը կազմող գաղափարների մասին՝ մարդու իրավունքների արժանիքների ճանաչման ,հավասարության սկզբունքի պահպանման, հանդուրժողականության մասին:Այնուհետև փորձ արվեց այդ գաղափարները համակցելու դպրոցի հետ և կարևորելու երեխայի ՝ժողովրդավար դպրոցում սովորելու հանգամանքը:Ժամանակի ընթացքում անհրաժեշտ կլինի բոլոր ծնողներին ներգրավել ժողովրդավար դպրոցի կայացման համար կատարվող գործընթացներին, որպեսզի պատկերացնեն, թե որքան է կարևոր երեխայի հասարակական ակտիվությունը, գեղագիտական դաստիարակումը ,հայրենասիրությունը, հանդուրժողականութունը:Ներկաներին գործնական աշխատանքը ավելի հետաքրքրեց.Մասնակիցները ընդգրկվեցին 4 խմբերում ,որոնցից յուրաքանչյուրին հանձնարավեց ընթերցելու բաշխիչ նյութ 2, որտեղ ներկայացված էր դպրոցի կառավարման 4 տեսակները(բյուրոկրատական,հավաքական կամ կոլեկտիվ ,անհատական կամ ինդիվիդուալ,ավանդական) և առանձնացնելու դրական և ոչ դրական հատկանիշներ:Մասնակիցները առանձնացրեցին դրական և ոչ դրական կողմերը ,նշեցին,որ բոլոր տեսակներն էլ կարող են գործող լինել դպրոցի կառավարման գործընթացում:ԾԽ անդամ Լորետան նշեց,որ ժողովրդավար երկրում,դպրոցում գործող կարող է լինել դպրոցի հավաքական կամ կոլեկտիվ կառավարման տեսակը,քանի որ այստեղ մեծ տեղ է հատկացված անհատին,հաշվի է առնվում նրա կարծքիը որոշումներ ընդունելիս և այլն:Նույնիսկ ավանդական դպրոցի կողմնակից ԾԽ անդամ Լիանան նշեց,որ ժամանակները փոխվել են,հասարակությունը դարձել տեղեկատվական,ուստի անհրաժեշտ է բարեփոխումներ կատարել ժամանակին համահունչ տանը,դպրոցում,պետության մեջ՝ այն դարձնելով ժողովրդավար:
Սեմինարը ամփոփվեց հետևյալ գործողությամբ:
Ուսուցիչ-ծնող-աշակերտ համագործակցությունը փաստող ,պահպանող,զարգացնող արտահայտություններ գրեք թղթերի վրա:
Comments
Post a Comment