Նոյեմբերի 23-ին 198 ավագ դպրոցում կազմակերպվեց բաց դաս քիմիա առարկայյից: Դասը պլանավորված էր և անցկացվեց 9-1 դասարանում: Դասի թեման էր,,
,, ԹԹՎԱԾՆԻ ՍՏԱՑՈՒՄԸ և ՖԻԶԻԿԱԿԱՆ ՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ;..
Դասը վարում էր քիմիայի և կենսաբանության ուսուցչուհի Մարինե Ապրեսյանը:
Դասն անցավ երեխաների հետաքրքրված և ակտիվ մասնակցությամբ :
,, ԹԹՎԱԾՆԻ ՍՏԱՑՈՒՄԸ և ՖԻԶԻԿԱԿԱՆ ՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ;..
Դասը վարում էր քիմիայի և կենսաբանության ուսուցչուհի Մարինե Ապրեսյանը:
Դասն անցավ երեխաների հետաքրքրված և ակտիվ մասնակցությամբ :
ԴԱՍԱՐԱՆԸ 9 - րդ դասարան
ԱՄՍԱԹԻՎ 23.11.2015թ. ԴԱՍԻ ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆԸ 45 րոպե
ԴԱՍԻ ԹԵՄԱՆ
ԹԹՎԱԾՆԻ ՍՏԱՑՈՒՄԸ
և ՖԻԶԻԿԱԿԱՆ ՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ԴԱՍԻ ՆՊԱՏԱԿԸ
Սովորեցնել թթվածնի ստացումը և ֆիզիկական հատկությունները:
Ակնկալվող արդյունքները : Սովորողը պետք է իմանա
1.հիմնավորի թթվածնի տեղը,
դիրքը պարբերական համակարգում
2.նկարագրի թթվածնի ֆիզիկական հատկությունները:
3. նկարագրի, բացատրի թթվածնի ստացման եղանակները:
բ. սոցիալական
1. . Նպաստել աշակերտների
մոտ դասակենտրոն ուշադրության կենտոնացմանը, բոլոր աշակերտներին կարողանալ ներգրավվել դասապրոցեսի մեջ, ձևավորել մեկը մյուսին լսելու, մեկը մյուսից
սովորելու կուլտուրա:
ՆՅՈՒԹԵՐ, ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ
գրատախտակ, պարբերական համակարգ,
հարցաթերթիկներ, ընթացիկ գրառումներ կատարելու
համար անհրաժեշտ աշխատանքային թեթթիկներ, կալիումի պտրմանգանատ, փորձանոթներ, գազատար
խողովակ մխոցով, շնորհանդես և նրա ցուցադրման համար անհրաժեշտ համակարգիչ:
ԴԱՍԻ ԿԱՀԱՎՈՐԱՆՔԸ
Համակարգչով կահավորված սենյակ, որտեղ կլինեն նաև Մենդելեևի պարբերական համակարգ, գրատախտակ,
փորձի համար նախատեսված նյութեր, խմբային
աշխատանքի համար դասավորված սեղաններ:
ԴԱՍԻ ԸՆԹԱՑՔԸ /ԽԻԿ ՀԱՄԱԿԱՐԳ/
1. Կատարել
հանձնարարված դասի ֆրոնտալ հարցում տալով շնորհանդեսի
միջոցով կազմված հարցերը: / 5 ր/
1. ԽԹԱՆՄԱՆ ՓՈՒԼ
Այս փուլի հիմնական նպատակներն են
1.Աշակերտներին նախապատրաստել նոր նյութի հաղորդմանը, բացահայտել նոր նյութի վերաբերյալ աշակերտների գիտելիքնրը, ակտիվացնել և ձևավորել գիտելիքներ և հմտություններ ձեռք բերելու ձգտում:
2. Աշակերտներին ներկայացնել
լ նոր դասի վերնագիրը: Բաժանել անհատական ինչ գիտեմ, ինչ իմացա հարցաթերթիկներ և հանձնարարել
լրացնել միայն ինչ գիտեմ բաժինը / 2+3 ր / Խթանելով աշակերտների ուշադրությունը դեպի
ուսումնասիրվող նյութը անցնել իմաստի ընկալման փուլ:
2. ԻՄԱՍՏԻ ԸՆԿԱԼՄԱՆ ՓՈՒԼ /30 ր /
Այս փուլի հիմնական նպատակներն են
1.սովորողների մոտ հետաքրքրության աճի պահպանումը
2. տեղեկատվության ընկալման վերահսկումը
3. իմացական նոր կառույցի ստեղծումը անցած նյութի հիման վրա
Աշակերտներից կազմված 4 համագործակցային
խմբերին բաժանել նոր դասի նյութի վերաբերյալ 4 տարբեր առաւադրանքներ ուղղորդող հարցերով:
Առաջադրանքը կատարելու համար տրամադրել 4 ր ժամանակ: Խմբերին հանձնարարված ենթաթեմաներն
են
1.ԹԹՎԱԾՆԻ ՀԱՅՏՆԱԳՈՐԾՄԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ
2. ԹԹՎԱԾԻՆԸ ԲՆՈՒԹՅԱՆ
ՄԵՋ
3. ԹԹՎԱԾՆԻ ՏԵՂԸ , ԴԻՐՔԸ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ
4. ԹԹՎԱԾՆԻ ՖԻԶԻԿԱԿԱՆ ՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հանձնարարված թեմաների ներկայացումից
հետո պատասխանել կազմված ամփոփիչ հարցերին, որից հետո շնորհանդեսի միջոցով ներկայացնել թթվածնի ստացման գծապատկերը: Երեխաների օգնությամբ
պարզաբանել թթվածնի բնական և արդյունաբերական
ստացման եղանակները: Թթվածնի լաբորատոր ստացման եղանակների դուրսբերումը տրված նյութից
հանձնարարել աշակերտներին: 10+5
Սահմանված ժամանակի լրացումից
հետո աշակերտների միջոցով ներկայացնել համապատասխան ռեակցիաների հավասարումները նշելով
պայմանները:10ր
Այս փուլի վերջում ցուցադրել
կալիումի պերմանգանատի քայքայումով թթվածնի լաբոր. Ստացումը 3 ր
3. ԿՇՌԱԴԱՏՄԱՆ
ՓՈՒԼ / 5 ր/
1. Աշակերտներին բաժանել թթվածնի
լաբոր. ստացման հավասարումների ելանյութերն ու վերջնանյութերը խառնված վիճակում և հաննարարել
հավաքել ճիշտ հավասարումները 2 ր ընթացքում;
2. լրացնել դասի սկզբում բաժանված
հարցաթերթիկի ինչ իմացա բաժինը: 3 ր
Տնայինաշխատանք- / 1ր / ---- Աշխատանքային տետրերում պատասխանել
դասի վերջում
/էջ 46/ տրված հարցերին:
ԴԱՍԻՑ ՀԵՏՈ /վերլուծություն/
1. Որքանով հասա իմ առջև դրված նպատակին:
2. Ճիշտ էին արդյոք ընտրված մեթոդները:
3.որքանով էր իրատեսական ժամանակի բաշխումը:
4.Ինչը կարելի էր այլ կերպ անել:
Comments
Post a Comment