ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻ ԻՆՔՆՈՒՐՈՒՅՆ ԱՇԽԱՏԱՆՔԸ ԴԱՍԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ

     Կարծում եմ բորոլորս համամիտ ենք, որ դասի ընթացքում աշակերտների ինքուրույն աշխատանքին անհրաժեշտ է հնարավորինս շատ ժամանակ հատկացնել, զարգացնել աշակերտների մոտ ինքնուրույն աշխատանք կատարելու հմտություններն ու կարողությունները: Այստեղ ներկայացված են մեզ ծանոթ մի շարք մեթոդներ և հնարներ, որոնք  կօգնե դասի ընթացքում հնարավորինս հետքրքիր և արդյունավետ կազմակերպել աշակերտների ինքնուրույն աշխատանքը:

Խմբավորում

Խմբավորումն այն մեթոդական հնարներից է, որն օգնում է երեխաներին ազատ, անկաշկանդ մտածել որևէ թեմայի շուրջ: Այն իր կառուցվածքով հնարավորություն է տալիս մեծ ծավալով մտքեր, գաղափարներ կուտակել, այնուհետև մտածել ու բացահայտել այդ գաղափարների միջև գոյություն ունեցեղ կապերը: Սա գրավոր վարժություն է,որը հնարավորություն է տալիս կազմել տվյալ թեմայի վերաբերյալ աշակերտների իմացության,ընկալումների և պատկերացումների մասին:
1.      Գրատախրտակի կամ պաստառի կենտրոնում գրել թեմայի վերնագիրը կամ դրա հետ առնչվող կարևոր հասկացություն:
2.      Մտագրոհի միջոցով գրել այդ հասկացությանն առնչվող բառերն ու արտահայտությունները: Հնարավորինս շատ մտքեր գրել մինչ տրված ժամանակը կսպառվի:
3.      Աշակերտների օգնությամբ գծիկներով միացնել այն բառերը, որոնք իրար հետ առնչվում են:
      Մենք բազմիցս մեր դասերի ընթացքում օգտագործում ենք մտագրոհը որպես ցուցիչ, թե աշակերտի մոտ ի՞նչ նախնական գիտելիքներ կան տվյալ արտահայտության կամ թեմայի հետ կապված,սակայն միշտ չէ, որ փորձում ենք  միավորել իրար հետ առնչվող բառեը, որը ցույց է տալիս, թե աշակերտը գիտի արդյո՞ք այդ արտահայտությունների իմաստը,եթե ոչ, ապա ուսուցիչը պետք է բացատրի նաև այդ արտահայտությունների իմաստը:

Բանալի  բառերի մեթոդ
Ուսուցիչը տեքստից ընտրում է 4-5 բանալի բառեր և գրում գրատախտակին:Զույգերին տրվում է 5 րոպե,որպեսզի ուղեղային գրոհի միջոցով տան այդ բառ-եզրույթների ընդհանուր մեկնաբանությունը և ենթադրեն,թե դրանք ինչպես կկիրառվեն տեքստում:Երբ սովորողները գալիս են մեկ ընդհանուր եզրակացության և գտնում իրենց <<բանալի>> բառերը,ուսուցիչը խնդրում է այդ բառերին ուշադրություն դարձնել նոր նյութի ուսումնասիրման ժամանակ,որպեսզի ստուգեն՝ ճիշտ իմաստով են կիրառել,թե ոչ:

Խորանարդման մեթոդ
«Խորանարդում» մեթոդն օգնում է առաջադրված հարցը դիտել մի քանի տարբեր տեսանկյուններից:Այս մեթոդի կիրառման համար պետք է ստվարաթղթից պատրաստել խորանարդ /15-20 սմ կողի երկարությամբ/:Խորանարդի վեց նիստերից յուրաքանչյուրի վրա գրեք հետևյալ առաջադրանքներից որևէ մեկը.
«Ինչպիսի՝ տեսք ունի այն»,«Այն ինչի՝ է նման,և ինչի՝ց է տարբեր»,«Ինչի՝ մասին է այն ստիպում քեզ մտածել»: Ըստ ուսուցանվող թեմայի՝ կարող են օգտագործվել ոչ բոլոր նիստերը: Ուսումնասիրվող թեման պետք է ծանոթ լինի սովորողներին:
Մեթոդը պետք է սկսել ներկայացնելով ուսումնասիրվող առարկան կամ հասկացությունը:Ապա սովորողներին հարկավոր է առաջարկել մտածել այդ առարկայի կամ հասկացության մասին և նկարագրել,համեմատել,զուգորդել այն՝ըստ խորանարդի նիստերին գրված առաջադրանքների:
Դրա համար անհրաժեշտ է ժամանակ տրամադրել:Այս գործընթացը կրկնվում է խորանարդի բոլոր վեց նիստերին գրված հարցերին համապատասխան՝ուսուցչի հրահանգով:Այնուհետև առաջարկեք սովորողներին միմյանց ներկայացնել իրենց գրածները:Խորանարդումը կիրառելի է և խթանման, և կշռադատման փուլերում:

Խաթարված հերթականություն
Այս մեթոդով սովորողներին ներկայացվում են առանձին թղթերի վրա գրառված,հաջորդաբար տեղի ունեցած և պատճառահետևանքային կապի մեջ գտվող իրադարձություններ:
Թղթերը դրվում են խառը հերթականությամբ:Սովորողներին առաջարկվում է որոշել տեքստի ճիշտ հերթականությունը և մեկ-մեկ մոտենալով՝թղթերը դնել իրենց համապատասխան տեղերը:Համաձայնության գալով իրադարձությունների հերթականության շուրջ՝ հանձնարարվում է ընթերցելիս ուշադիր զննել տեքստն ու տեսնել,թե արդյո՝ք իրենց կատարած դասավորությունը համապատասխանում է տեքստին:

Երեք բանալի և մեկ կողպեք
Սա ևս կիրառելի է կշռադատման փուլում:Այն բաղկացած է 2 կետից:
Ø  Տեքստից ընտրել 3 պարբերություն,որոնք ներկայացնում են տեքստի բովանդակությունը,սրանք կլինեն 3 բանալիները:
Ø  Կազմել մեկ նախադասություն /սեփական բառերով/,որն արտահայտի տվյալ տեքստի կամ ստեղծագործության բովանդակությունը:Սա կհամարվի կողպեքը:


Էստաֆետ
Մասնակիցները  բաժանվում են 4-5 խմբի:
Խմբերը համարակալվում են:
Յուրաքանչյուր խմբին տրվում է մեկ ծրար,որի վրա գրված է հարց:Տրվում է որոշակի ժամանակ,որի ընթացքում խմբերը ծանոթանում են հարցին,մշակում և ծրարից հանելով խմբի համարին համապատասխանող թերթիկը,վրան գրում են իրենց խմբի պատասխանը,դնում ծրարի մեջ:
Ազդանշանից հետո ծրարը փոխանցում են հաջորդ խմբին:Գործողությունը կրկնվում է մինչև յուրաքանչյուր խումբ լրացնի բոլոր հարցերի պատասխանները:Նախապես բոլոր հարցերը գրվում են պաստառների վրա:
Ամփոփման ժամանակ բացվում են բոլոր ծրարները,ընթերցվում բոլոր պատասխանները:Միանման պատասխանները խմբավորվում են և մյուս պատասխանների հետ միասին գրվում համապատասխան հարցի տակ:




Comments

Post a Comment