- Այսօր դպրոցում կազմակերպվեց բաց դաս <ԱՊՀ երկրներ> թեմայով:
- Կենսաբանության ֆակուլտետի մարդու և կենդանիների ֆիզիոլոգիայի ամբիոնի դասախոս Նարինե Քսաջիկյանը դաս է վարում 10-րդ դասարանում:
Դպրոցում հաճախ անցկացվում են բաց դասեր բոլոր առարկաներից: Այսօվա բաց դասը պատմությունից է և կրում է <<ԱՊՀ երկրներ>> խորագիրը: Մասնակցում են 10-2 և 10-4 դասարանները:
Բաց դասը սկսված է
Դասի նպատակները
- Սովոեցնել ԱՊՀ-ի կազմավորման ժամանակաշրջանը և ընդգրկված երկրները
- Սովորեցնել ԱՊՀ անդամ պետությունների միջև համագործակցության շրջանակների տարատեսակները
Դասի խնդիրները
- Բացատրել ԱՊՀ կազմավորման անհրաժեշտությունը,նշել կարևորությունը որպես համագործակցության վերափոխված տարբերակ:
- Բացատրել ԱՊՀ անդամ պետությունների միջև կայացող համագործակցության դժվարությունները և տված հնարավորոքւթյունները:
Կազմակերպել մտագրոհ՝ հետևյալ հարցերի շուրջ
1. Ի°նչ է ԱՊՀ-ն և ի°նչ է նշանակում այն:
2. Ո°ր երկրներն են ընդգրկված ԱՊՀ-ի կազմում:
3. Ի°նչ միջոցներով է իրականացվում ԱՊՀ անդամ երկրների միջև համագործակցությունը:
Երեխաները կպչուն թղթերի վրա գրում են վերոնշյալ հարցերի պատասխանները և փակցնում եռոտանի գրատախտակին: Ուսուցիչը ամփոփում է ստացված արդյունքները՝վեր հանելով երեխաների ունեցած նախնական գիտելիքները թեմայի շուրջ:
Ունեցած գիտելիքները հստակեցնելու համար ուսուցիչը ներկայացնում է սալիկաշար ԱՊՀ թեմայով: Ուսուցիչը ներկայացնում է ԱՊՀ տեղծման պատմությունը,բացատրում երկրների անդամակցության անհրաժեշտությունը,վեր հանում որոշ երկրների՝ԱՊՀ-ի կազմից դուրս գալու պատճառները:
Երեխաների համագործակցությունը ապահովելու համար բաժանում ենք խմբերի աշակերտներին: Խմբերից յուրաքանչյուրին տալիս ենք հանձնարարություն նախօրոք պատրաստված նյութերով (փազլ տարբերակով) կազմել ԱՊՀ երկրների ճիշտ դասավորությունը քարտեզի վրա:
Աշխատանքը ավարտելուց հետո պետք է ամփոփել յուրաքանչյուր խմբի կատարած աշխատանքը՝հնարավորություն տալով նրանց ներկայացնելու իրենց պատրաստած նյութը:
Երեխաների նախնական գիտելիքները և դասի ընթացքում ստացած ինֆորմացիան ամրապնդելու և հաստատուն դարձնելու նպատակով հայտորոշիչ թեստի օրինակի միջոցով պարզել ինչ իմացան ԱՊՀ-ի մասին,ԱՊՀ երկրների անդամակցության մասին, և համագործակցության տարբեր միջոցների մասին՝համեմատելով նախնական և ստացած գիտելիքները:
Դպրոցը համագործակցում է ԵՊՀ-ի տարբեր ամբիոնների հետ. այսօրվա հյուրը Կենսաբանության ֆակուլտետի մարդու և կենդանիների ֆիզիոլոգիայի ամբիոնի դասախոս Նարինե Քսաջիկյանն է:
Դպրոցը համագործակցում է ԵՊՀ-ի տարբեր ամբիոնների հետ. այսօրվա հյուրը Կենսաբանության ֆակուլտետի մարդու և կենդանիների ֆիզիոլոգիայի ամբիոնի դասախոս Նարինե Քսաջիկյանն է:
Թեման`Կենսաբանության զարգացման պատմական ակնարկ,
Կենդանի համակարգի հատկանիշները
Comments
Post a Comment