21.10.2016

1.Կլոր սեղան <Ռուսաց լեզուն ավագ դպրոցում: Նոր և հին մարտահրավերներ> թեմայով

2.Սեմինար <Ժողովրդավարությունը դպրոցում> ծրագրի շրջանակներում





Այսօրվա կլոր սեղանին մասնակցում էին ԿԳՆ ներկայացուցիչ Լիլիա Բալասանյանը, ԾԻԳ-ի ներկայացուցիչ Կարեն Մելքոնյանը, ԵՊՀ դասախոսներ Իշխան Հարությունյանը,  Արսեն Պետրոսյանը, ԵՊԼՀ դասախոս Նինա Տատկալոն և 198 ավագ դպրոցի ուսուցիչները: 
Քննարկումները վերաբերվում էին ռուսերեն լեզվի դասավանդմանը ավագ դպրոցում որպես այլ առարկաներ սովորելու միջոց:

Ժամանակակից լեզուների եվրոպական կենտրոնի [1]<Լեզուների իմացության կարողությունները այլ առարկա հաջողությամբ սովորելու համար> [2] հրապարակման մեջ նշվում է, որ հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ 12-13 տարեկան սովորողները պետք է ունենան B1 մակարդակին, իսկ 15/16 տարեկանները B2 մակարդակին համապատասխան լեզուների իմացության բոլոր կարողությունները, առնվազն նվազագույն մակարդակով, որպեսզի կարողանան սովորել պատմություն/մաթեմատիկա առարկաները:
Լեզուների իմացության համընդհանուր մակարդակները ներկայացված են ընդհանուր սանդղակում [3]:
ԱՆԿԱԽ ԿԻՐԱՌՈՂ B1
Կարող է հասկանալ աշխատավայրում, դպրոցում, ժամանցի վայրում և այլուր պարբերաբար հանդիպող ծանոթ թեմաների մասին հստակ, գրական լեզվով խոսքի հիմնական իմաստը: Կարող է գլուխ հանել հիմնական իրավիճակներից, որոնք կարող են ծագել ուսումնասիրվող լեզվով խոսող երկրներում ճամփորդելիս: Կարող է պարզ, կապակցված մտքեր հայտնել ծանոթ թեմաների կամ անձնական հետաքրքրությունների վերաբերյալ: Կարող է նկարագրել տպավորություններն ու
իրադարձությունները, երազանքները, հույսերն ու ձգտումները, ինչպես նաև հակիրճ հիմնավորել ու բացատրել իր կարծիքներն ու պլանները։
Кандидат может решать практические задачи в типичных ситуациях повседневной жизни(в том числе в профессиональной и учебной сферах), поддерживать социально-деловое взаимодействие. Кандидат владеет основами русской языковой системы. [4]
ԱՆԿԱԽ ԿԻՐԱՌՈՂ B2
Կարող է հասկանալ վերացական և կոնկրետ թեմաներով բարդ
տեքստերի հիմնական միտքը՝ ներառյալ իր մասնագիտական ոլորտում քննարկումները: Կարող է բավականին սահուն և հանպատրաստից հաղորդակցվել այնպես, որ հնարավոր է դառնում լեզուն կրողների հետ մշտական շփումը՝ առանց երկուստեք լարվածության: Կարող է ամենատարբեր թեմաների մասին կազմել հստակ, մանրամասն տեքստ և բացատրել թեմային առնչվող խնդրի մասին իր տեսակետը՝ ցույց տալով
տարբեր կարծիքների առավելություններն ու թերությունները:
Кандидат может решать задачи социально-делового и межличностного взаимодействия, свободно понимать информацию из СМИ; пользоваться различными стилями языка. [4]
Հարց 1
Առարկայի ծրագիրը և ուսումնական պլանը տալի՞ս են արդյոք ուսուցչին հնարավորություն հիմնական դպրոցում աշակերտներին սովորեցնել ռուսերեն լեզուն այնպես, որ ավագ դպրոցում աշակերտը համապատասխանի ավագ դպրոցում նկարագրված պահանջներին:
Հարց 2
Առարկայի ծրագիրը և ուսումնական պլանը տալի՞ս են արդյոք ուսուցչին հնարավորություն ավագ դպրոցում աշակերտներին սովորեցնել ռուսերեն լեզուն այնպես, որ ԲՈՒՀ-ում շրջանավարտները կարողանան օգտվել մասնագիտական գրականությունից գոնե նվազագույն մակարդակով:
[1] (ECML http://www.ecml.at/)
[2] (Language skills for successful subject learning http://www.ecml.at/…/LanguageDescriptors/tabid/1800/languag…)
[3] ԼԵԶՈՒՆԵՐԻ ԻՄԱՑՈՒԹՅԱՆ/ԻՐԱԶԵԿՈՒԹՅԱՆ
ՀԱՄԱԵՎՐՈՊԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ. ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅՈՒՆ, ԴԱՍԱՎԱՆԴՈՒՄ, ԳՆԱՀԱՏՈՒՄ http://brusov.am/…/zolyan/publi…/100_CEFR_FINAL_02.02.06.pdf
[4] Система сертификационных уровней владения русским языком
http://www.pushkin.institute/…/russkiy-yazyk-povsednevnoe-o…


 
  


Կլոր սեղանին մասնակցում էին ԿԳՆ ներկայացուցիչ Լիլիա Բալասանյանը, ԾԻԳ-ի ներկայացուցիչ Կարեն Մելքոնյանը, ԵՊՀ դասախոսներ Իշխան Հարությունյանը,  Արսեն Պետրոսյանը, ԵՊԼՀ դասախոս Նինա Տատկալոն և 198 ավագ դպրոցի ուսուցիչները 




2. Այսօր 186 դպրոցում անցկացվեց սեմինար <Ժողովրդավարությունը դպրոցում> ծրագրի շրջանակներում, որին մասնակցում էին 186 դպրոցի 9-րդ դասարանի և 198 դպրոցի 10-րդ դասարանի աշակերտները:
Ծրագիրը հետապնդում է մի շարք նպատակներ` համագործակցելու կարողություն, հանդուրժողականություն,գիտելիքների ամրապնդում, շփվելու կուլտուրա:



186 հիմնական դպրոցի տնօրեն Մ. Քոչարյանը 
իր գոհունակությունը հայտնեց նախագծի
 և  դպրոցների համագործակցության  վերաբերյալ


Ժողովրդավարությունը ավելի լավ պատկերացնելու համար աշակերտներին տրվեցին տարբեր դերեր` գործազուրկ մայր, 25-ամյա հաշմանդամ, ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպանի դուստր, քաղաքական գործիչ և այլն: Ուսուցիչը առաջարկում էր իրավիճակներ, իսկ աշակերտներ համաձայնության դեպքում մի քայլ պետք է առաջ գային:  Յուրաքանչյուր երեխա խոսեց իրեն բաժին ընկած դերի մասին:



          <Ինչպես եք պատկերացնում կյանքն առանց ժողովրդավարության>:

Այս հարցը տրվեց ներկաներից յուրաքանչյուրին, որով էլ ամփոփվեց դասը:


Comments