1.Գրական -երաժշտական ցերեկույթ` նվիրված Սուրբ Թարգմանչաց տոնին
2 Դասը վարում է Նուբարաշենի Սրբոց Նահատակ եկեղեցու քահանա տեր Շմավոնը
3.Առարկայական կողմնորոշմանն ուղղված ցուցահանդես-մրցույթի 3-րդ փուլը
1. Հայաստանի Հանրապետությունում 2001 թ.-ից Թարգմանչաց տոնը սահմանված է որպես պետական տոն` նվիրվածհայ գրերի գյուտին, Թարգմանչաց շարժմանը և մշակույթի նշանավոր գործիչներին:
.Գրական երժշտական ցերեկույթը` նվիրված Սուրբ Թարգմանչաց տոնին, կրում էր <Մեսրոպ Մաշտոցը և հայոց գրերը> խորագիրը:
Հայ գրերի գյուտով և Աստվածաշնչի թարգմանությամբ հիմք դրվեց հոգևոր-մշակութային նոր շարժման, որը մեր ազգի Ոսկեդարը դարձավ: Հայ գրերի ստեղծումից անմիջապես հետո` 405թ.-ին ծավալվեց Թարգմանչաց շարժումը. այն նաև պետական շահեր էր հետապնդում: Կարևոր նվաճումը դպրոցների ստեղծումն էր, որը դարձավ ազգի ինքնության հիմքը:
Միջոցառումը սկսվեց Տերունական աղոթքով, այնուհետև աշակերտները ներկայացրեցին տոնի նշանակությունը և խորհուրդը: Հանդես եկան երգերով և պարային համարներով:
Դրվագներ միջոցառումից
Թարգմանիչները հիմք դրեցին ազգային ինքնութույն գրականության, ճարտարապետության, պատմագրության, բժշկության, փիլիսոփայության, երաժշտության, որով մենք քաղաքակիրթ աշխարհի լիիրավ անդամ դարձանք:
Թարգմանչաց տոնի առթիվ այս միջոցառումը աշակերտների մասնակցությամբ կազմակերպել էր ու ներկայացրեց հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Ն. Գալստյանը
2. Տասներորդ դասարանում Հայ եկեղեցու պատմություն առարկան այսօր վարում է Նուբարաշենի Սրբոց Նահատակաց եկեղեցու քահանա տեր Շմավոնը:
Նա խոսեց հայ Առաքելական եկեղեցու դերի, քրիստոնեական գաղափարախոսության
և աղանդների մասին. ապա պատասխանեց աշակերտներին հետաքրքրող շատ հարցերի:
Դասը վարում է Նուբարաշենի Սրբոց Նահատակ
եկեղեցու քահանա տեր Շմավոնը
3.Առարկայական կողմնորոշմանն ուղղված ցուցահանդես-մրցույթի 3-րդ փուլն է, որի ընթացքում աշակերտները պատրաստեցին պաստառներ: Աշխատում էր 4 խումբ և յուրաքանչյուր խումբ հստակ գիտեր իր անելիքը:
Պաստառները պետք է ներկայացնեն Լոռու մարզը. միխումբ
Պաստառները պետք է ներկայացնի Լոռու մարզը. մի խումբը` Լոռու մարզի բուսական ու կենդանական աշխարհը, մյուս խումբը` քիմիական արդյունաբերությունը, երրորդ խումբը` աշխարհագրությունը, չորրորդը` Լոռու մարզը ֆիզիկական տեսանկյունից:
3
Comments
Post a Comment