11.11.2016թ.

 Որպես ՄԱԿ- ի կայուն զարգացման նպատակներ առանձնացվել են 17 հիմնախնդիրներ, որը ենթադրվում է, մինչև 2030 թ.-ը լուծելի դարձնել: Այդ նպատակներն իրագործելու համար այսօր 198 ավագ դպրոցում անցկացվեց <Աշխարհի ամենամեծ դասը >


Դասի թեման` Աշխարհի 17 խնդիրները
Դասի նպատակը` աշակերտներին ծանոթացնել ՄԱԿ-ի կողմից առանձնացված  աշխարհի 17 խնդիրներին
Ուսուցիչը սկայպով միացավ հանրապետության 4 դպրոցի հետ և ներկայացրեց աշխարհի 17 խնդիրների աղյուսակը:

Հ1 հեռուստաընկերություն 21:29 11.11.2016

Սքայփ-դասեր՝ Երևանի ու մարզերի դպրոցների մասնակցությամբ: Խմբային ու ինտերակտիվ քննարկումներով դասն անցկացրել է երևանյան դպրոցի դասատուն, մարզերի աշակերտներն էլ թիմային աշխատանքով կատարել են հանձնարարականները:
Դասին իրենց տեխնոլոգիական միջամտությունն են ապահովել նաև IT մասնագետները:

ԿԳՆ կայք
Տեսադաս՝ Հայաստանի և Արցախի դպրոցների մասնակցությամբ

Գյուղական դպրոցների զարգացման ծրագրի շրջանակում այսօր Երևանի թիվ 198 ավագ դպրոցում կազմակերպվել է  հերթական հեռավար դասը՝ Տավուշի մարզի Բերդավան,  Սյունիքի մարզի Շաքի, Լոռու մարզի Լեռնապար և  Լեռնային Ղարաբաղի Մատաղիս գյուղերի միջնակարգ դպրոցների հետ:
Դասը վարել է 198 ավագ դպրոցի «Հասարակագիտություն» առարկայի ուսուցչուհի Լիլիթ Գրիգորյանը,  տեղերում աշխատել են  գյուղական դպրոցների ուսուցիչները,  թեման վերաբերել է ՄԱԿ-կ կողմից հռչակված 17 առաջնահերթություններին  և կրել է «Մոլորակի ամենամեծ դասը» անվանումը: Դասն անցկացվել է խմբային առաջադրանքների և քննարկումների մեթոդով. դասարաններից յուրաքանչյուրը տեսակապով ներկայացրել է  առաջադրված հարցերի վերաբերյալ  սեփական մոտեցումները, որից հետո  թեման ամփոփվել է քննարկմամբ: Տեսադասի տեխնիկական մասն ապահովվել է Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը / ԿՏԱԿ/: Տեսադասին փորձի փոխանակման նպատակով  հրավիրվել է նաև  Երևանի թիվ 186 հիմնական դպրոցի «Հասարակագիտություն» առարկայի ուսուցչուհին: Երևանի թիվ 198 ավագ դպրոցի տնօրեն Արտաշես Թորոսյանի գնահատմամբ՝ տեսադասերն աշակերտների շրջանում ոգևորությամբ են ընդունվում, ինքը իբրև տնօրեն կարողանում է իր աշխատասենյակից հետևել բոլոր դասերին. «Մենք հանրապետության մի քանի դպրոցների նույն դասարանի աշակերտներին դարձրել ենք քննարկող խումբ, ովքեր իրար տեսնում են՝ միաժամանակ նախապատրաստվելով առաջադրված հարցերի պատասխաններին: Դասավանդման այս եղանակը հետագայում կարող է  կազմակերպվել  նաև դպրոցի ներսում:  Սա շատ արդյունավետ մեթոդ է  նաև մասնագետ-ուսուցիչների համար՝  փորձի փոխանակման առումով: Օրինակ, եթե մաթեմատիկայի փորձառու մասնագետները ներկայացնեն խնդիրների լուծման իրենց կողմից կիրառվող  եղանակները»,- նշել է Ա. Թորոսյանը:
ԿՏԱԿ-ի տնօրեն Արտակ Պողոսյանի խոսքով՝ ի կատարումն ՀՀ վարչապետի հանձնարարականի, ամեն շաբաթ մարզային փոքր դպրոցների հետ հեռահաղորդակցային կապ է ապահովվում մարզային դպրոցների հետ. «Նախորդ շաբաթների ընթացքում   կազմակերպված դասերը կոնկրետ առարկայի  ծրագրային որոշակի նյութեր են եղել: Այս անգամ մենք որոշեցինք գնալ մի քիչ այլ ճանապարհով և ընտրեցինք խմբային  քննարկման ձևաչափը, որպեսզի դասն ավելի ինտերակտիվ լինի, որպեսզի չստացվի որ Երևանից որևէ ուսուցիչ գրատախտակի մոտ ինչ-որ դաս  է ներկայացնում, իսկ  մյուսները պասիվ վիճակում լսում են: Մենք  կարծում ենք, որ տեսադասերի ժամանակ  բարձր մասնակցության ապահովումը պետք է խրախուսելի լինի»,- նշել է Ա. Պողոսյանը՝ հավելելով, որ ինտերնետային կապով ապահովված են ՀՀ բոլոր դպրոցները, սակայն տեսադասերի ապահովման համար որոշ թվով դպրոցներ պետք է նաև տեխնիկական սարքավորումներ ունենան:  Առաջիկայում նախատեսվում է քննարկում կազմակերպել տեսադասերի արդյունավետության, թեմաների, ձևաչափերի և մեթոդների ընտրության վերաբերյալ: Առաջիկա տեսադասը կկազմակերպվի Վանաձորի Էվրիկա, Գյումրու Ֆոտոն,  Երևանի Քվանտ և ԵՊՀ Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցների օլիմպիական խմբակների  հետ՝ քննարկելու  օլիմպիական որևէ խնդրի լուծում:







Տնօրեն Ա. Թորոսյանը հյուրերոին ներկայացնում է
նմանատիպ ծրագրերի առավելությունները

Յուրաքանչյուր  դպրոցի մասնակցող դասարան բաժանվում է 2 խմբի և ստանում են 2 խնդիր:

Մասնակից դպրոցներն են`Մարտակերտի շրջանի Մադաղիսի, Սյունիքի մարզի Շաքի, Լոռու մարզի Լեռնապարի, Տավուշի մարզի Բերդավանի և մեր` 198 ավագ դպրոցները:

Դասի թեման  
Աշխարհի 17 խնդիրները 
Դասի նպատակը  
Աշակերտներին ծանոթացնել ՄԱԿ-ի կողմից առանձնացված աշխարհի 17 խնդիրներներին 
Դասի ընթացքը 
  1. Ուսուցիչը սկայպով միացած չորս դպրոցներին ներկայացնում է աշխարհի 17 խնդիրների աղյուսակը: http://www.un.am/hy/news/260 Image 
  1. Յուրաքանչյուր դպրոցի մասնակցող դասարան բաժանվում է երկու խմբի: 
  1. Յուրաքանչյուր դպրոցի խումբ ստանում է երկու խնդիր: 1 -ին դպրոց ա. ԱՄԵՆՈՒՐԵՔ ՎԵՐԱՑՆԵԼ ԱՂՔԱՏՈՒԹՅՈՒՆԸ՝ ԻՐ ԲՈԼՈՐ ՁԵՎԵՐՈՎ ՈՒ ԴՐՍԵՎՈՐՈՒՄՆԵՐՈՎ բ. ՎԵՐԱՑՆԵԼ ՍՈՎԸ, ՀԱՍՆԵԼ ՊԱՐԵՆԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՈՒ ԲԱՐԵԼԱՎՎԱԾ ՍՆՈՒՑՄԱՆ, ԽԹԱՆԵԼ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԿԱՅՈՒՆ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ  2-րդ դպրոց ա. ԱՊԱՀՈՎԵԼ ԱՌՈՂՋ ԿՅԱՆՔ ԵՎ ԽԹԱՆԵԼ ԲԱՐԵԿԵՑՈՒԹՅՈՒՆ ԲՈԼՈՐԻ ՀԱՄԱՐ՝ ԱՆԿԱԽ ՏԱՐԻՔԻՑ  բ. ԱՊԱՀՈՎԵԼ ՆԵՐԱՌԱԿԱՆ ՈՒ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՈՐԱԿՅԱԼ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԲՈԼՈՐԻ ՀԱՄԱՐ ԵՎ ԽԹԱՆԵԼ ՈՂՋ ԿՅԱՆՔԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՈՒՍՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ 3-րդ դպրոց ա. ՀԱՍՆԵԼ ԳԵՆԴԵՐԱՅԻՆ ՀԱՎԱՍԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԶՈՐԱՑՆԵԼ ԲՈԼՈՐ ԿԱՆԱՆՑ  ՈՒ ԱՂՋԻԿՆԵՐԻՆ բ. ԱՊԱՀՈՎԵԼ ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԿԱՅՈՒՆ ՁԵՎՈՎ ԿԱՌԱՎԱՐԵԼ ՋՈՒՐՆ ՈՒ ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԲՈԼՈՐԻ ՀԱՄԱՐ 4-րդ դպրոց ա. ԱՊԱՀՈՎԵԼ ԲՈԼՈՐԻ ՀԱՄԱՐ ՄԱՏՉԵԼԻ, ՀՈՒՍԱԼԻ, ԿԱՅՈՒՆ ԵՎ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅՈՒՆ բ. ԽԹԱՆԵԼ ԿԱՅԱՑԱԾ, ՆԵՐԱՌԱԿԱՆ ԵՎ ԿԱՅՈՒՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՃ, ԼԻԱՐԺԵՔ ԵՎ ԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆ ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՐԺԱՆԱՊԱՏԻՎ ԱՇԽԱՏԱՆՔ ԲՈԼՈՐԻ ՀԱՄԱՐ 
  1. Խումբը քննարկում է իր խնդիրը և որոշում է այն քայլերըոր անհրաժեշտ է ձեռնարկել իրավիճակը բարելավելու համարԱյդ աշխատանքի համար աշակերտները ստանում են 15 րոպե ժամանակԱշակերտներից մեկը գրի է առնում խմբի առաջարկությունները այն բոլորին ներկայացնելու համար: 
  1. Յուրաքանչյուր խումբ ներկայացնում է իր խնդիրը և դրա լուծման ուղիները: 
  1. Վարող .ուսուցիչը աշակերտներին է ներկայացնում իրենց թեմաներին համապատասխան ՄԱԿ-ի կողմից առաջադրված նպատակների լուծմանը ուղղված քայլերը: 1 -ին դպրոց ա. ԱՄԵՆՈՒՐԵՔ ՎԵՐԱՑՆԵԼ ԱՂՔԱՏՈՒԹՅՈՒՆԸ՝ ԻՐ ԲՈԼՈՐ ՁԵՎԵՐՈՎ ՈՒ ԴՐՍԵՎՈՐՈՒՄՆԵՐՈՎ Կայուն զարգացման նպատակ 1. բ. ՎԵՐԱՑՆԵԼ ՍՈՎԸ, ՀԱՍՆԵԼ ՊԱՐԵՆԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՈՒ ԲԱՐԵԼԱՎՎԱԾ ՍՆՈՒՑՄԱՆ, ԽԹԱՆԵԼ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԿԱՅՈՒՆ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ  Կայուն զարգացման նպատակ 2. 2-րդ դպրոց ա. ԱՊԱՀՈՎԵԼ ԱՌՈՂՋ ԿՅԱՆՔ ԵՎ ԽԹԱՆԵԼ ԲԱՐԵԿԵՑՈՒԹՅՈՒՆ ԲՈԼՈՐԻ ՀԱՄԱՐ՝ ԱՆԿԱԽ ՏԱՐԻՔԻՑ Կայուն զարգացման նպատակ 3. բ. ԱՊԱՀՈՎԵԼ ՆԵՐԱՌԱԿԱՆ ՈՒ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՈՐԱԿՅԱԼ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԲՈԼՈՐԻ ՀԱՄԱՐ ԵՎ ԽԹԱՆԵԼ ՈՂՋ ԿՅԱՆՔԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՈՒՍՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ Կայուն զարգացման նպատակ 4. 3-րդ դպրոց ա. ՀԱՍՆԵԼ ԳԵՆԴԵՐԱՅԻՆ ՀԱՎԱՍԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԶՈՐԱՑՆԵԼ ԲՈԼՈՐ ԿԱՆԱՆՑ  ՈՒ ԱՂՋԻԿՆԵՐԻՆ Կայուն զարգացման նպատակ 5. բ. ԱՊԱՀՈՎԵԼ ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԿԱՅՈՒՆ ՁԵՎՈՎ ԿԱՌԱՎԱՐԵԼ ՋՈՒՐՆ ՈՒ ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԲՈԼՈՐԻ ՀԱՄԱՐ Կայուն զարգացման նպատակ 6. 4-րդ դպրոց ա. ԱՊԱՀՈՎԵԼ ԲՈԼՈՐԻ ՀԱՄԱՐ ՄԱՏՉԵԼԻ, ՀՈՒՍԱԼԻ, ԿԱՅՈՒՆ ԵՎ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅՈՒՆ Կայուն զարգացման նպատակ 7. բ. ԽԹԱՆԵԼ ԿԱՅԱՑԱԾ, ՆԵՐԱՌԱԿԱՆ ԵՎ ԿԱՅՈՒՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՃ, ԼԻԱՐԺԵՔ ԵՎ ԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆ ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՐԺԱՆԱՊԱՏԻՎ ԱՇԽԱՏԱՆՔ ԲՈԼՈՐԻ ՀԱՄԱՐ Կայուն զարգացման նպատակ 8. 
  1. Խմբերը համեմատում են իրենց որոշումները և ՄԱԿ-ի որոշումները և ներկայացնում են իրենց վերաբերմունքըԴրա համար իրենք ստանում են 10 րոպե ժամանակ: 
  1. Խմբերը ներկայացնումեն համեմատության արդյունքները և իրենց կարծիքը: 










Comments