1. Նոր Նորք վարչական շրջանի կողմից կազմակերպած ծառատունկ
2. Ուսուցչի մեկ օրը դպրոցում /ռուսերենի ուսուցչուհի` Ն. Թորոսյան/
3. Նախագահականում անցկացրած մեկ օրվա և տպավորությունների մասին
1. Նոր Նորք վարչական շրջանի կողմից կազմակերպած ծառատունկին մասնակցում էր նաև մեր դպրոցը: Համաքաղաքայի աշնանային ծառատունկի ընթացքում դպրեցի տնօրեն Ա. Թորոսյանը աշխատակիցների հետ ծառեր տնկեց Թաթուլ Կրպեյանի անվան զբոսայգում:
2. Ուսուցչի մեկ օրը դպրոցում
Այսօր անցկացնելու ենք դպրոցի ռուսաց լեզվի և գրականության ուսուցչուհի Ն. Թորոսյանի հետ:
Ավարտել է ԵՊՀ- ի Ռուսաց լեզվի և գրականության ֆակուլտետը մանկավարժի որակավորմամբ 1992 թ.-ին: Բուհն ավարտելուց անմիջապես հետո աշխատել է որպես մանկավարժ: Վերապատրաստվել է կրթական տարբեր ծրագրերով` < Կրթության որակ և համապատասխանություն>, <Քայլ առ քայլ>, <Առողջ ապրելակերպ> , ստացել է բազմաթիվ հավաստագրեր, վկայականներ, պատվոգրեր:
-Ինձ համար ուսուցչի կերպար դարձավ իմ դասղեկը, ով դասավանդում էր ռուսաց լեզու և գրականություն, նա իմ մեջ սերմանեց սեր ռուսաց լեզվի, ռուս գրողների հանդեպ:
....Իսկ այժմ չեմ պատկերացնում իմ օրն առանց աշակերտների: Շատ կցանկանայի, որ նրանք լավ մարդ դառնային, պատրաստ լինեին կյանքի բոլոր մարտահրավերներին, չվախենային դժվարություններից և դրանք հաղթահարեին որքանով, որ հնարավոր է` ինքնութույն: Կցանկանայի, որ նրանք զինված լինեին գիտելիքներով, պատասխանատու լինեին. պարտճանաչությունն ու պատասխանատվությունը սկսվում է տնից, դպրոցից, շրջապատից և ուղեկցում ամբողջ կյանքի ընթացքում:
Ծնողի և ուսուցչի համատեղ հետևողականության շնորհիվ մենք կարող ենք հասնել արդյունքի` նրան ժամանակին օգնելով, նրա կողքին լինելով:
Մանկավարժի աշխատանքում կարևորում եմ անհատական մոտեցումը. յուրաքանչյուր աշակերտ անհատ է, և չպետք է ընդհանրացնել խնդիրները:
-Եվ բոլորովի կարևոր չի, թե քանի տարվա մանկավարժական փորձ ունես, պետք է զինվել գիտելիքներով և ամեն անգամ պատրաստ մտնել դասարան:
-Մանկավարժությունն ինձ համար դարձել է կենսակերպ, օրն առանց աշակերտներիս չեմ պատկերացնում: Եթե կոչված ես մանկավարժ, ուրեմն պետք նվիրվես այս բարդ, բայց միևնույն ժամանակ` հաճելի գործին:
-Այսօր 10-1 ում Մ. Յ. Լերմոնտով էինք անցնում, լավ պատասխանեցին Մոնիկան և Աննան, 10-4 դասարանում ռուսաց լեզու էր, թեման` Ածական անուն: Ակտիվ էին Սուսաննան, Էլենը, Ցողիկը, Դավիթը, նրանք գոհացրեցին իրենց պատասխաններով:
Դասերից հետո հանդիպում ունեցա 10-1 դասարանի տղաների ծնողների հետ, քննարկեցինք բացակաների պատճառները. ծնողները խոստացան այսուհետ լինել ավելի հետևողական:
3. Օրեր առաջ մեր դպրոցի 10-րդ դասարանի 25 աշակերտ այցելեցին ՀՀ հախագահի նստավայր: Ծանոթացան ընդունելության կարգերին, դիտեցին տեսաֆիլմեր, աշխատակիցների ուղեկցությամբ երեխաները եղան սրահներում և դահլիճներում:
Նախագահականում անցկացրած մեկ օրվա և տպավորությունների մասին:
Մանգասարյան Մարիա /10-2 դաս.
2. Ուսուցչի մեկ օրը դպրոցում /ռուսերենի ուսուցչուհի` Ն. Թորոսյան/
3. Նախագահականում անցկացրած մեկ օրվա և տպավորությունների մասին
1. Նոր Նորք վարչական շրջանի կողմից կազմակերպած ծառատունկին մասնակցում էր նաև մեր դպրոցը: Համաքաղաքայի աշնանային ծառատունկի ընթացքում դպրեցի տնօրեն Ա. Թորոսյանը աշխատակիցների հետ ծառեր տնկեց Թաթուլ Կրպեյանի անվան զբոսայգում:
Աշնանային ծառատունկին մասնակցում էին փոխտնօրեններ`
Ս. Խաչատրյանը, Ն. Հովսեփյանը և զինղեկ Ա. Այվազյանը:
Աշխատանքն ուղեկցվում էր երաժշտությամբ
և բարձր տրամադրությամբ
2. Ուսուցչի մեկ օրը դպրոցում
Այսօր անցկացնելու ենք դպրոցի ռուսաց լեզվի և գրականության ուսուցչուհի Ն. Թորոսյանի հետ:
Ավարտել է ԵՊՀ- ի Ռուսաց լեզվի և գրականության ֆակուլտետը մանկավարժի որակավորմամբ 1992 թ.-ին: Բուհն ավարտելուց անմիջապես հետո աշխատել է որպես մանկավարժ: Վերապատրաստվել է կրթական տարբեր ծրագրերով` < Կրթության որակ և համապատասխանություն>, <Քայլ առ քայլ>, <Առողջ ապրելակերպ> , ստացել է բազմաթիվ հավաստագրեր, վկայականներ, պատվոգրեր:
Մանկավարժական գործունեության ընթացքում ստացել է
բազմաթիվ հավաստագրեր, վկայականներ, պատվոգրեր
-Ինձ համար ուսուցչի կերպար դարձավ իմ դասղեկը, ով դասավանդում էր ռուսաց լեզու և գրականություն, նա իմ մեջ սերմանեց սեր ռուսաց լեզվի, ռուս գրողների հանդեպ:
....Իսկ այժմ չեմ պատկերացնում իմ օրն առանց աշակերտների: Շատ կցանկանայի, որ նրանք լավ մարդ դառնային, պատրաստ լինեին կյանքի բոլոր մարտահրավերներին, չվախենային դժվարություններից և դրանք հաղթահարեին որքանով, որ հնարավոր է` ինքնութույն: Կցանկանայի, որ նրանք զինված լինեին գիտելիքներով, պատասխանատու լինեին. պարտճանաչությունն ու պատասխանատվությունը սկսվում է տնից, դպրոցից, շրջապատից և ուղեկցում ամբողջ կյանքի ընթացքում:
Ծնողի և ուսուցչի համատեղ հետևողականության շնորհիվ մենք կարող ենք հասնել արդյունքի` նրան ժամանակին օգնելով, նրա կողքին լինելով:
Մանկավարժի աշխատանքում կարևորում եմ անհատական մոտեցումը. յուրաքանչյուր աշակերտ անհատ է, և չպետք է ընդհանրացնել խնդիրները:
-Եվ բոլորովի կարևոր չի, թե քանի տարվա մանկավարժական փորձ ունես, պետք է զինվել գիտելիքներով և ամեն անգամ պատրաստ մտնել դասարան:
-Այսօր 10-1 ում Մ. Յ. Լերմոնտով էինք անցնում, լավ պատասխանեցին Մոնիկան և Աննան, 10-4 դասարանում ռուսաց լեզու էր, թեման` Ածական անուն: Ակտիվ էին Սուսաննան, Էլենը, Ցողիկը, Դավիթը, նրանք գոհացրեցին իրենց պատասխաններով:
Դասերից հետո հանդիպում ունեցա 10-1 դասարանի տղաների ծնողների հետ, քննարկեցինք բացակաների պատճառները. ծնողները խոստացան այսուհետ լինել ավելի հետևողական:
3. Օրեր առաջ մեր դպրոցի 10-րդ դասարանի 25 աշակերտ այցելեցին ՀՀ հախագահի նստավայր: Ծանոթացան ընդունելության կարգերին, դիտեցին տեսաֆիլմեր, աշխատակիցների ուղեկցությամբ երեխաները եղան սրահներում և դահլիճներում:
Նախագահականում անցկացրած մեկ օրվա և տպավորությունների մասին:
Մանգասարյան Մարիա /10-2 դաս.
Սարիբեկյան Մանե 10-2դաս.
Ասրյան Լիլիթ 10-2 դաս.
Comments
Post a Comment