1.Ուսուցչի մեկ օրը դպրոցում /Անգլերենի ուսուցչուհի Ք. Գևորգյան/
2. Բաց դաս ռուսերենից
1.Ուսուցչի մեկ օրը դպրոցում /անգլերենի ուսուցչուհի Ք. Գևորգյան/
-Վերջին ժամանակներս հասունանում է այն պատկերացումը, որ մանկավարժական կրթությունը ոչ միայն կրթության, տրամաբանության, հոգևոր արժեքների զարգացումն է, այլև մշակութային և բարոյական արժեքների զարգացումը:
Այսօր մանկավարժն ավելին է, քան տեղեկություն հաղորդողը: Նա անձի մշակույթի ու հոգևոր դաստիարակության առաջնորդն է: Այդ լուրջ և պատասխանատու առաքելությունն իրականացնելու համար՝ մանկավարժին անհրաժեշտ է տիրապետել ոչ միայն գիտական, ակադեմիական, այլև ստեղծագործ մտածողության ձևերին:
-Մանկավարժությունն իմ կյանքում նվիրվածություն է երեխաներին, մասնագիտությանը: Մանկավարժությունը ինքնակրթություն է և ինքնադաստիարակություն ամբողջ կյանքի ընթացքում: Լինել մանկավարժ` նշանակում է սովորել և կարողանալ սովորեցնել. այն սեր է կրթության նկատմամբ:
Դպրոցի դաստիարակչական իդեալը բազմակողմանի ներդաշնակ զարգացած անձնավորությունն է. իմ մանկավարժական կարիերայում ես առաջնորդվում եմ այդ սկզբունքով:
Ավելորդ է նշել, որ մասնագիտական զբաղվածության առումով հաջողության հասնեու հնարավորությունները անհամեմատ մեծ են անգլերեն լեզուն վարժ տիրապետողների համար:
Եվ իմ խորհուրդն է իմ աշաերտներին՝ ճիշտ պլանավորել իրենց ուսումնառությունը և ցուցաբերել ջանասիրություն, քանզի միայն այդ դեպքում հաջողության հասնելու հնարավորությունները իրականություն կդառնան:
Տարբեր միջոցառումներից ստացած հավաստագրերը
-Այսօր հագեցած էր դասաժամերով, դաս պարապեցի 10 և 12 րդ դասարաններում: Եղան լավ պատասխաններ:
Աշխատանքային օրս ավարտվեց Իթվինինգ խմբակի աշխատանքներով, որտեղ սովորողներն ուսումնասիրեցին տարբեր հեղինակների ստեղծագործություններ և նախապատրաստվեցին պրեզենտացիայի:
Իթվինինգի խմբակի աշխատանքները
/10-րդ դաս./
2. Բաց դաս ռուսերենից
Դասը վարում է Մ. Սայադյանը
Բաց դասը նվիրված էր Ա. Ս. Պուշկինի փոքր ողբերգություններին` <Ժլատ ասպետը>, <Մոցարտը և Սալիերին>, <Քարե հյուրը>:
Պրոյեկտի մեթոդոդի համաձայն, առաջին փուլում աշակերտները բաժանվեցին 3 խմբի,յուրաքանչյուր խումբ ներկայացրեց իր պրեզենտացիան և տեսանյութերը:
Երկրորդ փուլում ներկայացրեցին փոքրիկ հատվածներ իրենց ստեղծագործությունից:
Երրորդ փուլում ուսուցիչը ներկայացրեց աֆորիզմներ առաքինության մասին: Աշակերտները ընտրեցին 3-ը, որոնք իրենց կարծիքով ավելի մոտ են դասի թեմային:
Չորրորդ փուլը վիկտորինա էր և կոչվում էր <Իմ խաղը>: Աշակերտները պատասխանեցին առաջադրված հարցերին. հաղթեց <Մոցարտ և Սալիերի> թիմը
Աշակերտները պատասխանում են առաջադրված
հարցերի և ստանում իրենց միավորները
Ժյուրիի անդամները
Ռոսերեն ուսուցչուհի Մ. Սայադյան
Ռոսերեն ուսուցչուհի Մ. Սայադյան
Comments
Post a Comment