1. Ոսուցչի մեկ օրը դպրոցում /Հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Գ. Ղազարյան/
2. Հերթական այցը Մատենադարան. այս անգամ 10-4 և 11-1 դասարանները
3. ֆակուլտատիվ պարապմունք ֆիզիկաիկայից
1. Ոսուցչի մեկ օրը դպրոցում /Հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Գ. Ղազարյան/
Ավարտել ԵՊՀ-ի բանասիրական ֆակուլտետը 1989թ.-ին` ուսուցչի որակավորմամբ:
Այս դպրոցում է 1986թ.-ից:
Կրթական ծրագրերի, վերապատրաստման
տարբեր դասընթացների հավաստագրեր,
պատվոգրեր, շնորհակալագրեր
-Մանկավարժությունն ինձ համար կոչում է:
Մեծացել եմ մանկավարժի ընտանիքում. ինձ համար մանկավարժի օրինակ եղել են իմ ծնողները: Ես նրանցից տեսել եմ պատասխանատվության մեծ զգացողություն, նվիրվածություն իրենց գործին, հոգատարություն: Սրանք այն արժեքներն են, որ երբեք չեն փոխվում, իսկ այսօրվա մանկավարժական աշխարհում ավելացել է նոր սերնդի հետ նոր որակները գնահատելու կարողությունը: Դա պետք է արվի հնի ու նորի սահուն համադրությամբ:- ԻՆձ համար շատ կարևոր մարդկային արժեք է նվիրվածությունը աշխատանքին, կոչմանը հավատարիմ լինելը:
- Ես գնահատում եմ աշակերտի մեջ նոր մարդ տեսնելու ուսուցչի կարողությունը, պետք է կարողանալ երեխայի մեջ գտնել լավը, դրականը և հենվել դրա վրա, պետք է օգնել, հնարավորություն տալ ինքնադրսևորվելու:
Մարդ դաստիարակելու, սերունդ կրթելու գործում մեզ օգնում է գրականությունը:
Հայոց լեզու 10-րդ դասարանում
-Այսօր ես պարապել եմ 10 և 12-րդ դասարաններում:
12-րդ դասարանում ամփոփեցինք Ձևաբանություն բաժինը, թեման` Գոյական:
Խմբային աշխատանքով բացատրեցի գոյականի քերականական տարրերը`տեսակը, թիվը, հոլովը, հոլովումը, հիմնավորեցի շտեմարանի երրորդ բաժնի թեստային առաջադրանքներով:
Այս դասարանում ինձ գոհացրեցին Հակոբյան Անահիտը, Խոսրովյան Էլինան, Վիրաբյան Կարենը, Խաչատրյան Տուֆինան:
10-րդ դասարանում թեման` Բաղաձայնների ուղղագրությունն էր / Վ-ֆ, Հ /: Դասը սկսվեց մտագրոհով: Զույգերով, կանոնների հիման վրա դասակարգեցին առաջադրանքի ուղղագրական բառերը: Կատարած աշխատանքի շնորհիվ, աշակերտները հանգեցին նյութի ընկալմանը: Դասարանում աշխատեցին բոլորը, առանձնապես աչքի ընկան Լենան, Սոնան, Ռուբենը, Արամը, Վիգենը, Անահիտը:
-Ինձ միշտ ուղեկցում է Հ. Թումանյանի խոսքը. <Դպրոցը գրականության հիմքն է, իսկ գրականությունը` դպրոցի բովանդակությունը>:
Ամենայն հայոց բանաստեղծի պատգամի համաձայն` մաքուր պահենք մեր սաների հոգիները` մաքուր ու լիքը, նրանց փոխանցենք ամենաբարի ու ամենալավ զգացողությունները, որ աշխարհին ու մարդուն նայեն բարի սրտով ու պայծառ հայացքով:
2. Հերթական այցը Մատենադարան. այս անգամ 10-1, 10-4 և 11-1 դասարանները հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Գ.Ղազարյանի հետ:
3. ֆակուլտատիվ պարապմունք ֆիզիկաիկայից /10-րդ դասարան/, անցկացրեց ԵՊՀ- ի դասախոս Ի. Հարությունյանը
Տատանողական շարժում`խնդիրների լուծում
Comments
Post a Comment