1. Ուսուցչի մեկ օրը դպրոցում /Մաթեմատիկայի ուսուցիչ Կ. Ջանվելյան/
2. Կիսամյակային գրավորներ բոլոր դասարաններում, բոլոր առարկաներից.
այսօր Հայոց պատմության օրն է
3. Ֆակուլտատիվ պարապմունք Արվեստի պատմությունից
1. Ուսուցչի մեկ օրը դպրոցում
Մաթեմատիկայի ուսուցիչ Կ. Ջանվելյան/
Ավարտել է ԵՊՀ-ի Կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը 1989թ.-ին:
Այս դպրոցում է 1991թ.-ից:
- Ինչպես ընտրեցի մանկավարժությունս:
Մանկավարժությունն ընտրեց ինձ. մանկավարժ չեն դառնում, մանկավարժ ծնվում են:
Ինչ է ինձ համար մանկավարժությունը...
Մանկավարժությունը ինձ համար ապրելակերպ է:
...Ես հիշում եմ առաջին դասը. 1991 թ. էր, հավաքվել էին տարբեր դպրոցներից 8-րդ դասարանի աշակերտներ, նրանք մաթեմատիկայից քիչ գիտելիքներ ունեին: Սկզբում թվաց` այստեղ հաջողության հասնելն անհնար է, բայց նույն օրը նրանց հայացքներից հասկացա, որ ճիշտ եմ ընտրել իմ մասնագիտությունը:
Այդպես սկսվեց մանկավարժի իմ մուտքը դպրոց: Կարող եմ ասել, որ ինձ համար կյանքում և մասնագիտության մեջ օրինակ դարձան իմ մաթեմատիկայի ուսուցչուհին և այս դպրոցի հիմնադիր-տնօրեն Դ. Հարությունյանը:
Հանրահաշիվ, Լոգարիթմական հավասարումներ և
անհավասարումներ /11-1դաս./
Հանրահաշիվ, եռանկյունաչափություն
/10-4 դաս./
- Աշակերտներիս հետ շփումն ինձ համար միշտ հաճելի է: Նրանց ես հաճախ եմ ասում, որ գլուխը միայն գլխարկ դնելու համար չի, նրանք ծիծաղում են, հասկանում են այդ նախադասության իմաստը և նպատակը: Նրանց հետ մշտապես երիտասարդ եմ զգում:
Ես սիրել եմ իմ գիտելիքները փոխանցել, սովորեցնել դեռ դպրոցական տարիքից, և դա ինձ մոտ ստացվել է:
Կյանքում կարևորում եմ պատասխանատվությունը և նվիրվածությունը գործի, ընտանիքի, ընկերների և, իհարկե, հայրենիքի հանդեպ:
2. Կիսամյակային գրավոր աշխատանք Հայոց պատմությունից
Կիսամյակային գրավոր աշխատանք Հայոց պատմությունից
/12-2, 10-2 դասարաններ/
Կիսամյակային գրավոր աշխատանք Հայոց պատմությունից
/11-2, 12-1 դասարաններ, գրավորի ավարտը/
3. Ֆակուլտատիվ պարապմունք Արվեստի պատմությունից /10-4 դասարան/
Դասախոսությունը վարում ԵՊՀ-դասախոս Գ, Փանոսյանը:
Թեման` <Գրոհ և փոթորիկ> շարժում
Comments
Post a Comment