1. Ուսուցչի մեկ օրը դպրոցում /Կենսաբանության և քիմիայի ուսուցչուհի Լ. Բալայան/
2.Կիսամյակային գրավոր աշխատանքներ
1. Ուսուցչի մեկ օրը դպրոցում /Կենսաբանության և քիմիայի ուսուցչուհի Լ. Բալայան/
Ավարտել է Խ. Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի կենսաբանաքիմիական ֆակուլտետը գերազանցության դիպլոմով:
1998-ին ընդունվել է ասպիրանտուրան գենետիկայի գծով, ուսումնասիրել է Հայաստանում տարածված ժառանգական հիվանդությունները:
2004-ին եղել է <Ընդհանուր կենսաբանություն> ծրագրի համահեղինակ:
Այս դպրոցում է 2011 թ.-ից, որպես քիմիայի և կենսաբանության ուսուցչուհի. այս տարվանից բնագիտության և ֆիզկուլտուրայի մեթոդմիավորման նախագահ է:
Անցել է բազմաթիվ վերապատրաստումներ և առարկայական դասընթացներ:
- Ծնվել և մեծացել եմ բժիշկի ընտանիքում, նրանցից ժառանգել եմ մարդկանց հանդեպ սեր և հոգատարություն: Քանի որ տատիկս և պապիկս մանկավարժներ էին, ուստի իմ ընտրությունը պետք է լիներ բժիշկ կամ մանկավարժ: Ես ընտրեցի մանկավարժությունը:
Հիշում եմ իմ առաջին դասը Երևանի 104 դպրոցի 6-րդ դասարանում: Բուսաբանություն էր. հիշում եմ աշակերտների զննող հայացքները և հետաքրքրվածությունը: Ամփոփիչ հարցեր տալուց հետո պարզեցի, որ նոր դասը յուրացված է: Այդպես սկսվեց և շարունակվեց իմ մանկավարժական գործունեությունը:
-Մանկավարժությունն ինձ համար առաքելություն է: Ես երջանկության զգացումներ եմ ունենում, երբ ստանում եմ աշակերտներիս լավ պատասխանները: Կարծում եմ` դասապրոցեսը ոչ միայն դասի ուսուցում է, այլև դաստիարակություն:
Երախտապարտ եմ դպրոցական տարիների իմ ուսուցիչներին. նրանցից սովորել եմ պատասխանատվություն, համառություն, մարդասիրություն:
Սիրում և հարգում եմ իմ աշակերտներին, անկեղծ եմ նրանց հետ, իսկ այն`ինչ անում եմ, անում եմ սիրով:
- Ինձ միշտ ուղեկցում են հետևյալ հայտնի խոսքերը. <Կորած համարիր այն օրը և այն ժամը, երբ դու չես յուրացրել որևէ նոր բան և ոչնչով չես ավելացրել քո կրթությանը>
Կարծում եմ, որ այս խոսքերը վերաբերում են և ուսուցիչներին, և աշակերտներին:
Քիմիա 10-4 դասարանում / կ/ք հոսք /
Դասի թեման` Ջերմաքիմիական ռեակցիաներ
դասն ընթացավ ԳՈՒՍ /գիտեմ, ուզում եմ իմանալ, սովորեցի/ մեթոդով : Ուսուցիչը գծապատկերով հարցում կատարեց քիմիական ռեակցիաների դասակարգման վերաբերյալ,ցույց տվեց փորձ` ջերմանջատիչ ռեակցիա;
Հարցերով ամփոփվեց նոր դասը:
Կենսաբանություն 10-4 ում /կ/ք հոսք/
Թեման` Բջջի կառուցվածքի ուսումնասիրություն /գործնական աշխատանք/
Ուսուցիչը կատարեց ֆրոնտալ հարցում բջջի կառուցվածքի վերաբերյալ: Տեսական գիտելիքները ամրապնդվեց գործնական աշխատանքով: Ուսուցիչը բացատրեց մանրադիտակի կառուցվածքը, մանրապատրաստուկ պատրաստելու մեթոդը:
Աշակերտները տեսան սոխի թեփուկաթաղանթի, բույսերի տերևների բջիջները:
Ուսումնասիրության արդյունքները և եզրահանգումները գրանցեցին գործնական աշխատանքների տետրում:
2.Կիսամյակային գրավոր աշխատանքներ աշխարհագրությունից
12-րդ դասարան
Comments
Post a Comment