1. Ուսուցչի մեկ օրը դպրոցում /Ռուսաց լեզվի և գրականության ուսուցչուհի Մ. Սայադյան/
2. Այս տարվանից դպրոցական ծրագրի շրջանակներում առցանց գործող <Լրագրողների խմբակի> աշխատանքները կտեղադրվեն դպրոցի կայքում
1. Ուսուցչի մեկ օրը դպրոցում /Ռուսաց լեզվի և գրականության ուսուցչուհի Մ. Սայադյան/
Ավարտել է Ն. Օստրովսկու անվան մանկավարժական ուսումնարանը գերազանցությամբ, ստացել է տարրական դպրոցի ուսուցչի որակավորում:
1982-87թթ. ուսանել է Բրյուսովի անվան ռուսաց և օտար լեզուների ինստիտուտի ռուսաց լեզու և գրականություն բաժինը:
- Մինչ այդ ես չեմ ունեցել մանկավարժի փորձ: Ացել եմ ատեստավորում և մրցույթով ընդունվել եմ այս դպրոց, որից հետո համարվել եմ հիմնական աշխատող:
Երբ ես աշակերտ էի, երազում էի աշխատել երեխաների հետ դպրոցում կամ ոստիկանությունում` անչափահասների հետ: Դրանք ես համարում եմ նույն աշխատանքը, և դա նույնպես մանկավարժություն է: Իմ ընտրությունը եղավ դպրոցը և մինչ այժմ ես չեմ զղջացելդրա համար:
- Կարծում եմ, որ ինչպես երեխաները`այնպես էլ մենք, ինչ-որ նոր բան ենք սովորում, որովհետև գիտությունը նույնպես զարգանում է: Ուսուցիչն ամեն օր, ամեն ժամ պետք է աշխատի իր վրա և հետ չմնա այդ պրոգրեսից: Ես տիրապետում եմ համակարգչին, որոշ ծրագրեր ես ինքնուրույն եմ սովորել: Դա ինձ շատ է օգնում իմ աշխատանքում:
Համոզված եմ, եթե ուսուցիչը չաշխատի իր վրա, վաղը աշակերտը այդ ուսուցչի կարիքը չի զգալու: Ես միշտ սովորում եմ, սովորում եմ, սովորում եմ:
- Իմ մանկավարժական փորձում եղել են նաև դժվար դաստիարակվող երեխաներ: Վստահ կարող եմ ասել, որ նրանց հետ իմ աշխատանքը ստացվում է, ես կարողանում եմ շտկել սուր անկյունները: Չի եղել մի դեպք, որ աշակերտը դժգոհ մնա իր գնահատականից, եթե նույնիսկ դա անբավարար է եղել:
- Մոտ 17 տարի առաջ, վերջին զանգի ժամանակ, ստացա իմ ամենաթանկ մրցանակը` < Ամենաարդար ուսուցիչ> կոչումը /ժպտում է/:
Մինչ օրս աշխատում եմ հավատարիմ մնալ այդ կոչմանը և աշակերտների հետ լինել անաչառ:

Մ. Սայադյանի հավաստագրերի, վկայականների,
պատվոգրերի մի փոքր մասը, որը նա ստացել է իր
մանկավարժական գործունեության ընթացքում
- Իմ մանկավարժական փորձում եղել են նաև դժվար դաստիարակվող երեխաներ: Վստահ կարող եմ ասել, որ նրանց հետ իմ աշխատանքը ստացվում է, ես կարողանում եմ շտկել սուր անկյունները: Չի եղել մի դեպք, որ աշակերտը դժգոհ մնա իր գնահատականից, եթե նույնիսկ դա անբավարար է եղել:
- Մոտ 17 տարի առաջ, վերջին զանգի ժամանակ, ստացա իմ ամենաթանկ մրցանակը` < Ամենաարդար ուսուցիչ> կոչումը /ժպտում է/:
Մինչ օրս աշխատում եմ հավատարիմ մնալ այդ կոչմանը և աշակերտների հետ լինել անաչառ:
2. Այս տարվանից դպրոցական ծրագրի շրջանակներում առցանց գործող <Լրագրողների խմբակի> աշխատանքները կտեղադրվեն դպրոցի կայքում:
Աշակերտները հանձնարարությունը կստանան online հարթակում, նրանք կտեղադրեն իրենց նյութերը Yammer-ում, որից հետո դրանք կստուգվեն, կտրվեն խորհուրդներ, անհրաժեշտության դեպքում իրենց իսկ կողմից կարվեն շտկումներ, իսկ լավագույն աշխատանքները կտեղադրվեն կայքում:
<Լրագրողների խմբակում> ներգրավված են 10 և 11-րդ դասարանի բոլոր հոսքային խմբերից աշակերտներ:
Խմբակի աշխատանքները կիրականացվեն դպրոցի տնօրեն Ա. Թորոսյանի և ԿԳՆ հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչության պետ Ա. Բաղդասարյանի աջակցությամբ, ովքեր առցանց կհետևեն խմբակի ամբողջ ընթացքը, կասեն իրենց առաջարկները, դիտողությունները, խրախուսանքները:
Yammer-ը ենթադրում է ազատ շփում և մաքսիմալ ակտիվություն, որով էլ նրանք առաջնորդվեն:

Comments
Post a Comment