19.01.2017թ.

1. Այսուհետ կայքում կտեղադրվեն <Լրագրողների խմբակի> աշխատանքները
 
2. Աշակերտական խորհրդի նիստ




1 .<Լրագրողների խմբակի> աշխատանքները

Ամեն ոք ունի համոզմունքների ազատության և
դրանք ազատ արտահայտելու իրավունք. 
այդ իրավունքը ներառում է սեփական 
համոզմունքներին հավատարիմ մնալու և 
ցանկացած միջոցներով ու անկախ
պետական սահմաններից տեղեկություններ ու 
գաղափարներ փնտրելու, ստանալու և տարածելու ազատությունը:

                                  / Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 19-րդ հոդված/




 Ինչպես արդեն պայմանավորվել ենք, այսուհետ կայքում կտեղադրվեն <Լրագրողների խմբակի> աշխատանքները: Հիշեցնեմ, որ խմբակը գործում է online հարթակում`  Yammer-ում դրված աշակերտների նյութերը, կհրապարակվեն և կհանձնվեն ձեր դատին. սա նրանց լրագրողական առաջին փորձն է:


Առաջադրանք 1

 Հարգելի աշակերտներ, ձեզ հանձնարարված է ներկայացնել ակնարկ գիտության կամ պատմության տարբեր ասպարեզներում հայտնի մարդկանց մասին: Քանի որ մեր խմբակում ընդգրկված են տարբեր հոսքային խմբերից աշակերտներ, ուստի մարդկության պատմությանը հայտնի անունների  ընտրությունը կլինի ձերը:
Յուրաքանչյուրը պետք է գրի մեկ ակնարկ գիտության նախընտրելի ասպարեզը ներկայացնող գիտնականի, հերոսի, հայտնի մարդու մասին /նրանց տրված է նաև ակնարկ գրելու սկզբունքները` ամենայն մանրամասնությամբ/:


Թադևոսյան Մխիթար  10-րդ դասարան
/հումանիտար ռուսերենի հոսք/

Ալեքսանդր Մակեդոնացի

Ալեքսանդր Մակեդոնացի մ.թ.ա. 336 թ. - մ.թ.ա. 323 թ.
Արգեադների հարստության ներկայացուցիչ Մակեդոնիայի արքա Ալեքսանդրը Ծնվել է Մակեդոնիայի մայրաքաղաք Պելլայում, ժառանգել է գահը 20 տարեկան հասակում։ Ստեղծել է հին աշխարհի ամենամեծ կայսրություններից մեկը, որը ձգվում էր Հոնիական ծովից մինչև Հիմալայներ։

Ալեքսանդրը թագադրվել է որպես Մակեդոնիայի թագավոր իր հոր՝ Փիլիպոս II Մակեդոնացու սպանությունից հետո։ Ժառանգել է կայացած պետություն և հզոր բանակ, որի շնորհիվ նրան հաջողվել է իրականացնել ռազմական և քաղաքական պատվախնդիր ծրագրեր։ Մ. թ. ա. 334 թ. Ալեքսանդրը ներխուժել է Առաջավոր Ասիա, որը Պարսկական տերության մասն էր կազմում, և սկիզբ է դրել իր հաղթական, 10 տարի տևած Արևելյան արշավանքին։

Վաղ մանկության հասակում Ալեքսանդրը թողնված էր մոր խնամքին։ Ալեքսանդրի մեջ երկակի վերաբերմունք էր ձևավորվել Փիլիպոսի նկատմամբ, որի պատճառն էր խանդոտ կրոնական զմայլանքի հակված Օլիմպիադան: Ալեքսանդրը տասներեք տարեկան հասակում նրա ուսուցման համար հրավիրվել էր երիտասարդ ուսուցիչ, ծագումով հույն Արիստոտելը: Իսկ Ալեքսանդրի ռազմական դաստիարակությունը կայացել էր մանկության ու պատանեկության տարիներին: Մակեդոնացին իր կյանքի մեծ մասը անցկացրել է պատերազմներում :

Մ. թ. ա. 323 թ. հունիսի 10- ին, Բաբելոնում, Ալեքսանդրը իր մահկանացուն կնքեց 32 տարեկան հասակում։ Ոսկյա դագաղի մեջ ամփոփած Ալեքսանդրի մարմինը հափշտակվեց տեղափոխվելով Ալեքսանդրիա և վերածվեց սրբավայրի։

Ալեքսանդր Մակեդոնացու ռազմական ու քաղաքական նվաճումների շնորհիվ հելլենիստական մշակույթի տարածումը դարձավ անդառնալի, և այն հետագայում Եվրոպայի ու Առաջավոր Ասիայի քաղաքակրթությունների հիմքը հանդիսացավ:
 




2. Աշակերտական խորհրդի նիստ

Այսօր տեղի ունեցած աշակերտական խորհրդի նիստին ներկա էին փոխտնօրեն Ն. Հովսեփյանը, խորհրդի նախագահը, անդամները:
Օրակարգի հարցերն էին`

1. Աշակերտական լոգոյի վերահաստատում
2. Այս կիսամյակաում կայանալիք միջոցառումների քննարկում
3. Ռազմահայրենասիրական տեսահոլովակի նկարահանման քննարկում        

Ն. Հովսեփյանը ներկայացրեց կայանալիք թեմատիկ միջոցառումները /<Բանակի օր>, <Կանանց տոն>, <Հայոց լեզվի օր>, <Եղեռնի հիշատակի օր>, <Հաղթանակի օր>/,հանգամանորեն բացատրեց անելիքները յուրաքանչյուր միջոցառման հետ կապված:




. Աշակերտական խորհրդի նիստը վարում է Մ. Ջանիբեկյանը

Comments