20.01.2017թ.


1. < Լրագրողների խմբակի> աշխատանքները կայքում

2. Հանդիպում հարկից 186 դպրոցի աշակերտների հետ  <Վիրտուալ կենդանաբանական այգի> խմբակի շրջանակներում



1. < Լրագրողների խմբակի> աշխատանքները կայքում

Առաջադրանք 1

 Հարգելի աշակերտներ, ձեզ հանձնարարված է ներկայացնել ակնարկ գիտության կամ պատմության տարբեր ասպարեզներում հայտնի մարդկանց մասին: Քանի որ մեր խմբակում ընդգրկված են տարբեր հոսքային խմբերից աշակերտներ, ուստի մարդկության պատմությանը հայտնի անունների  ընտրությունը կլինի ձերը:
Յուրաքանչյուրը պետք է գրի մեկ ակնարկ գիտության նախընտրելի ասպարեզը ներկայացնող գիտնականի, հերոսի, հայտնի մարդու մասին /նրանց տրված է նաև ակնարկ գրելու սկզբունքները` ամենայն մանրամասնությամբ/:



Պողոսյան Ցողիկ  10-րդ դասարան
 /կենսաքիմիայի հոսք/




Դմիտրի Մենդելեև

Ռուս քիմիկոս, գիտնական, ուսուցիչ: 1869 թ. բացահայտել է քիմիական տարրերի պարբերականության օրենքը` բնագիտության հիմնական օրենքներից մեկը: Թողել է մոտ 500 տպագրական աշխատություններ, որոնց մեջ է դասական «Քիմիայի հիմունքները»՝ առաջին կառուցվածքային շարադրանքն անօրգանական քիմիայից:

Նա ընտանիքի վերջին` 17-րդ երեխան էր։ Հայրն ամենաերևելիներից մեկն էր քաղաքում, որովհետև վարում էր Տոբոլսկի նահանգի` գիմնազիայի և ուսումնարանների տնօրենի պաշտոնը: Բայց Միտյայի ծնվելուց հետո նա ծանր հիվանդացավ, և կարիքի մեջ ընկած ընտանիքի հոգսն անցավ մոր ուսերին: Ձեռներեց կինը հոգսերի մեջ չմոռացավ երեխաների ուսման մասին և ամեն գնով կրթության տվեց նրանց:

Հանրագիտակ այս մարդու ողջ գործունեության ետևում թաքնված է նրա անձնական կյանքը՝ իր բազում ալեկոծություններով։

Ահա թե ինչպես է նրան նկարագրում անգլիացի քիմիկոս Պրոֆեսոր Տորպեն. «… Նրա բարձր ու պատկառազդու հասակը, գեղեցիկ գլուխը, թավ ու երկար մազերը, արտահայտիչ դիմագծերը, կոկորդային ձայնը, իմաստուն և ինքնատիպ խոսքը, խորաթափանցությունն ու հումորի զգացումը՝ այս ամենը բնորոշում էր նրան իբրև ուժեղ և արտասավոր անհատ, և նրա ներկայությունն անմիջապես զգացվում էր ցանկացած միջավայրում։ Չնայած բնածին համեստությանը, նա մեծ ազդեցություն էր վայելում…»։

Մենդելեևի որդին, Իվան Դմիտրևիչ Մենդելեևը, այսպես է բնութագրել իր հորը. «Ես չեմ հիշում, որ նա, դյուրաբորբոք ու անզուսպ լինելով մեծահասակների նկատմամբ և լինելով ուժեղ մարդ, երբևէ ձայնը բարձրացներ մեզ վրա, կոպիտ խոսք ասեր։ Նա միշտ հույսը դնում էր բացառապես մեր բանականության ու բարձր գիտակցության վրա, երբեք ոչինչ չէր պահանջում, չէր հրամայում, բայց մենք զգում էինք, թե ինչպես կվշտանար մեր թուլությունների համար և սա հորդորներից ու հրամաններից ավելի խիստ էր ազդում»։

Դ. Ի. Մենդելեևը գիտության այնպիսի բնագավառների հիմնային հետազոտությունների հեղինակ է, ինչպիսիք են քիմիան, քիմիական տեխնոլոգիաները, ֆիզիկան, չափագիտությունը, օդագնացությունը, օդերևութաբանությունը, գյուղատնտեսությունը, տնտեսագիտությունը և այլ գիտություններ, որոնք սերտորեն կապ ունեին Ռուսաստանի արտադրողական ուժերի զարգացման կարիքների հետ:

Նա հիմք է դրել լուծույթների տեսությունը, առաջարկել է նավթի բաժանման ֆրակցիոն մեթոդը, հայտնագործել է անծուխ վառոդի տեսակներից մեկը, պրոպագանդել է հանքանյութերի օգտագործումը, երաշտային հողերի ոռոգումը: 1865-1890թթ. եղել է Պետերբուրգյան համալսարանի պրոֆեսոր:
 



2. Հանդիպում հարկից 186 դպրոցի աշակերտների հետ  <Վիրտուալ կենդանաբանական այգի> խմբակի շրջանակներում


                                         Կենսաբանության ուսուցչուհի Մ. Ապրեսյան


 Ինչպես վաղօրոք նախատեսված էր, այսօր դպրոցի կենսաբանության ուսուցչուհի Մ. Ապրեսյանը, ով նաև <Վիրտուալ կենդանաբանական այգի> խմբակի ղեկավարն է,  այցելեց հարակից 186 դպրոց: Նա հանդիպեց դպրոցի 8 և 9-րդ դասարանի այն աշակերտների հետ, ովքեր ցանկություն և պատրաստակամություն էին ցուցաբերել ներգրավվելու խմբակի աշխատանքներին:
Ուսուցիչը պատասխանեց աշակերտներին հետաքրքրող հարցերին, օգնեց նրանց գրանցվելու Yammer-ում, որտեղ պետք է իրականացնեն  <Վիրտուալ կենդանաբանական այգի> խմբակի աշխատանքները:
Նրանց սպասվում է հետաքրքիր աշխատանքներ:



Comments