24.01.2017թ.

1.<Լրագրողների խմբակի> աշխատանքները կայքում
Հեղինակ` Հարությունյան Անուշ
Թեման`    Չարլզ Դիքենս

2. Բանակի օրվան նվիրված միջոցառման փորձը /սպասվելիք միջոցառումը 27.01-ին է/



1.<Լրագրողների խմբակի> աշխատանքները կայքում
   Հեղինակ` Հարությունյան Անուշ


                                         
                                                     Հեղինակ` Հարությունյան Անուշ



  Չարլզ Դիքենս


Ես կներկայացնեմ նրա մասին, ում շատ ասում էին, որ նա չի կարող լինել անգլիական գրականության ամենակարկառուն դեմքերից մեկը
Չարլզ Դիքենսը ծնվել է 1812թ.-ի փետրվարի 7-ին Լեդպորտի Պորտսմութ ծայրամասում։ Նրա ընտանիքում եղել է 8 երեխա(նա եղել է 2րդը): Ծնված ժամանակ նրա անունը Բարրու էր։Չարլզը սովորել է պաստոր Ուիլիան Ժիլիայի դպրոցում, նույնիսկ երբ իր ընտանիքը վերստին տեղափոծվեց Լոնդոն։1827 թվականին Չարլզը աշխատում էր վաքսի արտադրող գործարանում (Blacking Factory), որտեղ նա շաբաթական ստանում էր վեց շիլլինգ։ Նշեմ, որ 6 շիլլինգը արժե 500դրամ: Բայց նրանք ամեն կիրակի օրը գնում էին բանտ, ծնողների հետ ապրելու։ Հայրը պարտքերի մեջ էր, դրա համար էլ մորն ու հորը բանտ են ուղարկում: Սակայն Դիքենսի տատիկի մահից հետո հայրն ու մայրը ազատվում են բանտից տատիկի թողած ժառանգության շնորհիվ:
Ֆաբրիկայում աշխատելու հետո, նա այնուհետև աշխատում է իրավաբանական գրասենյակում, որտեղ կազմում էր արձանագրություններ և գրառում էր վկաների ցուցմունքները՝ ստանալով շաբաթական 13 շիլլինգ։1830
թվականին Չարլզ Դիքենսը հանդիպում է իր առաջին սիրուն՝ Մարիա Բիդնելին՝ բանկի տնօրենի աղջկան։ Վախճանվել է հունիսի 9ին, 1870թ-ին:
Դիքենսի «Պիկվիկյան ակումբի հետմահու հուշերը» (1837 թվական) վեպը
Այս վեպը նրան մեծ հռչակ է բերել: Դիքենսը գրել է ուրախ և ունևոր մարդկանց մի ակումբի մասին։ Նրանք ճանապարհորդում են ամբողջ Անգլիայով և հետևում «մարդկային բնությանը»: Այդ կերպ գրողն իր վեպում արտացոլել է նաև հին Անգլիայի բարքերն ու մարդկային խառնվածքների բազմազանությունը։ Վեպը գրելու պատվերը Դիքենսը ստացել է Ուլյամ Հոլից։ Մտահղացումը շատ պարզ էր. գրել պատմություն զվարճալի ջենթլմենների մասին, որոնք պատկերված են Ռոբերտ Սեյմուրի կտավում։ Վեպի ավարտից մեկ օր առաջ գրած նամակում Դիքենսն ասում է. «Վերջապես ես ձեռնամուխ եղա Պիկվիկին, որին վիճակված է ընթերցողի առաջ ներկայանալ իր փառքի ու մեծության ողջ փայլով»։


«Օլիվեր Թվիստի արկածները»
Դիքենսը 1838 թվականին լույս է ընծայել «Օլիվեր Թվիստի արկածները» վեպը, որն ընթերցողներին տեղափոխում է Լոնդոնի գետնաշխարհում ապրող թշվառների աշխարհը։ Փոքրիկ Օլիվերի հետ ընթերցողը տխրում ու տառապում է նրա կրած տանջանքների համար։ Դիքենսն առաջին է անրադարձել Օլիվերի պես շահագործվող որբ երեխաների կյանքին, մանկատների անմարդկային պայմաններին։

Հիմնական ստեղծագործությունները

> Բոզի ակնարկները (Sketches by Boz, 1836)
> Պիկվիկյան ակումբի հետմահու հուշերը (The Posthumous Papers of the Pickwick Club), հրատարակվում էին ամենամսյա պրակներով, ապրիլ 1836 - նոյեմբեր 1837
> Օլիվեր Թվիստ (Oliver Twist), փետրվար 1837 - ապրիլ 1839
> Նիկոլաս Նիքլբի (The Life and Adventures of Nicholas Nickleby, ապրիլ 1838 - հոկտեմբեր 1839
> Հնությունների կրպակ (The Old Curiosity Shop, շաբաթական պրակներ, ապրիլ 1840 - փետրվար 1841
> Բարնաբի Ռաջ (Barnaby Rudge։ A Tale of the Riots of 'Eighty', փետրվար - նոյեմբեր 1841
> Սուրբծննդյան վիպակներ (The Christmas books)։
> Մարտին Չեզլվիթ (The Life and Adventures of Martin Chuzzlewit, հունվար 1843 - հուլիս 1844
> Դոմբի և որդի (Dombey and Son, հոկտեմբեր 1846 - ապրիլ 1848
> Դևիդ Քոփերֆիլդ (David Copperfield, մայիս 1849 - նոյեմբեր 1850
> Ամայի տունը (Bleak House), մարտ 1852 - սեպտեմբեր 1853
> Ծանր ժամանակներ (Hard Times։ For These Times, ապրիլ - օգոստոս 1854
> Փոքրիկ Դորրիթ (Little Dorrit), դեկտեմբեր 1855 - հունիս 1857
> Պատմվածք երկու քաղաքների մասին (A Tale of Two Cities), ապրիլ - նոյեմբեր 1859
> Մեծ հույսեր (Great Expectations), դեկտեմբեր 1860 - օգոստոս 1861
> Մեր ընդհանուր ընկերը (Our Mutual Friend), մայիս 1864 - նոյեմբեր 1865
> Էդվին Դրուդի գաղտնիքը (The Mystery of Edwin Drood), ապրիլ 1870 - սեպտեմբեր 1870, անավարտ՝ նախատեսվող 12 պրակից հրատարակվել է 6-ը։


Հետաքրքիր փաստեր
Կենդանության օրոք ամենահայտնի անգլալեզու գրողը բավականին տարօրինակ սովորություն ուներ. նա «տարված» էր դիահերձարաններով։ «Ինչ-որ անտեսանելի ուժ ինձ տանում է դիահերձարան»,- գրել է Դիքենսը։ Որ քաղաքում էլ նա լիներ, առաջինն այցելում էր դիահերձարաններ։ Այդ վայրերում գրողը կարող էր մնալ ժամերով՝ «հիանալով» դիակներով։ Այն զգացողությունը, որ նա ունենում էր այդ պահերին, անվանում էր «տհաճության ձգողականություն»։
Դիքենսի ևս մի տարօրինակություն էր տաք ջրի կում անելը յուրաքանչյուր 50 տող գրելուց հետո
Դիքենսն ուներ 10 երեխա
Նա լեկցիաների ժամանակ սրճում էր սրճարաններում և թերթ կարդում
Դիքենսը 11 տարեկանից դադարել է դպրոց հաճախելուց, քանի որ պետք է
գործարանում աշխատեր
Սնահավատ մարդ էր:


2. Բանակի օրվան նվիրված միջոցառման փորձը /սասվելիք միջոցառումը 27.01-ին է/

1992 թ. հունվարի 28-ին կառավարությունը ընդունեց <ՀՀ պաշտպանության նախարարության մասին> պատմական որոշումը: Հենց այդ փաստաթուղթն էլ իրավական տեսանկյունից ազդարարեց ազգային բանակի ձևավորման սկիզբը:
Ամեն օր կայանում է մեր բանակը, ավաղ, կայացման ճանապարնին մենք ունենում ենք անդառնալի կորուստներ: Միջոցառումը Հայոց բանակի և օրեցօր գրանցվող հերոսների և հերոսամարտերի մասին է:





                          Բանակի օրվան նվիրված միջոցառման փորձից դրվագներ

Comments