<Լրագրողների խմբակի> աշխատանքները կայքում




Աշակերտներին հանձնարարված էր գրել ակնարկ գիտության տարբեր ասպարեզներում հայտնի մարդկանց մասին: Քանի որ մեր խմբակում ընդգրկված են տարբեր հոսքային խմբերից աշակերտներ, ուստի գիտնականների ընտրությունը կլինի ձեր նախընտրած բնագավառներից:
Յուրաքանչյուրը պետք է գրի մեկ ակնարկ գիտության նախընտրելի ասպարեզը ներկայացնող գիտնականի մասին: Նրանց նաև տրված էր ակնարկ գրելու անհրաժեշտ քայլերը:
Ամեն օր կայքում կտեղադրվեն Yammer-ում կատարած նրանց աշխատանքները: 



Մանգասարյան Մարիան `<Լրագրողների խմբակի> անդամ







Ջորջ Բայրոն
/1788-1824/

19-րդ դարի անգլիացի բանաստեղծ, ռոմանտիզմի ամենաերևելի ներկայացուցիչներից մեկը, Եվրոպայի մեծագույն գրողներից մեկը։ Նրա ամենաճանաչված աշխատանքների թվում է որոշ ինքնակենսագրական տարրեր պարունակող սկանդալային Դոն Ժուան պոեմը։ Բայրոնն առաջին հայագետներից է. Վենետիկի Սուրբ Ղազար կղզում գտնվող Մխիթարյան Միաբանության վանականներից նա սովորել էր հայերեն, նրա օգնությամբ անգլերենից հայերեն և հայերենից անգլերեն են թարգմանվել մի շարք կրոնական և աշխարհիկ ձեռագրեր, ստեղծվել է անգլերեն-հայերեն բառարան։
Կենսագրություն
Երիտասարդություն և ստեղծագործական կյանքի սկիզբ
Բայրոնը 1804 թվականին

Աղքատությունը, որի մեջ ծնվեց Բայրոնը, և որից նրան չփրկեց նույնիսկ լորդի կոչումը, ուղղություն տվեց նրա ապագա գործունեությանը։ Երբ նա ծնվեց (հունվարի 22, 1788, Հոլլ-Սթրիթ, Լոնդոն), հայրն արդեն մսխել էր ընտանեկան կարողությունը, իսկ մայրը Եվրոպայից վերադարձավ կարողության մնացորդներով։ Լեդի Բայրոնը բնակություն հաստատեց Աբերդինում, և նրա «կաղլիկ մանչուկը», ինչպես նա անվանում էր որդուն, մեկ տարով տրվեց մասնավոր դպրոց, որից հետո փոխադրվեց դասական գիմնազիա։ Գիմնազիայում նա վատ էր սովորում, և նրա համար սաղմոսներ և Աստվածաշունչ ընթերցող Մերի Գրեյը նրան ավելի մեծ օգուտ է տվել, քան գիմնազիայի ուսուցիչները։ Երբ լրացավ Ջորջի 10 տարին, մահացավ նրա ազգակից պապիկը, և տղային ժառանգաբար անցան լորդ կոչումն ու Բայրոնների տոհմական ագարակը՝ Նյուսթեդյան աբբայությունը։
Ուղևորություն Հունաստան և մահ
Ընտանեկան հանգիստ կյանքն այնուամենայնիվ Բայրոնին չազատեց տագնապից ու տխրությունից։ Նա չափազանց ժլատորեն էր օգտվում բոլոր վայելքներից և ստացած փառքից։ Շուտով վրա հասավ հագեցվածությունը։ Բայրոնն իսկապես սկսեց կորցնել երբեմնի հանրահայտությունը։ Այդ ժամանակ բորբոքվեց հունական ապստամբությունը։ Բայրոնը Հունաստանին օգնություն ցուցաբերելու համար որոշում կայացրեց մեկնել այնտեղ։
Շարունակելով իր ամբողջ ուժերը ներդնել երկրի ազատության համար մղվող պայքարի մեջ՝ Միսոլոնգում Բայրոնը հիվանդացավ տենդով։ Նրա վերջին խոսքերը կցկտուր արտահայտություններ էին. «Քու՛յր իմ․․․ զավա՛կս․․․ դժբա՛խտ Հունաստան․․․ ես նրան տվեցի ժամանակս, կարողությունս, առողջությունս․․․ այժմ տալիս եմ նաև կյանքս»։ 1824 թվականի ապրիլի 19-ին պոետը մահացավ։ Բայրոնը թաղվեց տոհմական դամբարանում։ Հունաստանի անկախության համար մղված պայքարում իր մասնակցության համար Բայրոնը համարվում է Հունաստանի ազգային հերոս։
Բայրոնի ընտանիքի ճակատագիրը
Պոետի այրին՝ լեդի Աննա Իզաբելլա Բայրոնն իր երկար կյանքի մնացած մասն անցկացրեց միայնության մեջ՝ զբաղվելով բարեգործությամբ, բացարձակապես մոռացված ողջ աշխարհի կողմից։ 1860 թվականի մայիսի 16-ին մահվան լուրը միայն նրան հիշելու առիթ տվեց։ Լորդ Բայրոնի օրինական դուստրը՝ Ադան, 1835 թվականին ամուսնացավ կոմս Ուիլյամ Լավլեյսի հետ և մահացավ 1852 թվականի նոյեմբերի 27-ին, թողնելով երկու որդիներ և մեկ դուստր։ Նա հայտնի է որպես մաթեմատիկոս, հաշվողական տեխնիկայի առաջին ստեղծողներից մեկը և Չարլզ Բեբիջի աշխատակցուհի։ Ըստ տարածված լեգենդի՝ առաջարկել է համակարգչային ծրագրավորման մի քանի հիմնարար սկզբունքներ և համարվում է առաջին ծրագրավորողը։
Ստեղծագործություններ * 1806 - «Բանաստեղծություններ» (Fugitive Pieces) * 1807 - «Պարապության ժամեր» (Hours of Idleness) * 1809 - «Անգլիական երգիչները և շոտլանդական տեսաբանները» (English Bards and Scotch Reviewers) * 1813 - «Գյավուր» (The Giaour) * 1813 - «Աբիդոսյան հարսնացուն» * 1814 - «Ծովահենը» (The Corsair) * 1814 - «Լարա» (Lara) * 1815 - «Հրեական մեղեդիներ» (Hebrew Melodies) * 1816 - «Կորնթոսի պաշարումը» (The Siege of Corinth) * 1816 - «Փարիզիանա» (Parisina) * 1816 - Շիլիոնի կալանավորը (The Prisoner of Chillon) * 1816 - «Երազ»(The Dream) * 1816 - «Պրոմեթևս» (Prometheus) * 1816 - «Խավար» (Darkness) * 1817 - «Մանֆրեդ» (Manfred) * 1817 - «Տասսոյի գանգատը» (The Lament of Tasso) * 1818 - «Բեպպո» (Beppo) * 1818 - «Չայլդ Հարոլդի ուխտագնացությունը» (Childe Harold’s Pilgrimage) * 1819-1824 - «Դոն Ժուան» (Don Juan) * 1819 - «Մազեպա» (Mazeppa) * 1819 - «Դանթեի մարրգարեությունը» (The Prophecy of Dante) * 1820 - «Մարինո Ֆալիերո», «Վենետիկի դոժ» (Marino Faliero) * 1821 - «Սարդանապալոս» (Sardanapalus) * 1821 - «Երկու Ֆոսկարի» (The Two Foscari) * 1821 - «Կայեն» (Cain) * 1821 - «Դատաստանի տեսիլք»(The Vision of Judgment) * 1821 - «Երկինք և երկիր» (Heaven and Earth) * 1822 - «Վերներ» կամ «Ժառանգություն» (Werner) * 1822 - «Կերպարանափոխված հրեշ» (The Deformed Transformed) * 1823 - «Բրոնզե դար» (The Age of Bronze) * 1823 - «Կղզի», կամ «Քրիստիանը և իր ընկերները» (The Island)
Ջորջ Բայրոնը հայերի և Հայաստանի մասին
(կրճատումներով)
1816թ. այցելելով Վենետիկ ինչպես ինձ վրա, այնպես էլ մնացած ճանապարհորդների վրա մեծ տպավորություն թողեց Սբ. Ղազարի համայնքը, որը թվում է միավորում է իր մեջ վանքային հաստատության բոլոր առավելությունները՝ զերծ լինելով բոլոր թերություններից. մաքրություն, հարմարավետություն, հեզություն, անկեղծ Աստվածասիրություն: Միության եղբայրների տաղանդն ու բարեգործությունը ունակ են աշխարհիկ մարդուն համոզել, որ գոյություն ունի մեկ ուրիշ աշխարհ, մեկ ուրիշ կյանք հենց այս կյանքում, հենց այս աշխարհում:
Այս մարդիկ ստրկացված, բայց ազնվական մնացած ազգի հոգևոր դեմքերն են, ազգ, որը ենթարկվել է ակսորի և հալածանքի հավասար հրեաների և հույների, բայց չի չարացել առաջինների պես և չի դարձել ստրկաքարշ երկրորդների պես: Այս ազգը ձեռք է բերել հարստություն առանց վաշխառության: Դժվար է գտնել մի այնպիսի ազգի ձեռագիր, որը այսքան հանցագործությունների միջով է անցել, բայց մնացել է այսքան անարատ:
Բայց ինչպիսին էլ, որ լինի նրանց ճակատագիրը, իսկ այն մինչև այս շատ տխուր է, ինչ էլ, որ նրանց չսպասի ապագայում՝ իրենց երկիրը պետք է միշտ լինի ամենահետաքրքիրներից մեկը աշխարհում, իսկ նրանց լեզուն ավելի գրավիչ լինելու համար հարկավոր է ավելի խորը ուսումնասիրել:
Եթե գրվածքը ճիշտ է վերծանվում, ապա դրախտը եղել է հենց Հայաստանում, որը վճարել է նույնքան թանկ, որքան Ադամի սերունդները: Հենց այնտեղ ջրերը ետ քաշվեցին ջրհեղեղից հետո և այնտեղ բաց թողնվեց աղավնին: Բայց կարծես դրախտի անհետացման հետ սկսվեցին այս ազգի դժբախտությունները: Չնայած,
որ ժամանակին այն հզոր թագավորություն էր՝ այն շատ հազվադեպ էր անկախ: Պարսկական սատրակներն ու թուրքական փաշաները հավասար չափով մեղսակից են այն երկրամասի քայքայմանը, որտւեղ Աստված ստեղծեց մարդուն իր տեսքով և իր էությամբ:
Վենետիկ, Դեկտեմբերի 5, 1816թ.



Օգտվել եմ՝ Վիքիպեդիա ազատ հանրագիտարանից:












Comments