1. <Լրագրողների խմբակի> աշխատանքները կայքում
2. Թեմատիկ գրավոր աշխատանք հանրահաշվից
3.ԵՊՀ-ի և մեր դպրոցի համագործակցությունը շարունակվում է
Ֆակուլտատիվ պարապմունք քիմիայից
1. Yammer- ում գործող <Լրագրողների խմբակի> աշխատանքները կայքում
Հարգելի աշակերտներ, ձեզ հանձնարարվում է գրել ակնարկ հոսքային խմբի դասընկերոջ կամ հոսքային խմբում դասավանդող ուսուցչի մասին:
Դուք արդեն ծանոթ եք ակնարկ գրելու սկզբունքներին: Հիշեցնեմ, որ դուք ներկայացնելու եք արդեն մասնագիտական կողմնորոշում ունեցող ձեր դասընկերոջը կամ ձեզ մասնագիտական առարկա դասավանդող ուսուցչին: Դա նշանակում է, որ պետք է խորապես ծանոթ լինեք տվյալ առարկային և ուսումնասիրեք հերոսին բոլոր կողմերից:
Թողեք, որ ձեր զրուցակիցը, ում մասին գրելու եք ակնարկը, վստահի ձեզ, խոսի այն ամենի մասին, ինչը երբևէ որևէ մեկի չի ասել:
Եթե նա ձեր դասընկերն է, ապա թող պատմի իր մասնագիտության ընտրությունից, իր սպասելիքներից, դպրոցի տված գիտելիքներից, և ընդհանրապես, ինչը կբացահայտի նրան որպես աշակերտ, ընկեր, զավակ, ինչպես նաև կծանոթացնի մեզ նրա մարդկային որակներին, նրա շփումներին...
Եթե դուք ընտրել եք ձեր հոսքային առարկան դասավանդող ուսուցչին, ապա ներկայացրեք մեզ նրան, որպես մարդու, մասնագետի, մանկավարժի, ուսուցչի: Բացի ձեր կարծիքը, դիտարկումները, մեջբերեք նրա այն մտքերը, որոնք տպավորություն են գործել ձեզ վրա: Հրապարակեք լուսանկարներ, տեսագրություններ, հատվածներ հարցազրույցից:
Այսպիսով դուք կներկայացնեք ոչ միայն ձեր ընտրած մարդուն, այլ նաև ձեզ, որպես գիտության որևէ ասպարեզ ներկայացնող մասնագիտացված լրագրողի:
Ձեր գրած նյութից պարզ կդառնա, թե որքանով եք առաջնայինը տարբերում երկրորդականից, որքանով եք ճանաչում մարդուն. ինչպես եք ընկալում աշխարհը 16 տարեկանում:
Պողոսյան Ցողիկ, 10-րդ դասարան
2. Թեմատիկ գրավոր աշխատանք հանրահաշվից
2.ԵՊՀ-ի և մեր դպրոցի համագործակցությունը շարունակվում է:
Քիմիայի Ֆակուլտատիվ պարապմունքը վարում է ԵՊՀ-ի քիմիայի ֆակուլտետի օրգանական քիմիայի ամբիոնի դասախոս, քիմիական գիտությունների թեկնածու Հ. Ալվանջյանը:
10-րդ դասարանի կենսաքիմիայի հոսք,
այսօրվա թեման էլեկտրոլիզն է
Comments
Post a Comment