14.02.2017թ.


1. Քննադատական մտածողության տեխնոլոգիա /զեկուցող՝ անգլերենի ուսուցչուհի Ք. Գևորգյանը/

2. Ուսուցանող գնահատում 10-1 դասարանում


1. Քննադատական մտածողության տեխնոլոգիա /զեկուցող՝ անգլերենի ուսուցչուհի Ք. Գևորգյանը/

Բովանդակություն
1. Տեսական մոտեցում
Ինչ է քննադատական մտածողությունը
2. Ուսուցչի հարցադրումները որպես քննադատական մտածողության զարգացման մեթոդի բաղկացուցիչներ
3. Քննադատական մտածողության մեթոդները

Քննադատական մտածողությունը ուղղված  է աշակերտներին որոնողական գործընթացի մասնակից դարձնելու նպատակի իրականացմանը: Քննադատական մտածողության հիմնական գաղափարն է աշակերտին դարձնել ուսուցման գործընթացի մասնակից, գիտելիքների պարզ մտապահողի և վերարտադրողի նրա
դերը փոխարինել  ուսումնական և որոնողական աշխատանք կատարողի դերով:
Սովորել սովորեցնել և ոչ պակաս կարևոր է, ձևավորել հասարակության գործուն անդամ:
 Քննադատական մտածողությամբ ուսուցումն ընկալվում է որպես աշակերտակենտրոն գործընթաց: Վերջինս ենթադրում է ուսուցման սուբյեկտ- օբյեկտ մոդելի վերափոխում: Այսպիսով` ուսուցիչը ներկայանում է իբրև հետազոտող, փնտրող և  ուղղորդող:









2. Ուսուցանող գնահատում 10-1 դասարանում

Այսօրվանից 10-1 դասարանում կատարվում է ուսումնասիրություն, որի նպատակն է ստուգել առարկայական չափորոշիչների կատարման մակարդակը: Դասացուցակի համաձայն, յուրաքանչյուր դասաժամի վերջում տրվում են հարցաթերթիկներ, որոնք ներառում են դասի թեմային առնչվող հարցեր: Հարցերը ներառում ամբողջ դասի նյութը, որի միջոցով պարզ է դառնում տվյան դասի յուրացման աստիճանը: Դրանք չափորոշիչային պահանջների կատարման <Ա> մակարդակին համազոր առաջադրանքներ են:
Այսպիսով տարվում է երկուստեք արդյունավետ աշխատանք, որով ստուգվում է թե աշակերտի յուրացրած դասի, թե ուսուցչի կատարած աշխատանքի որակը:
Սա ոգևորիչ ծրագիր է, որը մշտապես զգոն կպահի աշակերտներին:


Հայոց լեզու
Թեման` Ածանցման շուրջ վարժությունների կատարում
Տրված հարցերը`
1. Ինչ է ածանցումը
2. Ինչ ճանապարհով են առաջանում ածանցները
3. Ինչ խոսքի մասեր են կազմում ածանցներով

Երկրաչափություն
1. Գրել ողղանկյունանիստի անկյունագծի բանաձևը
2. Տրված ուղղանկյունանիստի կողմերը 3 և 4 են, իսկ բարձրությունը` 7
  ա. Գտնել կողմնային մակերևույթի մակերեսը
   բ. Գտնել լրիվ մակերևույթի մակերեսը
   գ.  Գտնել անկյունագծային մակերևույթի մակերեսը





Կարծում եմ,որ սա արդյունավետ է և ուսուցչի, և աշակերտի համար: Այն, որ ուսուցիչը առանձնացնում է հիմնախնդիրը, իսկ աշակերտը <ստիպված> է լինում դասին առավել ուշադիր լինել, ի վերջո, դասը կամա, թե ակամա սովորում է:

                                                                                                  Գ. Ղազարյան
/                                                                                    /Հայոց լեզվի և գրականության
                                                                                                   ուսուցչուհի/





- Ուսուցանող գնահատման այս ձևը օգնում է պարզել, թե որքանով են աշակերտները յուրացրել նոր դասը, ինչպես նաև, աշակերտներին զգոն է պահում, քանի որ օրվա դասը պետք է ստուգվի նաև փոխտնօրենների կողմից:
Ոչ հոսքային խմբում /10-1 դասարան/ դասի նվազագույն գիտելիքների ստուգման համար տրված էր 13 բառի թարգմանություն: Անբավարար գնահատական չկար:

Մ. Ստեփանյան 
/անգլերենի ուսուցչուհի/




Այսօրվա ուսուցանող գնահատումը կազմված էր 5 հարցից, որին աշակերտները պատասխանել էին բավարար և բավարարից բարձր: Այս հարցերը լինելու են նաև ԹԳԱ-ի <Ա> մակարդակում: Այսպիսով աշակերտները զգոն են և առավել ուշադիր:

Լ. Փափազյան
/հասարակագիտության ուսուցչուհի/

Comments