1. Ուսուցանող գնահատում 10-1 դասարանում
2. <Ժողովրդավարությունը դպրոցում> թեմայով սեմինար
/համագործակցություն 88 և մեր`198 դպրոցների միջև/
1. Ուսուցանող գնահատում 10-1 դասարանում
Ավարտվեց մի դասարանի յուրաքանչյուր առարկայի չափորոշիչային պահանջների կատարման և ստուգուման մեկ շաբաթը. նույն դասարանում, բոլոր առարկաներից այն կշարունակվի ևս մեկ շաբաթ:
Սա ուսումնասիրություն է, որի ընթացքում ի հայտ են գալիս աշխատանքի բոլոր բացահայտ և թաքնված, թերի և առավել կողմերը, և ամեն ինչ դառնում է թափանցիկ, ինչն էլ պահանջում է մանկավարժությունն առհասարակ:
Ֆիզիկա 10-1 դաս,
նոր դասի մատուցում
-Նման գրավոր ստուգումը հիմք է հանդիսանում ստուգելու թե մեզ, թե աշակերտներին` որքանով է տեղ հասել նոր նյութը: Ուսուցիչը ընտրում է նրանց, ովքեր չեն յուրացրել նոր նյութը և նորից է սովորեցնու: Բացի այդ աշակերտը զգոն է լինում. այն ինչ իրեն հաղորդվում է, պետք է <վերադարձնել>: Ես զգում եմ այս գործընթացի տարբերությունը և գոհանում եմ, որ աշակերտներն ավելի ուշադիր են և ցանկանում են ամեն կերպ յուրացնել նոր դասը: Այստեղ կա դինամիկա, որը ստիպում է անգործ չմնալ դասին:
Կ. Ադամյան /ֆիզիկայի ուս./
Անգլերեն 10-1 դաս.
աշակերտները լրացնում են հարցաթերթիկները
2. Համագործակցություն 88 և մեր`198 դպրոցների միջև շարունակական է, այսօրվա սեմինարը <Ժողովրդավարությունը դպրոցում> թեմայով էր:
Սեմինարը տեղի ունեցավ 88 դպրոցում, որը վարեց պատմության ուսուցչուհի Լ. Գրիգորյանը:
Աշխատանքը բաժանվեց փուլերի
Առաջին փուլում աշակերտներին բաժանվեցին թերթիկներ, որտեղ գրված էին բառեր,որոնցից պետք է կատարվեր ժողովրդավարությանը բնորոշ բառեր
Երկրրդ փուլում բաժանվեցին դերեր
Չորրորդ փուլում ուսուցիչը ընթերցեց իավիճակներն ու իրադարձությունները, որի ընթացքում, դերի և իրավիճակի համապատասխանության դեպքում, աշակերտները պետք է մեկ քայլ առաջ գային:
Երրորդ փուլում ամփոփիչ հարցերի միջոցով պարզ դարձավ նրանց դիրքորոշումները, իսկ հարցերն այսպիսին էին`
1. Ինչ զգացողություններ ունեցան աշակերտները դերային խաղի ընթացքում
2. Հասարակության խորը շերտավորման դեպքում ինչպիսի քայլեր կձեռնարկեին
3. Կարող են արդյոք կռահել մեկը մյուսի դերը
Սեմինար 88 դպրոցի 9- րդ դասարանի մասնակցությամբ
Comments
Post a Comment