1. Դպրոցում հյուր է ԵՊՀ-ի դասախոս, պատմական գիտությունների թեկնածու, դոկտոր-պրոֆեսոր Հ. Հովհաննիսյանը
2. < Արտաշես Ա-ի ռազմական բարեփոխումները> դերային խաղ
1. Տնօրեն Ա. Թորոսյանի հրավերով դպրոցում հյուր էր ԵՊՀ-ի դասախոս, պատմական գիտությունների թեկնածու, դոկտոր-պրոֆեսոր Հ. Հովհաննիսյանը:Հանդիպումը դպրոցի 10-րդ դասարանցիների համար ուսանելի էր: Այն վերածվեց դասախոսության, պրոֆեսորը հորդորեց ճանաչել մեր պատմությունը:
-Հայոց պատմությունը գոյատևման, պայքարի հարատևման չկործանվելու օրինակ է շատ ազգերի համար, այդ իսկ պատճառով աշխարհը հետաքրքրված է մեր պատմությամբ: Լուսավորությունը, գիտելիքը հայի գոյության չափանիշն է մինչ օրս,-ասաց Հ. Հովհաննիսյանը:
2. Դերային խաղի միջոցով 10-րդ դասարանի աշակերտներն այս անգամ ներկայացրեցին Արտաշես Ա-ի ռազմական բարեփոխումները: Դասին ներկա էին դպրոցի տնօրեն Ա. Թորոսյանը և ԵՊՀ-ի դասախոս, պատմական գիտությունների թեկնածու, դոկտոր-պրոֆեսոր Հ. Հովհաննիսյանը: Դասը վարում էր պատմության ուսուցիչ Ս. Խաչատրյանը:
Դերային խաղի միջոցով աշակերտները ներկայացրեցին Արտաշես Ա- ի բարեփոխումների ազդեցությունը հասարակության բոլոր խավերի վրա և հարևան պետությունների վրա: Ընտրվեց Արտաշես Ա-ը / կառավարել է Ք. ա. 189-160թթ. /, նա հիմք դրեց Արտաշեսյանների դինաստիայի, թեև իրեն համարում էր Երվանդունիների դինաստիայից/, կատարել է հողային, ռազմական բարեփոխումներ, վարել է տարածքներ միավորող քաղաքականություն` զորացնելով երկիրը և նրա տնտեսությունը:
Ընտրվեցին հասարակության բոլոր շերտերից ներկայացուցիչներ` թագավորից մինչև արհեստավոր, ինչպես նաև, ներկայացվեցին հարևան պետությունները:
Դերերը`
Թագավոր
Զինվոր
Զորավար
Սպարապետ
Գյուղացի
Առևտրական
Արհեստավոր
Հռոմ
Պոնտոս
Սելևկյան պետություն
Փոքր Հայք
Պարթևստան
Եկավ թագավորը և ներկայացրեց իր ռազմական բարեփոխումների ծրագիրը: Նրան հաջորդեցին զինվորի, զորավարի, գյուզացու կարծիքները, ապա խոսեցին առևտրականը, արհեստավորը ... այսպես մինչև Հռոմ, Պոնտոս, Սելևկյան պետություն, Փոքր Հայք, Պարթևստան:
Յուրաքանչյուր դերակատար, ելնելով իր ներկայացրած դիրքից,
գրավում է իր տեղը` կողմ, դեմ կամ ձեռնպահ
Comments
Post a Comment