1.<Աջակցություն ԵՄ հաղորդակցությանը Հայաստանում բարեփոխումների վերաբերյալ>
դասը վարում է պատմության ուսուցչուհի Լ. Գրիգորյանը
2. <Վիրտուալ կենդանաբանական այգի> խմբակի աշխատանքները հ.88 հիմնական դպրոցում
3. Շարունակվում են միջոցառման նախապատրաստական աշխատանքները
1.<Աջակցություն ԵՄ հաղորդակցությանը Հայաստանում բարեփոխումների վերաբերյալ>
դասը վարում է պատմության ուսուցչուհի Լ. Գրիգորյանը և հասարակագիտության ուսուչուհի Լ. Փափազյանը:
Թեման` Միացյալ համայնքի ձևավորումը:
Դասը կառուցված էր հետևյալ փուլերից`
1. Մտագրոհ
2. Տեսաֆիլմ /Արտաշես 1-ի գործունեության վերաբերյալ /
3. Տրվեց հանձնարարություն / պատրաստել պաստառ՝մարդու ունեցած դերը խաղաղության և կայունության հաստատման մեջ/
Դասի առաջին փուլում Լ.Փափազյանը կազմակերպեց մտագրոհ 2 տարբեր հասկացություների միջոցով՝ խաղաղություն և կայունություն:Արտաշես 1-ի գործունեության վերաբերյալ տեսաֆիլմը հնարավորություն տվեց աշակերտներին վերլուծելու և գնահատելու խաղաղության դ երը երկրի բարգավաճման մեջ:Ձևավորված 3 խմբերից յուրաքանչյուրին տրվեց հանձնարարություն:
1.Նշել հայոց այն արքաներին,որոնց կառավարման շրջանում Հայաստանը բարգավաճել է խաղաղ պայմաններում
2.Ներկայացնել այն ժամանակաշրջանը, երբ Հայաստանը ապրել է անկայունության շրջան:
Պատմության ուսուցիչ Լ.Գրիգորյանը ամփոփելիս շեշտադրեց,որ խաղաղության պայմաններում գրանցվել են ավելի շատ վերելքներ քան պատերազմական իրադրության ժամանակներում:Այսպիսով երեխաների մոտ հասունացավ այն գիտակցությունը,որ խաղաղ պայմաններում ներկա ժամանակներում հնարավոր է իրականացնել պետության կայուն գոյությունը և զարգացումը Միացյալ համայնքի գործունեության միջոցով:
3-րդ փուլում խմբերից յուրաքանչյուրին տրվեց հանձնարարություն պատրաստել պաստառ <Մարդու դերը խաղաղության և կայունության հաստատման մեջ>
1-ին խումբ դեմ
2-րդ խումբ համաձայն
3-րդ խումբ չկողմնորոշված:
Խմբերից յուրաքանչյուրը պարզ ներկայացրեց իրենց դիրքորոշումը նախօրոք բաժանված բաշխիչ նյութերում զետեղված փաստերի հիման վրա:
Դասի ավարտին երեխաներին տրվեց հանձնարարություն պատրաստելու զեկուցում խաղաղության և կայունության վերաբերյալ:
3-րդ փուլում խմբերից յուրաքանչյուրին տրվեց հանձնարարություն պատրաստել պաստառ <Մարդու դերը խաղաղության և կայունության հաստատման մեջ>
1-ին խումբ դեմ
2-րդ խումբ համաձայն
3-րդ խումբ չկողմնորոշված:
Խմբերից յուրաքանչյուրը պարզ ներկայացրեց իրենց դիրքորոշումը նախօրոք բաժանված բաշխիչ նյութերում զետեղված փաստերի հիման վրա:
Դասի ավարտին երեխաներին տրվեց հանձնարարություն պատրաստելու զեկուցում խաղաղության և կայունության վերաբերյալ:
Այսօր խմբակի ղեկավար կենսաբանության ուսուցչուհի Մ. Ապրեսյանն այցելել էր հ. 88 հիմնական դպրոց, որտեղ օգնեց աշակերտներին կայքի աշխատանքներում:
Հանձնարարությունը` <Կենդանաբանական այգու կենդանատեսակի ընտրությունն> էր, որը խմբակի ղեկավարի օգնությամբ, աշակերտները տեղադրեցին կայքում:
3. Մարտի 1-ին դպրոցում տեղի կունենա միջոցառում ի նշան հայ-ֆրանսիական բարեկամության: Շարունակվում են միջոցառման նախապատրաստական աշխատանքները, որը կազմակերպում է Ն. Հովսեփյանը: Կմասնակցեն 10-12 րդ դասարանի աշակերտները. սպասվում են հեղինակային խոսքեր, ասմունք, երգ, երաժշտություն:
Comments
Post a Comment