1. Մեր դպրոցը ծնողի աչքերով
Մելքումյան Հեղնար
Մասնագիտությամբ` բուժքույր
-Այս դպրոցում են սովորում իմ երկու որդին` Մխիթար և Վարդան Ասոյանները: Երկուսն էլ հումանիտար հոսքերում են, ավագը`12-րդ դասարանում է, կրտսերը` 10-րդ դասարանում: Մենք ընտրության առջև չկանգնեցինք, հստակ որոշել էինք, որ այսեղ պետք է սովորի մեր ավագ որդին, այնուհետև` կրտսերը: Հաճախ էինք լսել այս դպրոցի առավելությունների մասին, բացի այդ` ունեինք հարևաններ, ովքեր սովորել էին այստեղ. տեսել էինք նրանց հետաքրքրվածությունը դասերի, գիտելիքի հանդեպ, շատ էինք լսել դպրոցի տնօրեն Ա. Թորոսյանի, մանկավարժների և դպրոցում տիրող առողջ մտնոլորտի մասին և կասկած չունեինք դպրոցի ընտրության հարցում:
Ինձ ոգևորում է այն հանգամանքը, որ տղաներս հաճույքով են հաճախում դպրոց. կրտսեր որդիս մասնակցում է խմբակների` ռուսերենի և պատմության: Բացի շատ գիտելիքներ տալուց այս դպրոցն ունի մի մեծ առավելություն` այստեղ նրանք ձեռք են բերել շատ ընկերներ: Կարծում եմ, գիտելիքներից բացի կյանքում շատ կարևոր է ընկերությունը:
Դպրոցում դասավանդում են պատրաստված մանկավարժներ, որոնց նպատակը գիտելիքներ հաղորդելն է, որին նպաստում, ուղղորդում է դպրոցի տնօրեն Ա. Թորոսյանը: Այստեղ իմ երեխաները կարողացան վարժ տրապետել համակարգչին, որի օգնությամբ մասնակցում են դպրոցում գործող ուսումնական շատ ծրագրերի:
2. <Տեղեկատվական տեխնոլոգիաներ> խմբակ
<Տեղեկատվական տեխնոլոգիաներ> խմբակը վարում են դպրոցի ինֆորմատիկայի ուսուցիչ Ա. Մելքումյանը և մաթեմատիկայի ուսուցիչ Գ. Գևորգյանը, մասնակցում են դպրոցի 10 և 11-րդ դասարանի բոլոր հոսքերց աշակերտներ:
<Տեղեկատվական տեխնոլոգիաներ> խմբակի աշխատանքը կենտրոնացած է ինտերնետային ցանցերի, ծրագրավորման, ծրագրային համակարգերի, համակարգչային գրագիտության վրա: Խմբակի անդամները ծանոթանում են համակարգչային կառուցվածքին, պարամետրերին, սարքավորումների չափման միավորներին:
Աշխատանքները տարվում են 3 ուղղություններով`
1. Տեսական /online դասընթացներ/
2. Գործնական
3. Լաբորատոր
Խմբակի անդամները գրանցված են netakad. com կայքի Cisco-ի դասընթացնրին` իրենց անձնական էջերով:
Այժմ աշխատանքը <Տեսական նյութի յուրացումը online տարբերակով> փուլում է:
Խմբակի անդամնեը կատարեցին համակարգչի սարքավորումների պարամետրերի ուսումնասիրություն, online դասընթացից ծանոթացան սարքավորումների տիպերին և նրանց առավելություններին:
Նախորդ դասի գործնական աշխատանքի հիման վրա, աշակերտները սկսեցին որոնողական աշխատանքներ ինտերնետում, դուրս բերեցին առավել ինֆորմացիա իրենց քանդած սարքավորումների և դրանց պարամետրերի մասին:
Comments
Post a Comment