1. Մեր դպրոցը ծնողի աչքերով
2. < Կենսաբանության խմբակի> աշխատանքն այսօր
1. Մեր դպրոցը ծնողի աչքերով
Անահիտ Ասրյան
Մասնագիտությամբ` գրադարանավար
Մեր դպրոցում է սովորում նրա կրտսեր աղջիկը Լիլիթը, ով 10-րդ դասարանի հումանիտար հոսքում է:
- Ես այս դպրոցի առավելությունը նկատեցի այն ժամանակ, երբ 4-րդ դասարանում Լիլիթը տեղափոխվեց այստեղ: Նա թույլ էր ռուսերենից, բայց կարճ ժամանակում սկսեց ռուսերենի դասերը նույնիսկ պատմել:
Ամենաուրախալին այն է, որ աղջիկս շատ է սիրում իր ուսուցիչներին ու դա փոխադարձ է: Ինձ ոգևորում է նրա ջանասիությունը, սերը ուսման հանդեպ, նա չի սովորում գնահատականի համար, գնում է դպրոց գիտելիքներ ստանալու, իր ընկերների և ուսուցիչների հետ շփվելու համար: Նա սիրում է սովորել և նրա ուսման հանդեպ ձգտումը չի նվազել, շնորհիվ ուսուցիչների բանիմացության, հետևողականության, ջերմության: <Լրագրողների խմբակի> անդամ է, մասնակցում է մաթեմատիկայի, հայերենի, պատմության բոլոր միջոցառումներին, նաև առարկայական շատ օլիմպիադաների:
Լիլիթի համար օրինակ են եղել նաև ավագ քույրերն ու եղբայրը, ովքեր նույնպես այս դպրոցն են ավարտել, իսկ այսօր սովորում են պետական տարբեր բուհերում:
Ես հպարտանում եմ, որ աղջիկս սովորում է հենց այս դպրոցում: Սրանք ավելորդ գովեստի խոսքեր չեն, այս դպրոցի հանդեպ վստահությունն արդարացված է, ինչպես ժողովուրդն է ասում` <այստեղից մարդ են դուրս գալիս>:
2. < Կենսաբանության խմբակի> աշխատանքն այսօր
Կենսաբանության խմբակի անդամները 10-րդ դասարանի կենսաքիմիայի հոսքի աշակերտներն են:
Ղեկավար` Զ. Սիրունյան
Թեման` Քլորոֆիլի անհրաժեշտությունը ֆոտոսինթեզի համար
Անհրաժեշտ նյութերն են` երփներանգատերև խորդենի, ջուր, սպիրտ, յոդ, սպիրտայրոց, փորձանոթներ
Ընթացքը` Օսլայի հայտնաբերման փորձը
Խմբակի անդամները խորդենու տերևը դրեցին սպիրտի մեջ, որպեսզի այն քլորոֆիլազրկվի, ապա անգույն տերևը դրեցին յոդի սպիրտային լուծույթի մեջ: Տերևի այն մասերում, որտեղ կար քլորոֆիլ, յոդից կապտեց, իսկ այն մասերում, որտեղ չկար քլորոֆիլ` անգույն էլ մնաց: Ապացուցեցինք, որ ֆոտոսինթեզն իրականացվում է միայն քլորոֆիլի առկայությամբ
Comments
Post a Comment