24.03.2017թ.


1.Մեր դպրոցը ծնողի աչքերով

2. Պատմության խմբակի հերթական պարապմունքն այսօր

3.  Այսօր Ֆրանսիական համալսարանում բաց դռների օր է





1.Մեր դպրոցը ծնողի աչքերով
  
Չալաբյան Կարինե  

-Ես ավարտել եմ այս դպրոցն ու ցանկացա, որ որդիս` Թովմասյան Արգամը, նույնպես սովորի այստեղ` իմ դպրոցում: Հիմա նա սովորում է 11-րդ դասարանի տնտեսագիտական հոսքում:
Դպրոցն ունի ավանդույթներ, մանկավարժական հզոր կազմ, ղեկավար, ով գիտի իր անելիքը:
Տնօրեն Արտաշես Թորոսյանը դպրոց է մտցրել կրթական նորամուծություններ, որն էլ կիրառվում է ուսումնական ծրագրերում` Yammer-ում գործող խմբակները բոլոր առարկաներից, հեռահար ուսուցումը համացանցով, ուսուցանող գնահատումը, որով ստուգվում է նոր դասի յուրացվածությունը դասի ավարտին, բազմաթիվ միջոցառումները, բաց դասերը, սեմինարները, առարկայական խմբակների պարապմունքները, այցելությունները պատմական վայրեր ու էլի շատ իրադարձություններ, որ ամեն օր տեղի են ունենում դպրոցում: Համոզված եմ, որ այս ամենը հենց այնպես չի անցնելու, որդիս դպրոցից կտանի գիտելիքներ, որը նրան կօգնի իրականացնել նպատակները: Նա դպրոցը կավարտի մյուս տարի, իսկ հիմա խորացված սովորում է իր հոսքային առարկաները:




2. Պատմության խմբակի հերթական պարապմունքն այսօր

Խմբակի ղեկավար` պատմության ուսուցչուհի Ա. Ասլիբեկյան
Թեման` Հայաստանի առաջին հանրապետության հարաբերությունները հարևան պետությունների հետ

Նախապես խմբերին հանձնարարված թեմաները են`

Հայ-պարսկական հարաբերությությունները
Հայ-վրացական հարաբերությությունները
Հայ-թուրքական հարաբերությությունները
Հայ-ադրբեջանական հարաբերությությունները

Դասընթացի առաջին հատվածում խմբերը ներկայացրեցին իրենց պատրաստած սալիկաշարերը: Յուրաքանչյուր ներկայացվող պրեզենտացիայից հետո, խմբերի բոլոր անդամները պետք է գրեին երեք կարևոր միտք:
Երկրորդ հատվածում խմբերը քննարկեցին Հայաստանի հարաբերությունները հարևան երկրների հետ խորհրդային և երկրորդ հանրապետության տարիներին:





3. Այսօր Ֆրանսիական համալսարանում բաց դռների օր է

Ողջույնի խոսքով հանդես եկավ Հայաստանում Ֆրանսիական համալսարանի ռեկտոր Ժան-Մարկ Լավեստը: Նա խոսեց ֆրանս-հայկական համագործակցության վրա հիմնված համալսարանի մասին, արձանագրելով այն փաստը,  որ մեր շրջանավարտները Հայաստանում և Բելգիայում ուսումնական պրակտիկաների արդյունքում ստացած գիտելիքների և կարողությունների կրողներն են, նրանք նոր մասնագիտական որակ են բերում հայկական աշխատանքային շուկա:

ՀՖՀՀ-ը լուրջ ղեկավություն ունի նաև Հայաստանում Ֆրանկոֆոնիայի տարածման ոլորտում:
Ռեկտորը նշեց այն կարևոր հանգամանքը, որ ուսանողների զգալի մեծամասնությունը չլինելով ֆրանկոֆոն, համալսարանը ավարտելիս ազատ տիրապետում են ֆրանսերենին:
ՀՖՀՀ-ը ներկայացրեց նաև համալսարանի պրոռեկտոր Արտակ Նավոյանը: Նա կարևորեց այն փաստը, որ ամեն տարի համալսարանում դասախոսություն է անցկացնում յոթանասուն դասախոս: Առավել մանրամասն ներկայացրեց ընդունելության կարգը, սկզբունքները, խոսեց քննական թեստերի մասին, որը բացառապես հիմնված է դպրոցական ծրագրերի վրա:
-Արդար և օբյեկտիվ ընդունելությունը`արդար և օբյեկտիվ քննություններն են,- ասաց նա:

Անվճար տեղերի քաղաքականության և ուսման վարձերի մասին տեղեկություններ տվեց համալսարանի վարձաֆինանսական տնօրեն Վաղարշակ Մեյրոյանը:
Ելույթներին հաջորդեց հարց ու պատասխանը, իսկ ցանկության դեպքում մասնակիցները կարող են համդիպել համալսարանի Իրավաբանական, Մարքեթինգի, Ֆինանսների և կառավարման ֆակուլտետների դեկանների հետ:







Comments