1. Ուսուցանող գնահատում 10-4 դասարանում
2. Ուսուցանող գնահատման համար նախատեսված այսօրվա հարցաթերթիկները
որոշ առարկաներից
3. Վերջին դասի փորձ
Սա առաջին շաբաթն է, ինչ 10-4 դասարանում կատարվում է չափորոշիչային գնահատում օրվա յուրաքանչյուր առարկայից՝ հարցերի միջոցով: Դասաժամի ավարտի 5 րոպեն տրամադրվում է ստուգելու դասապրոցեսի ընթացքում յուրացրած նյութի մակարդակը:
2. Ուսուցանող գնահատման համար նախատեսված այսօրվա հարցաթերթիկները
որոշ առարկաներից
3. Վերջին դասի փորձ
Սա առաջին շաբաթն է, ինչ 10-4 դասարանում կատարվում է չափորոշիչային գնահատում օրվա յուրաքանչյուր առարկայից՝ հարցերի միջոցով: Դասաժամի ավարտի 5 րոպեն տրամադրվում է ստուգելու դասապրոցեսի ընթացքում յուրացրած նյութի մակարդակը:
Մենք բազմիցս խոսել ենք այդ գործընթացի առավելությունների մասին, ինչը պահում է ուսուցչին մշտապես զգոն, իսկ աշակերտին հնարավորություն է տալիս ` չլինել անտեսված, ստանալ դասից առավելագույն գիտելիք, դասի նվազագույն և միջին մակարդակը յուրացնել դպրոցում: Այդ մասին իրենց կարծիքներն են արտահայտել թե ուսուցիչները, թե աշակերտները. մի բան պարզ է` ծրագիրը ուղղված է արդյունքին և նկատվում է գործի արդյունավետությունը: Այն սկզբունքը, որ աշակերտը դպրոցից պետք է տանի մաքսիմալ գիտելքներ, ուսուցանող գնահատման այս մեթոդը հեշտացնում է այդ գործընթացը:
Չափորոշչային գնահատումը ուսումնասիրություն է, որն անցկացվելու է 10-12-րդ բոլոր դասարաններում:
Գ. Գևորգյան
/հանրահաշվի և երկրաչափության ուսուցիչ/
-Աշակերտն անկախ ամեն ինչից առավել ուշադիր է: Կա ոգևորություն, շահագրգռվածություն թե աշակերտի կողմից, թե` ուսուցչի:
Աշակերտը կամա թե ակամա ներգրավված է դասին, չկան դասի հանդեպ անտարբեր երեխաներ: Մի գործում, երբ կա ձգտում, արդյունքն անպայման գոհացուցիչ կլինի:
Այս դեպքում ուսուցիչը նույնպես շահում է, նա հստակ մատուցում է նոր դասը և ստանում այն արդյունքը, ինչին սպասում է: Կարելի է ասել, որ չափորոշչային գնահատուման գործընթացն ավելացրել է թե ուսուցչի, թե աշակերտի պատասխանատվությունը:
Գ. Գևորգյան
/հանրահաշվի և երկրաչափության ուսուցիչ/
Երկրաչափություն, 10-4 դասարան
Քիմիա, 10-4 դասարան
Կենսաբանություն, 10-4 դասարան
2. Ուսուցանող գնահատման համար նախատեսված այսօրվա հարցաթերթիկները
որոշ առարկաներից
որոշ առարկաներից
Աշակերտի
ազգանունը , անունը՝ ----------------------------------------------------
Դասարանը
՝ 10-4
Առարկան
՝ հայ գրականություն
Ամսաթիվը՝19.04.2017թ.
Ուսուցիչ
՝ Մ.Մ.Շահնազարյան
Թեման՝«Մարկոս
աղա Ալիմյանի կերպարը »
Ուսուցանող
գնահատման հարցերը
1. Հայ բուրժուազիայի ո՞ր սերնդի ներկայացուցիչ էր Մարկոս աղա
Ալիմյանը :
2. Ի՞նչ ճանապարհ
էր անցել Մարկոս աղա Ալիմյանը :
3.Ի՞նչն էր մտահոգում նրան :
4.Ինչպե՞ս փորձեց վերափոխել իր զավակների
ճակատագիրը :
5.Ո՞ր որդին էր նրա
միակ հույսը :
Ուսուցանող
գնահատում 10-4 դասարան 19.04
Ֆիզիկա
Տատանումներ
1.Որքան ճանապարհ կանցնի զսպանակավոր ճոճանակը կես պարբերության ընթացքում:
2.Մեկ պարբերության ընթացքում ինչի է հավասար բեռի միջին ճանապարհային արագությունը:
3.Ինչ բանաձևով է հաշվում շրջանային հաճախությունը:
4.Ինչի է հավասար տեղափոխությունը մեկ լրիվ տատանման ընթացքում:
Ուսուցանող գնահատում 19.04.2017 թ.
Հանրահաշիվ 10-4 դասարան (ֆիզ.մաթ հոսք)
Պարզագույն եռանկյունաչափական հավասարումներ
1. Լուծել
sin(2x + ) = 0 հավասարումը
2.
Լուծել sin(3x + ) = 1 հավասարումը
3.
Լուծել sin(x - ) = -1 հավասարումը
4.
Լուծել sin(2x + ) = հավասարումը
5.
Լուծել sin(2x - ) = - հավասարումը
3. Դպրոցն ամեն տարի շրջանավարտներ է ճանապարհում դեպի մեծ կյանք` սպասումներով,անակնկալներով, նվաճումներով, ձախողումներով լի կյանք:
Սպասված և անսպասելի վերջին դասը հրաժեշտ է դպրոցին, ուսուցիչներին, պատանեկությանը: Նրանք կդիմավորեն կյանքի ամենագեղեցիկ ու խենթ հատվածը, որ կոչվում է երիտասարդություն:
Վերջին դասի փորձ
Comments
Post a Comment