Այցելություն Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Հուշահամալիրը դարձել է համայն հայության ուխտատեղի 1967թվականից: Ամեն տարի ապրիլի 24-ին հարյուր հազարավոր հայեր և օտարազգիներ իրենց սրբազան պարտքն են համարում այցելել հուշակոթող և ծաղիկներ դնել հավերժական կրակի մոտ ի հիշատակ դարի մեծագույն ոճրագործության զոհերի:
...1894-1923թթ. Թուրքական կառավարության կողմից կատարվել է Հայոց ցեղասպանություն, զանգվածային տեղահանության է ենթարկվել և բնաջնջվել Արևմտյան Հայաստանի, Կիլիկիայի և Օսմանյան կայսրության նահանգների հայ բնակչությունը. արդյունքում սպանվել է մոտ 1 500 000 հայ:
....1915 թ. ապրիլի 24-ին Կոստանդնուպոլսում ձերբակալվեցին 235 հայ մտավորական, իսկ ապիլի 29-ին նրանց թիվը գերազանցեց 800-ը, ովքեր սպանվեցին թուրք ոճրագործների կողմից և հենց այդ օրը Հայաստանում և աշխարհի շատ երկրներում նշվում է որպես Մեծ Եղեռնի զոհերի հիշատակի օր:
ԵՌԱՁԱՅՆ ՊԱՏԱՐԱԳ
ՈՂԲԱՄ ՄԵՌԵԼՈՑ
Այս լեռնակղզում լեռնաքարե՞րն են շատ,
թե՞ կերպաձևված շիրմաքարերը:
Եվ ծառե՞րն են շատ այս լեռնակղզում,
թե՞ վեր ծառացած սուրբ խաչքարերը:
Եվ ավելի շատ անտա՞ռ է հատվել,
թե՞ անսուրբ ձեռքով խաչքար է ջարդվել
դարեր ալեծեծ այս լեռնակղզում...
Սակայն ես այսօր և ամենայն օր
մշտական վշտով նրա՛նց եմ ողբում,
ովքեր չունեցան շիրմաքար-շիրիմ,
ինչպես՝ չունեցան պատանք-պատարագ...
-Ողբամ մեռելո՛ց,
անթա՛ղ մեռելոց:
Ես ինչ իմանամ, և այդ ով կասի,
թե ով էր արդյոք այն առաջինը,
ում սպանեցին,
այն առաջինը,
որ ընդամենը դեռ միավոր էր:
Բայց միավորի կողքին շարվեցին նոր-նոր զերոներ,
և զերոների թիվն անցավ հինգից ու հասավ վեցի`
կես միլիոն
ու
մեկ,
մեկ միլիոն
ու
կես,
և ամենքն անպարտ,
և ամենքն` անմեղ...
-Ողբամ մեռելոց,
միլիոն մեռելոց:
Ես ինչ իմանամ, և այդ ով կասի,
թե ով էր արդյոք այն առաջինը,
ում սպանեցին,
այն առաջինը,
որ ընդամենը դեռ միավոր էր:
Բայց միավորի կողքին շարվեցին նոր-նոր զերոներ,
և զերոների թիվն անցավ հինգից ու հասավ վեցի`
կես միլիոն
ու
մեկ,
մեկ միլիոն
ու
կես,
և ամենքն անպարտ,
և ամենքն` անմեղ...
-Ողբամ մեռելոց,
միլիոն մեռելոց:
Comments
Post a Comment