Գլենդելի Շամլեան վարժարանն այսօր դպրոցի  հյուրն է

Ամեն տարի գարնան այս հատվածում մեր հյուրն են Գլենդելի Շամլեան վարժարանի ուսուցիչներն, աշակերտները, ծնողները: Ավանդույթ դարձած հանդիպումը հիմք դրեց երկու դպրոցների բարեկամության, ու թեև մեզ բաժանում են երկու կատեգորիաներ` տարածություն և ժամանակ, բայց մենք ունենք նույն ազգությունը, հավատը և գենետիկ հիշողությունը:
Հնչում է հիմնը, ապա` տնօրեն Արտաշես Թորոսյանն իր ողջույնի խոսքն է ուղղում հյուրերին:
Մենք սպասել ենք նրանց և պատրաստվել նրանց գալուստին երգով, պարով, ասմունքով և, իհարկե, մեծ ջերմությամբ:








Մինչ մեր դպրոցի աշակերտները հանդես կգան իրենց համարներով, նախապես բաժանված խմբերին միացան Շամլեան վարժարանի սաները և մեր դպրոցի Հայոց լեզվի և գրականության ուսուցիչների օգնությամբ, պատրաստվեցին <Սասունցի Դավիթ> էպոսի ներկայացմանը  /այն կանգառներով բաժանվեց 5 խմբի միջև/:

Տնօրեն Ա. Թորոսյանը քաջալերում է խմբերին

Թեման պատահական չէր ընտրվել. իր դյուցազնական նախնիների ֆիզիկական ուժը ժառանգած, Դավիթը հակադրվում է իր երկրի թշնամիներին: Այս է Դավթի հերոսական առաքելության իմաստը` պայքար օտար ոտնձգությունների դեմ, հանուն հայրենիքի պաշտպանության:
Հայրենի երկրի ինքնապաշտպանության այս գաղափարն այդուհետ դառնում է հայի նպատակը:
Մեր ժողովրդի դարավոր պայքարի ամբողջ իմաստաբանությունն, իր կենսագրությունից սկսած  մինչ այսօր, պահպանվել է <Սասունցի Դավիթ> հերոսամարտում, իսկ Սասունը դարձել է հայերի արծվաբույնը:












Պարեց Սասունն ու ողջ աշխարհը հասկացավ,
Պարեց Սասունն ու ողջ աշխարհը հիացավ,
Որ պար չէ սա, այլ մի երկրի հին պատմություն, 
Որ պարտությունն անգամ ունի հպարտություն,
Որ չի հաղթի ոչինչ այն քաջ ժողովրդին, 
Որ այս ջանքով ու այս կամքով պարել գիտի...


                                           
Միասնության շուրջպար

Պարի դու դեռ երազ ունես կատարելու,
Վրեժ ունես պատմությունից դեռ առնելու:
Պարի, մինչև ողջ հայերին դու ամբարես
Եվ այս պարը Մասիս լեռան լանջին պարես...


Իդա Մարթին
Շամլեան վարժարանի Հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի


Comments