Դպրոցի մեթոդմիավորումների նախագահների, ուսուցիչների և տնօրենի տեղակալների համար
25 օգոստոսի 2017թ.
Ժամը 12։00
Սեմինարը վարում է Ա.Թորոսյանը
Կոմպետենցիաները, որ հատուկ են բոլոր առարկաների համար։
- Ստեղծագործություն և նորարարություն։
- Քննադատական մտածողություն և խնդիրների լուծում։
- Հաղորդակցություն և համագործակցություն։
- Տեղեկատվական գրագիտություն։
- Մեդիա գրագիտություն։
- ՏՀՏ գրագիտություն։
- Ճկունություն և հարմարվողականություն։
- Նախաձեռնություն և ինքնակառավարում։
- Սոցիալական կարողություն։
- Արտադրողականություն և հաշվետվողականություն։
- Առաջնորդություն և պատասխանատվություն։
ա․ Աշակերտները համեմատում են առաջադրանքը լուծելու ավանդական եղանակները և գտնում են նորարական լուծումներ։
բ․ Աշակերտները լսում են ուրիշների առաջարկած լուծումները, գնահատում են դրանք և առաջարկում են ուղղումներ կամ բարելավումներ և հիմնավորում են իրենց առաջարկությունները։ Նրանք լսում են ուրիշների կարծիքը և փոփոխում են իրենց հիմնավորումները՝ եթե անհրաժեշտ է։ Նրանք սովորում են սխալների վրա, նորից են փորձում լուծում գտնել։
գ․ Աշակերտները փնտրում են մյուսների այն առաջարկությունները, որոնք կրճատում կամ պարզեցնում են լուծումները։ Նրանք կատարում են ընդհանրացումներ կրկնվող գործողություններից վերցված մասնավոր դեպքերից։
դ․ Աշակերտները կիսվում են իրենց մտահաղացումներով մյուսների հետ։
Քննադատական մտածողություն և խնդիրների լուծում
ա․ Աշակերտները որոնում են տրամաբանական կառուցվածքներ տրված առաջադրանքներում։ Նրանք կարողանում են կատարել բարդ ընտրություններ և պաշտպանել իրենց ընտրությունը։
բ․ Աշակերտները կարողանում են տալ կարևոր հարցեր և մասնակցում են իրենց և մյուսների տված հարցերի քննարկմանը։
գ․ Աշակերտները ընկալում են հարցը վերլուծության և ապացույցների հիման վրա և հաստատակամ են խնդրի լուծման ժամանակ
դ․ Աշակերտները վերլուծում են, թե ամբողջության մասերը ինչպես են կապված իրար հետ առարկայի կոնտեքստում։
ա․ Աշակերտը ձևակերպում է մտքեր և գաղափարներ կիրառելով գրավոր և բանավոր հաղորդակցության կարողություններ: Օգտագործելով վերացական և քանականակ հիմնավորումներ կառուցում է կենսունակ փաստարկներ և վերլուծում է ուրիշների հիմնավորումները:
բ․ Աշակերտը ուշադրությամբ լսում է իր զույգի հիմնավորումները: Նա իր խոսքերով վերարտադրում է ուրիշի բացատրությունը կամ տալիս է հարցեր հասկանալու համար խնդրի, իր զույգի գտած, լուծումը:
գ․ Աշակերտը արդյունավետ և հագալից աշխատում է տարբեր խմբերի հետ, ներկայացնելով մտքեր և գաղափարներ: Նա օգտագործում է գրավոր, բանավոր և ոչ խոսքային հաղորդակցության կարողությունները, ցուցադրելով, թե ինչպե՞ս է տվյալ առարկան օգտագործվում հանրության հետաքրքրությունները մոդելավորելու համար:
ա․ Աշակերտը բացահայտում է տվյալների աղբյուրները, գտնում է տվյալները, քննադատաբար գնահատում է դրանք և օգտագործում աշխարհի մասին կարևոր և սկզբունքային հարցերը ուսումնասիրելիս:
բ․ Աշակերտը ուսումնասիրում է տվյալ առարկայի նոր բաժինները և կիսվում իր ստացած գիտելիքներով:
գ․ Աշակերտը ուսումնասիրում է տվյալ առարկան հավաստի կայքերից և կիսվում իր ստացած գիտելիքներով:
Մեդիա գրագիտություն
ա․ Աշակերտը հասկանում է, թե ինչպե՞ս է վիճակագրությունը, հավանականությունների տեսությունը և լրատվական հաղորդագրությունները կառուցվում հասարակական կարիքների բավարարման նպատակով և ինչպես են անհատները այդ հաղորդագրությունները մեկնաբանում տարբեր ձևերով: Նա հասկանում է վիճակագրական հաղորդագրությունների, գործիքների, բնութագրերի, պայմանագրերի նպատակը և թե՞ ինչպե՞ս են կարող ԶԼՄ-ները ազդել համոզմունքների և վարքագծի վրա:
բ․ Աշակերտը ունի հիմնարար պատկերացում տվյալ առարկայից տեղեկատվության, կանոնների և սկզբունքների հասանելիության, օգտագործման և խեղաթյուրման իրավական և էթիկական խնդիրների մասին:
գ․ Աշակերտը կարողանում է ներկայացնել վիճակագրական տեղեկատվություն այնպես, որ այն կարող է աջակցել որոշակի տեսանկյունի և օգնի ուրիշներին հասկանալ տեղեկատվությունը:
ՏՀՏ գրագիտություն
ա․ Աշակերտը կարողանում է օգտագործել հաշվիչներ, աղյուսակներ, համակարգչային ծրագրեր, որտեղ հնարավոր է ստեղծել աղյուսակներ, համակարգեր ըստ անհրաժեշտության և արդյունավետ ձևով:
բ․ Աշակերտը օգտագործում է տեխնոլոգիան՝ գործառույթների և տվյալների գրաֆիկական պատկերումները՝ ուրշներին ներկայացնելու համար:
Ճկունություն և հարմարվողականություն
ա․ Աշակերտը օգտագործում է տեխնոլոգիան՝ գործառույթների և տվյալների գրաֆիկական պատկերումները՝ ուրշներին ներկայացնելու համար:
Նախաձեռնություն և ինքնակառավարում
ա․ Աշակերտը դիտարկում, սահմանում, կարևորում և ավարտում է առաջադրանքը ինքնուրույն, հավասարակշռելով մարտավարական և ռազմավարական նպատակները:
բ․ Աշակերտը քննադատաբար են մոտենում տվյալ առարկայի առաջադրանքների լուծման իրենց փորձառությանը տվյալ առարկայի հասկացություններում կապեր ստեղծելու և հետագայում՝ այլ խնդիրների լուծման ժամանակ ջանքեր գործադրելիս, դրանք հաշվի առնելու համար :
Սոցիալական կարողություն
ա․ Աշակերտը սովորում է այլ ազգերի մշակույթում տվյալ առարկայի դերի մասին: Նա գիտի, թե այլ ազգերը ի՞նչ ներդրում են ունեցել տվյալ առարկայի զարգացման գործում:
բ․ Աշակերտը օգտագործում է տվյալ առարկայի այնպիսի գործիքներ ինչպիսիք են վիճակագրությունը, որպեսզի հասկանա միջմշակութային խնդիրները և հարցերը:
Արտադրողականություն և հաշվետվողականություն
ա․ Աշակերտը սահմանում է տվյալ առարկայի լուծման նպատակները, առաջնահերթությունները և ժամանակացույցը և հասնում է խնդրի լուծման նպատակների կատարմանը:
Առաջնորդություն և պատասխանատվություն
ա․ Աշակերտը օգտագործում է ներանձնային և խնդիրների լուծման իր կարողությունները և իր զույգի հնարավորությունները իրենց խմբին հանձնարարված տվյալ առարկայի կարևոր խնդիրները լուծելու համար:
բ․ Աշակերտը դիտարկում է տվյալ առարկայի հիման վրա կայացրած որոշումների էթիկական կողմերը:
Բոլոր կոմպետենցիաների քարտեզ
Comments
Post a Comment