Սեմինար <ԿՈՄՊԵՏԵՆՑԻԱՆԵՐ 2> 23.սեպտեմբերի 2017թ. Ժամը 14։30


Սեմինար 
<Նախաձեռնություն և ինքնակառավարում կոմպետենցիաներ> թեմայով
Սեմինարի ընթացքում մասնակիցները
  1. Կներկայացնեն, թե ինչպես են ճանաչում նախաձեռնություն, ինքնակառավարում կոմպետենցիաները։
  2. Կմշակեն այդ կոմպետենցիաները ճանաչելու մի քանի ցուցիչներ։
  3. Կստեղծեն իրենց դասարանի աշակերտների կոմպետենցիաների քարտեզը իրենց առարկայի համար։
  4. Կսովորեն ինչպե՞ս լրացնել կոմպետենցիաների քարտեզը։
  5. Կսովորեն ինչպե՞ս կարդալ կոմպետենցիաների քարտեզը։
  6. Կիմանան, որ կոմպետենցիաների քարտեզը կարդալուց հետո նորից սեմիանր է լինելու, որտեղ սովորելու են, թե ինչպե՞ս զարգացնել քարտեզի թերի հատվածները։
Սեմինարի ընթացքում քննարկվեցին նախաձեռնություն, ինքնակառավարում կոմպետենցիաները։ Մասնակիցները նկարագրեցին այն աշակերտին, որ տիրապետում է այս կոմպետենցիաներին։ 
Պարզվեց, որ դա սովորել ցանկացող, նպատակներ ունեցող կազմակերպված և պարտաճանաչ աշակերտն է։ Համաձայնեցին, որ աշակերտը այդպիսին է, որովհետև տիրապետում է այդ կոմպետենցիաներին։ Հմաձայնեցին, որ ուսուցչի կողմից որոշակի ռազմավարություններ կիրառելու դեպքում աշակերտների մոտ կձևավորվեն այդ կոմպետենցիաները։ Նշացին, որ դրա համար շատ ժամանակ է պահանջվում և առարկայի ծրագրի հետ կոմպետենցիաների ուսուցումը դժվար կլինի։ Առաջարկեցին կոմպետենցիաների այն բաղադրիչները, որ հնարավոր է զարգացնել առարկայի դասավանդումից դուրս, ուսուցանվեն դասից դուրս՝ օրինակ խմբակի ժամերին։ Նշեցին, որ ուսուցիչները կարիք ունեն սովորել այն մեթոդները և հնարները, որոնց միջոցով, դասի ընթացքում, հնարավոր է աշակերտներին ուսուցանել այս կոմպետենցիաները։ 
Քննարկեցինք 10ա դասարանի նախաձեռնություն, ինքնակառավարում կոմպետենցիաների քարտեզը, որ կազմվել էր դասարանում դասավանդող ուսուցիչների կողմից ևընդհանրացվել էր դասղեկի կողմից։ Նշեցին, որ քարտեզը ցույց է տալիս դասարանի աշակերտների և ուսուցիչների ուժեղ և թույլ կողմերը։ Համաձայնեցին, որ թույլ կողմերը հնարավոր է վերացնել, եթե ուսուցիչները դասի ընթացքում այդ խնդիրների վրա էլ ուշադրություն դարձնեն։ Պարզվեց, որ հաղորդակցության էլեկտրոնային միջոցներով հաղորդակցվելու և համագործակցելու թերությունները հիմնականում գալիս են ուսուցիչների կողմից ՏՀՏ վատ տիրապետելու պատճառով։ Որոշեցին ուսուցիչների համար կազմակերպվող ՏՀՏ սեմինարներին ավելի պատասխանատու ձևով մոտենալ (հաջորդ սեմինարը կլինի չորեքշաբթի օրը)։ Պարզվեց, որ ուսուցիչները դեռ չեն կարող մոտավոր ձևով անգամ գնահատել դասարանի բոլոր աշակերտներին։ Որոշվեց գնահատումը կրկնել երկու շաբաթ հետո։ 
Ուսուցիչները հասկացան ինչպես կազմել կոմպետենցիաների քարտեզ և ինչպես կարդան այն։ Նշաեցին, որ 10ա-ի օրինակով պարզ դարձավ, որ քարտեզը օգնում է հասկանալ աշակերտների թերությունների պատճառը և գնահատել, թե որքանով է դա կախված ուսուցչից։ Հասկացան, որ կան խնդիրներ, որոնք կարող են հեշտությամբ լուծել, բայց կան նաև խնդիրներ, որոնց լուծման համար ուսուցիչները պետք է ինքնակրթությամբ զբաղվեն, վերապատրաստվեն։
Ափսոս, որ այլ դպրոցներից ուսուցիչներ չեկան։
Ենթադրում եմ, որ խնդիրներ միայն մենք ունենք։)  

Comments