11.09.2017թ. Ուսուցանող գնահատում չափորոշիչային հարցերի միջոցով /10-րդ դասարան/, Թեմատիկ գրավոր աշխատանքներ Ռուսերենից /10-րդ դասա./, Անգլերենից 10, 12-րդ դասարաններ, Դասղեկի ժամ 11-րդ դասարանում, Թեման` <Գաֆեսճյան թանգարան>

Ուսուցանող գնահատում չափորոշիչային հարցերի միջոցով /10-րդ դասարան/ 
Ամեն օր ստուգվելու է աշակերտների կողմից նոր դասի յուրացվածության մակարդակը:
Այս գործընթացը սկսվել է նախորդ ուսումնական տարում, որի մասին իրենց կարծիքներն ունեին թե ուսուցիչները, թե աշակերտները: Նկատելի էր աշակերտների զգոնությունը դասերի հանդեպ, առաջադիմությունը, որին էլ ձգտում են ուսուցիչներն, աշակերտները, ծնողները:



           Մեր նպատակն է ստուգել, թե աշակերտը որքանով է յուրացրել նոր դասը: Իհարկե, լրացուցիչ հսկողության ժամանակ աշակերտը առավել ուշադիր է դասերի հանդեպ, նա փորձում է նոր դասը սովորել դպրոցում, իսկ տանը կրկնապատկում և ամրապնդում է սովորածը:
Եվ ամենակարևորը՝ չափորոշիչային հարցերն ուսուցիչին օգնում են կենտրոնանալ այն հարցերի վրա, որոնց շուրջ պետք է աշխատի դասարանը:
                                                                                          Մ. Ստեփանյան
                                                                                           Անգլերենի ուսուցիչ





Ուսուցանող գնահատում 10-րդ դասարանի 
հոսքային դասարաններում
/Ռուսերեն և Անգլերեն առարկաներից/

2. Թեմատիկ գրավոր աշխատանքներ  Ռուսերենից /10-րդ դասա./,
Անգլերենից 10, 12-րդ դասարաններ


Անգլերենից 10, 12-րդ դասարաններ



Ռուսերեն 10-րդ դասարան


Դասղեկի ժամ 11-րդ դասարանում
Թեման` <Գաֆեսճյան թանգարան>
Դասղեկ` Ն. Հովսեփյան 

Համաձայն դպրոցում ձևավորված ավանդույթի էքսկուրսիա կազմակերպելուց առաջ աշակերտները ծանոթանում են էքսկուրսիայի նյութին, որպեսզի այցելության ընթացքում առավելագույն օգուտ ստանան։ Այս անգամ աշակերտները ծանոթացան ճարտարապետական կասկադ ոճով կառուցված շինությունը, որտեղ այժմ գտնվում է Գաֆեսճյան արվեստի կենտրոնը,որն  հայտնի է որպես Կասկադ համալիր: Այս գաղափարի նախահեղինակը Ալեքսանդր Թամանյանն է, ով ցանկանում էր միմյանց կապել քաղաքի հյուսիսային և կենտրոնական հատվածները:
Այն կրկին կյանքի կոչվեց 70-ականների վերջին Երևանի գլխավոր ճարտարապետ Ջիմ Թորոսյանի կողմից. նախագիծն ուներ նոր գաղափարներ:
Այն վերականգնվեց երկար տարիներ հետո` 2002 թվականին, բարերար Ջերալդ Լ. Գաֆեսճյանի, Երևանի քաղաքապետարանի և ՀՀ կառավարության շնորհիվ:
Հուշհամալիրը հիմնովին վերանորոգվեց` վերածվելով արվեստի կենտրոնի, որը կրում բարերար Ջերալդ Լ. Գաֆեսճյանի անունը:
Աշակերտներին ներկայացվեց համալիրի կառուցվածքը, սրահները, հարթակները տեսաֆիլմով:


Կասկադ համալիր:



Comments